Արտակարգ դրության երկարաձգումը մի նպատակ ունի՝ հետաձգել հանրաքվեի հարցը․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Կառավարության կայքում արդեն իսկ տեղադրված է արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարացնելու որոշման նախագիծը։ 

Վերահաստատում եմ մոտեցումս՝ ներկա օրենսդրական ձևակերպումների պայմաններում ռեժիմը երկարացնելու հակաիրավականության մասին։ Հիշեցնեմ, որ օրեր առաջ տեսակետ էի հայտնել, որ իսկապես անհրաժեշտ սահմանափակումների մեխանիզմները կարող են ներառվել «սովորական» օրենքներում և ավարտել արտակարգ դրությունը։

Կառավարությունը գնում է այլ ճանապարհով, և վերջին օրերի իրադարձությունները վկայում են, որ նպատակը ամենևին բարի չէ՝ երկարացնել ոչ անհրաժեշտ սահմանափակումները, հետաձգել հանրաքվեի հարցը՝ մինչև մի բան «մոգոնեն»։

Ոչ անհրաժեշտ, բայց քայլականների համար շատ «հաճելի» սահմանափակումներից առաջինը հավաքների հիմնարար ազատությունից բոլորիս զրկելն է՝ արդեն անհամաչափ երկար ժամանակ։ Արտակարդ դրութան ռեժիմի այդ միջոցառումը, թեև հակաիրավական՝ բայց կարող էր դիտվել «հանդուրժելի», եթե քաղաքական իշխանությունն առիթը չօգտագործեր ու (ա) օրակարգ չբերեր ու չընդուներ խիստ վիճելի, պատշաճ չքննարկված օրենքներ ու կոնվենցիաներ, (բ) չսկսեր խիստ վիճելի ու ակնհայտ քաղաքական երանգ ունեցող քրեական գործեր ու քրեական հետապնդումներ։

Ներկա վիճակում ակնկալում եմ, որ խորհրդարանական ընդդիմությունը այսօր գումարվելիք ԱԺ հատուկ նիստում կբարձրացնի հավաքների ազատության նկատմամբ տոտալ արգելքը վերացնելու հարցը։ Թեկուզ ծեծվելու գնով։

ՀԳ. Առհասարակ կարծում եմ՝ համաճարակով պայմանավորված արտակարգ դրության վիճակում, համաճարակի տարածումը զսպող և դրա հետևանքները մեղմող օրենքներից զատ, ցանկացած այլ օրենքի ընդունում ո՛չ լեգիտիմ է, ո՛չ ժողովրդավարական, ո՛չ էլ իրավաչափ։ Հուսով եմ՝ իշխող ուժի այդպիսի «դաղալություններին» ժամանակին կտրվի համարժեք իրավական գնահատական»։

 

Միքայել Մինասյանի հրապարակած փաստերը ենթակա են անհապաղ ստուգման․ պետք է հարուցվի քրգործ․ փաստաբան Արայիկ Հարությունյանը` Լանզարոտեի կոնվենցիայի և կեղծ լուրերի ու պնդումների մասին Մայիսի 30-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1076 դեպք Հայաստանում տեղումներ չեն սպասվում, եղանակը կշոգի ևս 2-4 աստիճանով Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցությունն ընդդմիադիր գործունեություն է ծավալելու Նիկոլ Փաշինյանը գեներալ Կարապետյանին գաղտնի գործուղել է ՌԴ՝ մաքսանենգ ծխախոտի հետ կապված սկանդալը ծածկադմփոց անելու համար Ոստիկանության անակնկալ շրջայցերը մայրաքաղաքի տարբեր շրջաններում (վիդեո) Գագիկ Ծառուկյանը մշտապես նվիրված է եղել իր ժողովրդին «Սաղ Սերժնա մեղավոր» պարզունակ իշխանական կռուտիտները հերթական անգամ փուչիկ են․ Աշոտյան Գնալով պետական կոռուպցիայի նմանվող գործարքների՝ հիմա այս իշխանությունը փորձում է բյուջեն լցնել` ֆինանսապես կեղեքելով ողջ հասարակությանը․ Հայկ Մարտիրոսյանը՝ համընդհանուր հարկային հայտարարագրի մասին Մենք հիմա փակուղու մեջ ենք և գնալով վիճակը ծանրանալու է. Ստեփան Դանիելյան Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 355-ով՝ հասնելով 9282-ի Պաշտոնյաների՝ շաբաթվա ամենասկանդալային գրառումները Նիկոլ Փաշինյանը ձեռք է բերել 1970-ականներին արտադրված զենք՝ ներկայացնելով դա որպես ձեռքբերո՞ւմ Իրավիճակն ու գներն անշարժ գույքի շուկայում. երբ բնակարան գնել Պարետի որոշմամբ սհմանափակումներ կկիրառվեն մի շարք տնտեսվարողների նկատմամբ Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր․ Միքայել Մինասյան/տեսանյութ/ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում եմ․ հանդիպեցի կովիդ-դրական մայրիկի՝ իր 4 օրական նորածնի հետ․ Թորոսյան ԱՄՆ-ում ոստիկանությունը ռետինե փամփուշտներով կրակել է լրագրողին (տեսանյութ) Ամբերդ գյուղի ջրատարի մեջ 70-75 տարեկան կնոջ դի է հայտնաբերվել
website by Sargssyan