Այդ դեպ­քում ցան­կը կա­րող է եռա­հա­տոր «100 փաս­տե­րից» եր­կար լի­նել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Գաղտնիք չէ, որ Հայաստանում մեծ թիվ են կազմում ճանապարհատրանսպորտային պատահարները։ Եվ ուշադրություն պետք է դարձնել, որ գրեթե ամեն տարի պատահարների աճ է գրանցվում։ Ընդհանուր պատահարների թիվը 2019 թվականին աճել է 16 տոկոսով։ Եթե 2018 թվականին գրանցվել էր 4111 պատահար, ապա 2019-ին՝ 4799։

Ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառները բազմաբնույթ են՝ երթևեկության կանոնները խախտող վարորդներից մինչև անբարեկարգ կամ ոչ պատշաճ կահավորմամբ ճանապարհներ։ Այդ է պատճառը, որ տարիներ շարունակ փորձ է կատարվում պատահարների քանակը նվազեցնող մեխանիզմներ գործի դնել։

Իսկ այդ մեխանիզմներից մեկն էլ տեսախցիկների և արագաչափերի կիրառմամբ խախտումներն արձանագրելն ու տուգանելն է, որը վարորդներին պետք է հետ պահի խախտումներ անելուց։ Ինչպես հիշում ենք, իշխանափոխության ընթացքում և դրանից առաջ Նիկոլ Փաշինյանը շահարկում էր տեսախցիկների և արագաչափերի թեման՝ նշելով, թե դրանք պետք է հանվեն, քանի որ քաղաքացիները տուգանքի մատերիալ չեն կարող լինել։

Չնայած Փաշինյանի պոպուլիստական հայտարարություններին, տեսախցիկները և արագաչափերը շարունակեցին մնալ։ Կարծում ենք՝ ճիշտը դա է, իսկ նախկինում Փաշինյանն, իր սովորության համաձայն, պարզապես խաղում էր հասարակության թույլ նյարդերի հետ: 

Օրերս կառավարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, ըստ որի՝ ճանապարհային ոստիկանությունը այսուհետ կիրականացնի ծածուկ ծառայություն, որը ենթադրում է գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների և տարբերիչ նշանների ավտոմոբիլներով հսկողություն։ 

ՃՈ աշխատակիցները այդպես կհայտնաբերեն ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարած վարորդին, բարձրախոսով կպահանջեն կանգնեցնել տրանսպորտային միջոցը, կտուգանեն։

Ժամանակը ցույց կտա, թե որքանով դա արդյունավետ կլինի: 

Թեպետ, հանուն արդարության պետք է նշել, որ գնալով շատանում են սանձարձակ վարորդները, որոնք արագաչափից արագաչափ սոսկալի արագություն են զարգացնում, տեսախցիկով կահավորված խաչմերուկից խաչմերուկ անում են հնարավոր ու անհնար խախտումները, ակնհայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորում երթևեկության այլ մասնակիցների հանդեպ: 

Հետևանքը ծանր վթարներն են՝ ճակատագրական ելքով: Անխոս, այս վիճակի դեմն առնելու համար հստակ գործողություններ են անհրաժեշտ: Սակայն այս դեպքում խոսքը նման որոշման ճիշտ կամ սխալ լինելու մասին չէ: Այդ թեմային դեռ կանդրադառնանք:

Այս որոշման ընդունումը հետաքրքրական է այն կոնտեքստում, որ 2 տարի առաջ՝ 2018թ հունիսի 15-ի կառավարության նիստում քննարկվում էր «Ոստիկանության մասին» օրենքի նախագիծը, Փաշինյանը դեմ էր արտահայտվում շարժական մեքենաներում տեղադրված տեսանկարահանող սարքերով տուգանելու պրակտիկային։ 

«Մարդկանց ասում ենք՝ քիչ տուգանենք, մյուս կողմից ասում ենք՝ բերենք այդ շրջիկ մեքենաներն էլ ավելացնենք, որ շատ տուգանենք: Մենք քաղաքական խնդիր ենք ձևակերպել, որ մենք պետք է դադարենք քաղաքացիներին ամեն տեղ բռնել-տուգանելու քաղաքականությունից»,- հայտարարում էր վարչապետը։

Ի դեպ, շատերն այն ժամանակ էլ համաձայն չէին Փաշինյանի հետ՝ գտնելով, որ գործ ունենք ոչ թե «ամեն տեղ բռնել-տուգանելու քաղաքականության» հետ, այլ վթարներն ու վտանգավոր խախտումները կանխելու նպատակի: 

