Տնտե­սա­կան առու­մով մեզ ծանր տա­րի է սպաս­վում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Կորոնավիրուսի համավարակն արդեն մի քանի տրիլիոն դոլարի վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը։ Իսկ համաշխարհային տնտեսության կառուցակարգում առկա բալանսի փոփոխությունը շարունակվում է։ Հիմնականում տուժում են այն երկրները, որոնց տնտեսության մեջ մեծ մասնաբաժին են կազմում տուրիզմի ոլորտը և էներգակիրները։

Պետք է նկատի ունենալ, որ խիստ սահմանափակումների տևական կիրառումը կարող է էլ ավելի խորացնել տնտեսական ճգնաժամը, որի հետևանքները կարող են շատ ծանր լինել հատկապես բնակչության համար։ Որպեսզի թույլ չտան սոցիալտնտեսական իրավիճակի էլ ավելի բարդացում, վարակի տարածման թիրախ դարձած երկրները աստիճանաբար անցում են կատարում դեպի սահմանափակումների թուլացում:

Եվրոպական երկրները արդեն իսկ սկսել են թուլացնել կարանտինը։ Հայաստանում կառավարությունը նույնպես, արտակարգ դրության ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգելուն զուգահեռ, սահմանափակումներն աստիճանաբար թուլացնելու քաղաքականություն է վարում՝ չնայած այն հանգամանքին, որ վարակի տարածման բարձր տեմպը պահպանվում է։

Սակայն պետք է նկատել, որ սահմանափակումների թուլացումը չի ենթադրում, որ չեզոքացվել են հիմնական ռիսկերը, դեռ ավելին՝ այն կարող է վարակի նոր բռնկումների առիթ դառնալ։ Ուստի ժամանակն է խրախուսել տնտեսական գործունեության ոլորտները՝ միաժամանակ խիստ վերահսկողության տակ պահելով վարակի տարածման ընթացքը։

Իսկ այն, որ համավարակը լուրջ հարված է հասցրել Հայաստանի տնտեսությանը, ցույց է տալիս բնակչության գնողունակության անկումը։ Այս տարվա մարտին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ներքին առևտրաշրջանառությունը Հայաստանում նվազել է մոտ 10 %-ով, որն ինքնին բավական խոսուն է։

Բնակչության գնողունակության անկման պատճառներից մեկն էլ տրանսֆերտների կրճատումն է: Առաջին եռամսյակի տվյալներով, ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան են ուղարկել մոտ 354 մլն դոլարին համարժեք գումար: Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ այս գումարը կրճատվել է մոտ 38 մլն դոլարով կամ 9,7 %-ով:

Տրանսֆերտների կրճատումը հանգեցնում է ոչ միայն դրսից ուղարկվող գումարների հույսին մնացած ընտանիքների գնողունակության անկմանը, այլև երկրում առևտրի շրջանառության նվազմանը և այլն: 

Իսկ Հայաստանի առևտրային ոլորտը 2020 թվականի առաջին եռամսյակում 10,1%-ից 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ դանդաղեցրել է տարեկան աճը մինչև 0,2% ՝ կազմելով 657,5 մլրդ դրամ։

Պատահական չէ, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ երեկ հրապարակած զեկույցում նշվում է, թե այս տարի կորոնավիրուսային համավարակի տնտեսական ազդեցության պատճառով Հայաստանի տնտեսությունը 3,5 տոկոս անկում կգրանցի։ 

Տնտեսական առումով մեզ ծանր տարի է սպասվում, հնարավոր է՝ տարիներ, իսկ ճգնաժամի հաղթահարումը լուրջ ջանքեր և ժամանակ է պահանջելու։

Այնպես որ, կառավարությունը պետք է տարվա ընթացքում հեռատես տնտեսական քաղաքականություն վարի, բարենպաստ պայմաններ ստեղծի ներդրումների ներգրավման համար, խրախուսի տնտեսվարողներին, ինչը պատշաճ կերպով չի արվում։ Եվ հարկ է, որ տնտեսությունն աշխուժացնելու հետ մեկտեղ մեծ ռեսուրսներ ուղղվեն սոցիալական և առողջապահական համակարգ։

Սակայն այս ընթացքում իշխանություններն ավելի շատ զբաղված են բազմաթիվ ներքաղաքական խնդիրներով, ընդդիմախոսներին վարկաբեկելով, նրանց լռեցնելու փորձեր անելով, սպառնալով, ատելության ու թշնամանքի մթնոլորտը խորացնելով, դատական համակարգի նկատմամբ տոտալ ճնշումներ բանեցնելով՝ նախընտրելի որոշումներ ստանալու համար։ Մի խոսքով՝ գրեթե ամեն ինչով, միայն ոչ այն գործառույթներով ու քայլերով, որոնց կոչված են։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

ԱՄՆ֊ն խզում է հարաբերությունները ԱՀԿ-ի հետ Պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Արսեն Թորոսյան Աբովյան քաղաքում ճակատ-ճակատի բախվել են Mercedes և ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակը ազգությամբ ռուս է Մայիսի 31-ին նախատեսված Մոսկվա-Երևան թռիչքը տեղի կունենա ժամը 18։00-ին Արթուր Վանեցյանին տարբեր մութ պատմությունների հետ կապել չի հաջողվի Կորոնավիրուսից 2 մորաքույրներս մահացել են, մայրս 39 ջերմություն ունի չեն թեստավորում․ քաղաքացին ահազանգում է Գագիկ Ծառուկյանը հետևողական է 99.81% ճշգրտությամբ 10.000 թեստ` Պաշտպանության նախարարությանը «Թովմասյան» հիմնադրամից Դեպք ունենք, երբ կորոնավիրուսից մահացել է մեկ ընտանիքի 3 անդամ․ Նիկոլ Փաշինյան Բարձրագույն կրթության և գիտության միավորումը մեկ օրենքի շրջանակում արհեստական է, արդյունքն էլ՝ ճահճացումը. Լուսինե Մարգարյան Իրանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2819 նոր դեպք․ IRINN Սիրելի´ հայրենակիցներ, կրեք դիմակներ եւ դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր․ Նիկոլ Փաշինյան Հայաստանում կա ընդամենը մոտ 900 բնակարան, որոնց կադաստրային արժեքը 40 մլն դրամից ավելի է Փաշինյանը համաճարակն օգտագործում իր քաղաքական խնդիրները լուծելու համար. Հայաստանի Հանրապետական ​​կուսակցություն Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Lավ կլիներ, եթե այս «քայլող մարդը» մտածեր պետության մասին` կորոնավիրուսին այո՛ ասելու փոխարեն․ Միհրդատ Մադաթյան Շարքայինն ունի սոցիալական պատասխանատվություն, քավության այլ նոխազ գտեք Նիկոլ, բա «Задержка»-ն ինչո՞ւմ ա․ Շարմազանով Դիմակը դարձել է Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը, ինչպես ժամանակին ուռճացվում էր ՀԴՄ-ների դերը, այդպես էլ հիմա գերագնահատվում է դիմակի դերը. Աղասի Ենոքյան
website by Sargssyan