Ռուսաստանում հայտնել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի թողարկման ժամկետը

Ռուսաստանում կորոնավիրուսի պատվաստանյութը կարող է թողարկվել այս ամռան վերջին, հայտարարել է Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը «Россия 1» հեռուստաալիքի եթերում ցուցադրված Նաիլի Ասկեր-զաի «Վտանգավոր վիրուս 5» ֆիլմում:
 
Գինցբուրգը  պատմել է, որ դեռ շուրջ մեկ ամիս կտևեն թունավորության և ռեակտոգենության նախակլինիկական փորձարկումները, ինչից հետո առողջապահության նախարարությունը թույլ կտա պատվաստանյութը փորձարկել մարդկանց վրա:
 
Նա նշել է, որ  որ պատվաստանյութը  կրծողների վրա փորձերի ժամանակ ցույց է տվել բավականին բարձր իմունոգենություն:
 
Գինցբուրգը ընդգծել է, որ պատվաստանյութի գրանցումը և արտադրությունը սկսելուց հետո անհնար կլինի միանգամից պատվաստել երկրի բոլոր բնակիչներին: Գիտնականը հավելել է, որ առողջապահության նախարարությունը կօգտագործի իր բոլոր հնարավորությունները պատվաստանյութի արտադրության համար:
 
Ըստ վիրուսաբանի՝ եթե SARS-CoV-2-ը մուտացիայի չենթարկվի, ապա COVID-19-ի դեմ պատվաստանյութը կարող է ներառվել պատվաստումների ազգային օրացույցում: Նրա կարծիքով՝ հնարավոր է կորոնավիրուսի երկրորդ և երրորդ ալիք, քանի որ վիրուսը «լուրջ է տրամադրված և եկել է երկար ժամանակով»:
 
«Աղետը պետք է կանխել համերաշխության մթնոլորտում»․ Կաթողիկոս Ամենայն Հայոց 547 նոր դեպք, մահացել է 7 պացիենտ Տիգրան Ավինյան, Էդուարդ Մարտիրոսյան, Արսեն Թորոսյան. Ովքեր են ազատվելու պաշտոնից. «Հրապարակ» Գագիկ Ծառուկյանը կառավարությանը կոչ է անում վերջ տալ քաղաքական շանտաժին. Իվետա Տոնայան Պաշտոնի «բազարներն» Արցախում շարունակվում են. Հրապարակ Գագիկ Ծառուկյանը՝ կոնսենսուս ու կոնսոլիդացիայի կենտրոն Բարձր պաշտոններ թափուր են մնացել․ ե՞րբ կլինեն նոր նշանակումները․ «Ժողովուրդ» ԱՄՆ դեսպանը բացահայտեց վարչապետի հերթական կեղծիքը. Արմեն Աշոտյան (տեսանյութ) Գերմանիայում օրենսդրական մակարդակում արգելել են բուժել միասեռականներին Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին. Lragir.am Լոռու մարզում արագաչափ են վնասել Պեկինը չեղարկել է Ուհան քաղաքից եւ Հուբեյ նահանգից բնակիչների մուտքի սահմանափակումները Բեն Աֆլեքն Instagram-ում փակ էջ է բացել․ հետեւորդները երեքն են Համախմբվե՛նք, միավորե՛նք մեր ուժերը հանուն մեր երկրի ապագայի․Գ․Ծառուկյան «Գլորիա» կարի ֆաբրիկայի 135 աշխատակից է վարակվել կորոնավիրուսով․ մարզպետ Երբ կհաղթահարենք կորոնավիրուսը. բժիշկը ներկայացրեց իր կանխատեսումները ՊԵԿ նախագահի տեղակալն ազատվել է պաշտոնից Գողանում էին մեքենաների համարանիշերն ու տերերից փող շորթում․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ) Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ. ուղիղ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 46 նոր դեպք. մարզպետ
website by Sargssyan