Հայտնաբերվել է կորոնավիրուսին 100 տոկոսով հակազդող հակամարմին

Ամերիկյան «Sorrento Therapeutics» բիոդեղագործական ընկերության գիտնականները հայտնաբերել են հակամարմին, որը, համաձայն նրանց հայտարարության, 100 տոկոսով հակազդում է կորոնավիրուսին: Այս մասին տեղեկացնում է «Fox News»-ը:

 

Ըստ աղբյուրի՝ մասնագետները վերլուծել են միլիարդավոր հակամարմիններ, որոնցից հարյուրավորները կարող են ազդել կորոնավիրուսի վրա: Դրանից հետո գիտնականներն առանձնացրել են տասնյակ հակամարմիններ, հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանցից մեկը՝ STI-1499-ը, ընդունակ է մարդու բջիջները պաշտպանել վարակից:

Նշվում է, որ այն պարուրում է վիրուսը եւ չորս օրից հեռացնում այն օրգանիզմից: «Ընդգծում ենք, որ սա դեղամիջոց է: Կա լուծում, որը հաստատ գործում է»,- ասել է Sorrento Therapeuticsի հիմնադիր Հենրի Ջին: Առայժմ փորձեր կատարվել են միայն լաբորատոր պայմաններում, ուստի ընկերությունը դեռեւս չի ստացել դեղը թողարկելու թույլտվություն:

Դոկտոր Ջին նշել է, որ այս դեղամիջոցի շնորհիվ կարանտինը բոլոր երկրներում կարելի կլինի հանել: «Եթե մենք օրգանիզմում ունենանք չեզոքացնող հակամարմին, սոցիալական հեռավորության կարիք չի լինի»,- ընդգծել է նա:

 

 

547 նոր դեպք, մահացել է 7 պացիենտ Տիգրան Ավինյան, Էդուարդ Մարտիրոսյան, Արսեն Թորոսյան. Ովքեր են ազատվելու պաշտոնից. «Հրապարակ» Գագիկ Ծառուկյանը կառավարությանը կոչ է անում վերջ տալ քաղաքական շանտաժին. Իվետա Տոնայան Պաշտոնի «բազարներն» Արցախում շարունակվում են. Հրապարակ Գագիկ Ծառուկյանը՝ կոնսենսուս ու կոնսոլիդացիայի կենտրոն Բարձր պաշտոններ թափուր են մնացել․ ե՞րբ կլինեն նոր նշանակումները․ «Ժողովուրդ» ԱՄՆ դեսպանը բացահայտեց վարչապետի հերթական կեղծիքը. Արմեն Աշոտյան (տեսանյութ) Գերմանիայում օրենսդրական մակարդակում արգելել են բուժել միասեռականներին Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին. Lragir.am Լոռու մարզում արագաչափ են վնասել Պեկինը չեղարկել է Ուհան քաղաքից եւ Հուբեյ նահանգից բնակիչների մուտքի սահմանափակումները Բեն Աֆլեքն Instagram-ում փակ էջ է բացել․ հետեւորդները երեքն են Համախմբվե՛նք, միավորե՛նք մեր ուժերը հանուն մեր երկրի ապագայի․Գ․Ծառուկյան «Գլորիա» կարի ֆաբրիկայի 135 աշխատակից է վարակվել կորոնավիրուսով․ մարզպետ Երբ կհաղթահարենք կորոնավիրուսը. բժիշկը ներկայացրեց իր կանխատեսումները ՊԵԿ նախագահի տեղակալն ազատվել է պաշտոնից Գողանում էին մեքենաների համարանիշերն ու տերերից փող շորթում․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ) Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ. ուղիղ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 46 նոր դեպք. մարզպետ Ռեստորանների աշխատակիցներն ակցիա են իրականացրել կառավարության դիմաց (տեսանյութ)
website by Sargssyan