Կա­ռա­վա­րու­թյու­նը չի պատ­կե­րաց­նում, թե կոնկ­րետ քայ­լե­րի ինչ հա­ջոր­դա­կա­նու­թյամբ պետք պայ­քա­րել հա­մա­վա­րա­կի տա­րած­ման դեմ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Կորոնավիրուսի համավարակը մեծ արագությամբ շարունակում է տարածվել աշխարհում։ Հայաստանը նույնպես բացառություն չի կազմում, և ամեն օր մեր երկրում հարյուրավոր նոր դեպքեր են գրանցվում։ Դեռևս հնարավոր չէ ստույգ կանխատեսումներ անել, թե որքան կտևի համավարակի տարածումը։

Եվ համաճարակը կանխելուն ուղղված պայքարում պետք է հաշվի առնել, որ այն, բացի առողջապահական մասից, իր մեջ կրում է նաև տնտեսական լուրջ բաղադրիչ։ Այդ է պատճառը, որ այսօր աշխարհը բախվել է աննախադեպ տնտեսական ճգնաժամի, խաթարվել է տնտեսական գործունեությունը տարբեր ճյուղերում, տնտեսվարողները շարունակում են վնասներ կրել։

Դրա համար էլ պետության կողմից արտակարգ քալերի ձեռնարկման անհրաժեշտություն է առաջ գալիս, որը կատարվում է արտակարգ դրության սահմանման, բնակչությանն ու բիզնեսին աջակցություն տրամադրելու միջոցով։

Սակայն պետք է նշել, որ տարբեր երկրներ տարբեր մոտեցումներով են պայքարում վարակի տարածման դեմ։ Այն երկրները, որոնք ի սկզբանե անլրջությամբ են վերաբերվել վարակի տարածմանը, կարճ ժամանակ անց հայտնվել են համավարակի թիրախում, ունեցել մարդկային և տնտեսական լուրջ կորուստներ, որից հետո միայն ստիպված են եղել շատ խիստ սահմանափակումներ կիրառել։

Այսպիսի իրավիճակի վառ օրինակ է Իտալիան, որտեղ սկզբնական փուլում անտեսվեց վարակի վտանգավորության աստիճանը։ Սակայն մյուս կողմից՝ կան նաև երկրներ, որոնք աչքի ընկան համավարակի դեմ հաջող կազմակերպված պայքարով։ Հեռու չգնալու համար բերենք մեր հարևան Վրաստանի օրինակը։ 

Խնդիրն այն է, որ Վրաստանն ի սկզբանե, երբ դեռ Ուհանում նոր էր բռնկվում կորոնավիրուսը, լուրջ վերաբերվեց վարակի տարածմանն ու հասցրեց նախապատրաստվել, իսկ Հայաստանում այդ ընթացքում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավ էր ընթանում և բազմամարդ հավաքներ էին տեղի ունենում։

Դրա համար էլ Հայաստանը պատրաստ չգտնվեց վարակի ներթափանցումը կանխարգելելու հարցում, և այն ինտենսիվորեն տարածվեց բնակչության շրջանում։ Եվ արդեն ամեն օր հարյուրից ավելի նոր դեպքեր են գրանցվում, և այս տեմպերով վարակի տարածումը պետության համար շատ լուրջ խնդիրներ կստեղծի։

Քիչ չէ որ տնտեսության առանձին ճյուղերում վիճակն օրհասական է, և հարցական է, թե ինչպես են մեծ թվով տնտեսվարողներ շարունակելու իրենց գործունեությունը, իսկ բազմաթիվ քաղաքացիներ իրենց աշխատանքը կորցնելու վտանգի առաջ են, սրան գումարվում է նաև առողջապահական համակարգի կոլապսի վտանգը, որը կարող է ստեղծվել այն ժամանակ, երբ հիվանդների քանակն այնքան ավելանա, որ առողջապահական համակարգն ի վիճակի չլինի սպասարկել նրանց, ու շատ հիվանդներ բուժվեն տնային պայմաններում։