Նույնն, ի դեպ, մասնագետների կողմից նշվում է նաև այս նոր որոշման դեպքում, որին կողմնակից են նաև նրանք, որոնք խախտումներ չեն անում, ուստի ոստիկաններից կամ տուգանվելուց վախենալու բան չունեն՝ հսկողությունը լինի բացահայտ, թե ծածուկ:

Պարզապես, ըստ վարչապետի տրամաբանության, ստացվում է, որ քաղաքացիներն իշխանափոխությունից երկու տարի հետո արդեն, իր իսկ խոսքերով ասած, «տուգանքի մատերիալ» են դառնում։

Նորից հիշենք, որ վարորդների խախտումները ծածուկ արձանագրելու փորձը Հայաստանում կիրառվել է։ 

Դեռևս 2017թ. դեկտեմբերին Հայաստանում ավտոճանապարհներին շրջիկ տեսանկարահանող արագաչափեր գործի դրվեցին։ Առանց որևէ տարբերակվող նշանի՝ մեքենաների ներսում տեղադրված էին տեսախցիկներ, որոնք արձանագրում էին խախտումը:

Հասկանալի է, որ նման հսկողությունից հատկապես դժգոհ են նրանք, որոնց գլխավոր նպատակը խախտում անելն է, որոնք այլ կերպ պարզապես չեն կարող մեքենա վարել, որոնց համար «պալոժ» չէ ենթարկվել ՃԵ կանոններին: 

Հասկանալի է նաև, որ ոստիկանությունը չի կարող առաջնորդվել նմանների քմահաճույքով, և ցանկացած եղանակով պետք է կանխի չարամիտ խախտումները, որոնց արդյունքում մեր երկրում տարեկան ահագնացող չափերի զոհեր են լինում: Սակայն հարցն այն է, որ հերթական անգամ գործ ունենք ընդդիմադիր Փաշինյանի ու վարչապետ Փաշինյանի խոսքերի և գործերի միջև անդնդախոր վիհի հետ:

 Պարզապես ճիշտ կլինի երբեմն ընդունել, որ նախկինում կա՛մ սխալվել է, կա՛մ «այդպես է պետք եղել» իշխանության հասնելու համար: Բայց այդ դեպքում ցանկը կարող է շատ երկար ստացվել, եռահատոր «100 փաստերից» երկար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

ԱՄՆ֊ն խզում է հարաբերությունները ԱՀԿ-ի հետ Պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Արսեն Թորոսյան Աբովյան քաղաքում ճակատ-ճակատի բախվել են Mercedes և ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակը ազգությամբ ռուս է Մայիսի 31-ին նախատեսված Մոսկվա-Երևան թռիչքը տեղի կունենա ժամը 18։00-ին Արթուր Վանեցյանին տարբեր մութ պատմությունների հետ կապել չի հաջողվի Կորոնավիրուսից 2 մորաքույրներս մահացել են, մայրս 39 ջերմություն ունի չեն թեստավորում․ քաղաքացին ահազանգում է Գագիկ Ծառուկյանը հետևողական է 99.81% ճշգրտությամբ 10.000 թեստ` Պաշտպանության նախարարությանը «Թովմասյան» հիմնադրամից Դեպք ունենք, երբ կորոնավիրուսից մահացել է մեկ ընտանիքի 3 անդամ․ Նիկոլ Փաշինյան Բարձրագույն կրթության և գիտության միավորումը մեկ օրենքի շրջանակում արհեստական է, արդյունքն էլ՝ ճահճացումը. Լուսինե Մարգարյան Իրանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2819 նոր դեպք․ IRINN Սիրելի´ հայրենակիցներ, կրեք դիմակներ եւ դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր․ Նիկոլ Փաշինյան Հայաստանում կա ընդամենը մոտ 900 բնակարան, որոնց կադաստրային արժեքը 40 մլն դրամից ավելի է Փաշինյանը համաճարակն օգտագործում իր քաղաքական խնդիրները լուծելու համար. Հայաստանի Հանրապետական ​​կուսակցություն Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Lավ կլիներ, եթե այս «քայլող մարդը» մտածեր պետության մասին` կորոնավիրուսին այո՛ ասելու փոխարեն․ Միհրդատ Մադաթյան Շարքայինն ունի սոցիալական պատասխանատվություն, քավության այլ նոխազ գտեք Նիկոլ, բա «Задержка»-ն ինչո՞ւմ ա․ Շարմազանով Դիմակը դարձել է Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը, ինչպես ժամանակին ուռճացվում էր ՀԴՄ-ների դերը, այդպես էլ հիմա գերագնահատվում է դիմակի դերը. Աղասի Ենոքյան
website by Sargssyan