Եթե մենք այս տեմպը չկոտրենք, հունիսի վերջին կունենանք կորոնավիրուսի 30 000 դեպք՝ հարյուրավոր մահերով. վարչապետ

Մենք արդեն դեպքեր ունենք, որ թաղումները դառնում են համատարած բռնկումների պատճառ: Իրար քիթ մտած չխոսել, այո, թաղում չգնալ, եթե շատ հարազատ մարդու մասին չէ խոսքը: Մի գնացեք թաղում, դրանից աշխարհը չի փլվի: Եթե գնում եք թաղում ևս 10 մարդու մահվան ուղեգիր եք տալիս դրանով, գնալու էությունը ո՞րն է: Մեր հանգուցյալը դրանից ավելի գոհ ու շնորհակալ է մնո՞ւմ: Իհարկե ոչ: Այս մասին այսօր, ֆեյսբուքյան ուղիղի եթերի ժամանակ խոսելով կորոնավիրուսի դեմ պայքարի մասին, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ամենամեծ պրոբլեմն այն է, որ համայնքներում ու Երևանում թաղումները կազմակերպվում են այնպես, կարծես ոչինչ չի եղել:

 

«Եկել է ժամանակը, որ մենք բազմակի լրջությամբ վերաբերվենք իրավիճակին: Եթե մենք այս տեմպը չկոտրենք, մայիսի 29-ին կունենանք կորոնավիրուսի 10 000, հունիսի 12-ին՝ 20 000, հունիսի վերջին՝ մոտավորապես 30 000 դեպք՝ հարյուրավոր մահերով, ինչը նշանակում է, որ մենք ստիպված կլինենք կրկին մտցնել հնարավոր ամենախիստ սահմանափակումները: Մենք թվերի շատ կտրուկ աճ ենք ունենում: Մենք բավականին մեծ խնդրի առաջ ենք կանգնած այս պահին, և այդ խնդրի պատճառն այն է, որ մենք բոլորս բավարար լրջությամբ չենք վերաբերվում կորոնավիրուսին»,-ասել է Փաշինյանը:

Զտումներ՝ նաև շրջակա միջավայրի նախարարությունում. «Փաստ» «Ժողովուրդ». Փաստահավաք խմբի վերաբերյալ քննարկում են արել ու դժգոհել. ինչ է սպասվում Մարզերում հսկողությունը ուժեղացվում է. «Փաստ» Աչք­նե­րը հի­մա էլ դես­պան­նե­րի պաշ­տո­նի վրա է. «Փաստ» Դաժան դեպք. հարբած տղամարդը բռնաբարել, ապա սպանել է 80-ամյա թոշակառու կնոջը Աբովյանի ծննդատունը պարզաբանում է ներկայացրել օրեր առաջ մահացած նորածնի վերաբերյալ Մայիսի 28-ին Կենտրոն վարչական շրջանում արձանագրվել են իրավախախտումներ. ոստիկանություն (տեսանյութ) Կյանքից հեռացել է ամերիկահայ անվանի բժիշկ Րաֆֆի Հովանեսյանը Պրեմիեր լիգայի վերսկսման հստակ օրը հայտնի է Ողբերգություն Աղձքում. քույրերը վարակվել են մոր թաղման ժամանակ և երկուսն էլ մահացել են. News.am Forbes-ը Պորոշենկոյին ընդգրկել է Ուկրաինայի ամենահարուստ գործարարների եռյակում Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքիում. կա 6 վիրավոր Նախագահ Արմեն Սարգսյանի դասը Պլեխանովի ուսանողների համար (տեսանյութ) Երևանում 40 տրանսպորտային միջոցի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է 18 իրավախախտում «Տավուշ տեքստիլ»-ի 100 աշխատակցի թեստերի արդյունքները դրական են Ես անտեղի եմ համարում այն շահարկումները, թե դիմակը թանկ է․ Նիկոլ Փաշինյան Ձորագյուղում կորոնավիրուսի 10 դեպք է հաստատվել Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարավածության 8 371 նոր դեպք․ Ռիա Նովոստի Ծնված օրվանից ծանր հիվանդության դեմ պայքարող 9 ամսական Գոռն այսօր առաջին անգամ տուն է գնում (տեսանյութ) Եթե քաղաքական որեւէ ուժ ցանկանար գնալ Սարդարապատի հուշահամալիր, կարող էր նախապես դիմել պարետատուն․ վարչապետի խոսնակ
website by Sargssyan