Եվ այսպիսի բարդ պայմաններում պետությունը պետք է կանխորոշի իր հետագա անելիքները։ Սակայն ի՞նչ մոտեցմամբ են առաջ շարժվում մեր իշխանությունները։ Կառավարությունը այս պայմաններում չի պատկերացնում, թե կոնկրետ ինչ քայլերի հաջորդականությամբ պետք է պայքարել վարակի տարածման դեմ։

Դրա համար էլ Փաշինյանը հայտարարում է վարակի տարածման դեմ ապակենտրոնացված պայքարի մասին, իսկ իրավիճակի հիմնական պատասխանատվությունը թողնում է քաղաքացիների ուսերին, որոնք պետք է պահպանեն հակահամաճարակային կանոնները։

Եվ ինչպես պարզ դարձավ վարչապետի վերջին ուղիղ եթերից, իշխանությունները մտադիր են սահմանափակումներ կիրառել և իրավիճակից բխող քայլեր կատարել այն ժամանակ, երբ քաղաքացիները չպահեն հակահամաճարակային կանոնները։ 

Կարճ ասած՝ իշխանությունները սպասում են, որ իրավիճակը դառնա օրհասական, որից հետո միայն լուրջ քայլերի անցնեն։ Իսկ մեղավորը, միևնույն է, մնում է հասարակությունը: Սա արդեն զարմանալի չէ: Այս իշխանությունների պարագայում բոլորը մեղավոր են, այդ թվում՝ իրենց իշխանության բերածները, իսկ իրենք ուղղակի փրկիչներ են...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

ԱՄՆ֊ն խզում է հարաբերությունները ԱՀԿ-ի հետ Պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Արսեն Թորոսյան Աբովյան քաղաքում ճակատ-ճակատի բախվել են Mercedes և ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակը ազգությամբ ռուս է Մայիսի 31-ին նախատեսված Մոսկվա-Երևան թռիչքը տեղի կունենա ժամը 18։00-ին Արթուր Վանեցյանին տարբեր մութ պատմությունների հետ կապել չի հաջողվի Կորոնավիրուսից 2 մորաքույրներս մահացել են, մայրս 39 ջերմություն ունի չեն թեստավորում․ քաղաքացին ահազանգում է Գագիկ Ծառուկյանը հետևողական է 99.81% ճշգրտությամբ 10.000 թեստ` Պաշտպանության նախարարությանը «Թովմասյան» հիմնադրամից Դեպք ունենք, երբ կորոնավիրուսից մահացել է մեկ ընտանիքի 3 անդամ․ Նիկոլ Փաշինյան Բարձրագույն կրթության և գիտության միավորումը մեկ օրենքի շրջանակում արհեստական է, արդյունքն էլ՝ ճահճացումը. Լուսինե Մարգարյան Իրանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2819 նոր դեպք․ IRINN Սիրելի´ հայրենակիցներ, կրեք դիմակներ եւ դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր․ Նիկոլ Փաշինյան Հայաստանում կա ընդամենը մոտ 900 բնակարան, որոնց կադաստրային արժեքը 40 մլն դրամից ավելի է Փաշինյանը համաճարակն օգտագործում իր քաղաքական խնդիրները լուծելու համար. Հայաստանի Հանրապետական ​​կուսակցություն Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Lավ կլիներ, եթե այս «քայլող մարդը» մտածեր պետության մասին` կորոնավիրուսին այո՛ ասելու փոխարեն․ Միհրդատ Մադաթյան Շարքայինն ունի սոցիալական պատասխանատվություն, քավության այլ նոխազ գտեք Նիկոլ, բա «Задержка»-ն ինչո՞ւմ ա․ Շարմազանով Դիմակը դարձել է Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը, ինչպես ժամանակին ուռճացվում էր ՀԴՄ-ների դերը, այդպես էլ հիմա գերագնահատվում է դիմակի դերը. Աղասի Ենոքյան
website by Sargssyan