Ես մեր հարեւանների մասին որևէ վատ բան չեմ ասել և չեմ ասի. Փաշինյանը՝ կորոնավիրուսի թվերը թաքցնելու մասին

Ես մեր հարեւանների մասին որեւէ վատ բան չեմ ասել եւ չեմ ասի. ես չեմ ասել՝ որեւէ մեկը սխալ տվյալներ է հաղորդում կորոնավիրուսի վերաբերյալ, ես հարց եմ բարձրացրել, թե համոզվա՞ծ ենք, որ աշխարհի բոլոր երկրները ճիշտ տվյալներ են հաղորդում: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 7 անգամ ցածր են, իրենց կեղծ թվեր ներկայացնելո՞վ, բարի բախտո՞վ, թե լավ աշխատանքով, Փաշինյանն արձագանքեց. «Էստեղ պետք է նայել, թե ուրիշ երկրներում ինչքան թեստ է արվում: Օրինակ, երեկ մենք մոտ 1400 թեստավորում ենք արել: Եվրոպական երկրներ կան, որտեղ ասիմպտոմ հիվանդներին հիվանդ չեն էլ համարում: Տուն են ուղարկում, ասում են՝  թեյ խմեք: Այստեղ մոտեցումների տարբերություններ, նաեւ տարբեր հանգամանքներ էլ կարող են լինել:

Մենք կորոնավիրուսի բռնկումներ ունեցանք այնպիսի իրավիճակներից, որ շատ դժվար էր կանխատեսել ու կանխարգելել: Երբ մարդիկ գնացել են ջերմաչափում իրականացնեն, նրանք դռան հետեւից հետեւից ասել են՝ մենք ոչ մի պրոբլեմ չունենք, որովհետեւ ընտանեկան միջոցառում ունեին եւ չէին ուզում ոչ մի գնով դա չեղարկել: Այն ժամանակ արտակարգ դրություն չկար, եթե արտակարգ դրություն լիներ, կպարտադրեին, որ դուռը բացեն»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա նկատեց, որ կորոնավիրուսը դեռ չի ավարտվել, եւ բոլոր երկրներն էլ այդ առումով նույն վիճակում են. «Այստեղ քաղաքական մոտեցումների խնդիր էլ կա. ոչ ոք չի կարող ասել, որ այն մոտեցումները, որ այս կամ այն երկիրը որդեգրում է, դա ճիշտ է, թե սխալ: Դա իր հետեւից տնտեսական հետեւանքներ էլ է բերում: Եվրոպական շատ երկրներ իրենց մոտեցումները ընթացքում փոխել են, մեկ որոշել են լրիվ բացել, հետո նորից փակել են:  Հիմա բոլորը բացում են, ոչ թե բացում են, որովհետեւ վարակը վերացել է, այլ հասկացել են, որ էլ չեն դիմանում»:

 

ԱՄՆ֊ն խզում է հարաբերությունները ԱՀԿ-ի հետ Պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Արսեն Թորոսյան Աբովյան քաղաքում ճակատ-ճակատի բախվել են Mercedes և ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակը ազգությամբ ռուս է Մայիսի 31-ին նախատեսված Մոսկվա-Երևան թռիչքը տեղի կունենա ժամը 18։00-ին Արթուր Վանեցյանին տարբեր մութ պատմությունների հետ կապել չի հաջողվի Կորոնավիրուսից 2 մորաքույրներս մահացել են, մայրս 39 ջերմություն ունի չեն թեստավորում․ քաղաքացին ահազանգում է Գագիկ Ծառուկյանը հետևողական է 99.81% ճշգրտությամբ 10.000 թեստ` Պաշտպանության նախարարությանը «Թովմասյան» հիմնադրամից Դեպք ունենք, երբ կորոնավիրուսից մահացել է մեկ ընտանիքի 3 անդամ․ Նիկոլ Փաշինյան Բարձրագույն կրթության և գիտության միավորումը մեկ օրենքի շրջանակում արհեստական է, արդյունքն էլ՝ ճահճացումը. Լուսինե Մարգարյան Իրանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2819 նոր դեպք․ IRINN Սիրելի´ հայրենակիցներ, կրեք դիմակներ եւ դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր․ Նիկոլ Փաշինյան Հայաստանում կա ընդամենը մոտ 900 բնակարան, որոնց կադաստրային արժեքը 40 մլն դրամից ավելի է Փաշինյանը համաճարակն օգտագործում իր քաղաքական խնդիրները լուծելու համար. Հայաստանի Հանրապետական ​​կուսակցություն Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Lավ կլիներ, եթե այս «քայլող մարդը» մտածեր պետության մասին` կորոնավիրուսին այո՛ ասելու փոխարեն․ Միհրդատ Մադաթյան Շարքայինն ունի սոցիալական պատասխանատվություն, քավության այլ նոխազ գտեք Նիկոլ, բա «Задержка»-ն ինչո՞ւմ ա․ Շարմազանով Դիմակը դարձել է Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը, ինչպես ժամանակին ուռճացվում էր ՀԴՄ-ների դերը, այդպես էլ հիմա գերագնահատվում է դիմակի դերը. Աղասի Ենոքյան
website by Sargssyan