Ռեգինա Տոդորենկոն «Տարվա կինը» արձանիկը հանձնել է Մարգարիտա Գրաչեւային, որի ամուսինը կտրել է նրա դաստակները

Սերպուխովի բնակչուհի Մարգարիտա Գրաչեւան, որի ամուսինը կտրել է նրա դաստակները, պատմել է, որ հայտնի հաղորդավարուհի Ռեգինա Տոդորենկոն իրեն է փոխանցել «Տարվա կին» մրցանակը։ Ավելի վաղ «Glamour» ամսագիրը որոշում էր կայացրել Ռեգինա Տոդորենկոյին զրկել «Տարվա կին» կոչումից ընտանեկան բռնության մասին նրա՝ աղմուկ հանած արտահայտություններից հետո։

Մարգարիտան սկանդալի առաջին օրերին չի կշտամբել ու հալածել հաղորդավարուհուն, ինչն անում էին մյուսները։ Գրաչեւան, հակառակը, փորձել էր հասկանալ ու օգնել։ Նա նախ նշել էր, որ հանրային մարդը պետք է հետեւի, թե ինչ է ասում։

«Հույս ունեմ՝ այդ արտահայտությունները մտքերի սխալ մեկնաբանության, ընտանեկան բռնության խնդրի մասշտաբայնությունը չիմանալու ու չհասկանալու հետեւանք են։ Ցավոք սրտի, ինքս էլ չէի գիտակցում այդ ամենը, մինչ անձամբ չբախվեցի բռնությանը։ Ես դեմ եմ հալածանքին ու մարդու վրա հարձակվելուն։ Բայց ես կողմնակից եմ Ռեգինային օգնելուն, գիտելիքներով կիսվելուն։ Այդ պատճառով ես գրել եմ նրան ու ուղարկել իմ գիրքը՝ «Երջանիկ առանց ձեռքերի»։ Հույս ունեմ, որ մոտակա ժամանակահատվածում նա կկարդա, եւ հայացքները կփոխվեն»,- այդ ժամանակ նշել էր Մարգարիտան։

Դրանից հետո Ռեգինան կապ է հաստատել Մարգարիտայի հետ, շնորհակալություն հայտնել ու նրան հանձնել «Տարվա կինը» արձանիկը։ «Ինձ համար յաս մրցանակը ոչինչ չի նշանակում։ Եվ Ռեգինայի հետ տեսակապով շփման ընթացքում (երբ նա ֆիլմ էր նկարահանում) ես անմիջապես ասացի. «Ինձ արձանիկը հարկավոր չէ»։ Եվ կատակով հավելեցի. «Ավելի լավ է՝ պանդայի կոստյում, կրտսեր որդիս պաշտում է դրանք»։ Հիմա ես «Տարվա կին 2019» գրությամբ ծանր ապակու եւ պանդայի երկու հիանալի կոստյումներ տիրուհին եմ»,- նշել է երկու տղաների մայրը։

Շարունակությունն ՝  այստեղ

Ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել. պարոն Ալիեւ, մենք պատրաստ ենք. Արցախի նախագահ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՄԱՅԻՍԻ). Ան­կար­գու­թյուն­նե­րի հե­տև­ան­քով մա­հա­ցել է 39 մարդ, մոտ 600-ը ստա­ցել է մարմ­նա­կան վնաս­վածք­ներ Կորոնավիրուսի 460 նոր դեպք Հայաստանում, մահացել է 7 պացիենտ Կորցնում ենք, կորցնում, բայց այդպես էլ չենք խրատվում. «Փաստ» Արայիկ Հարությունյանը հայտնեց նոր նշանակման մասին «Սե­րը ժա­ռան­գել եմ մայ­րի­կիցս». պահ­պա­նե­լով ժա­նյակա­գոր­ծու­թյան ավան­դույթ­նե­րը. «Փաստ» «Ժողովուրդ». Ռազմական ոստիկանությունում մեծ աղմուկ է հասունանում «Ակա­նա­տես չենք եղել որևէ փաս­տաթղ­թի, որը կքար­տե­զագ­րի Հա­յաս­տա­նի կրթու­թյան զար­գաց­ման ճա­նա­պար­հը». «Փաստ» Առա­ջին հան­րա­պե­տու­թյան հռչակ­ման կա­րև­ո­րու­թյու­նը.ին­չո՞ւ դա­սեր չենք քա­ղում պատ­մու­թյու­նից. «Փաստ» «Իրավունք». ԿԳՄՍ նախարարի գլխին «սեւ ամպեր» են կուտակվում Ո՞րն է նոր փաս­տա­հա­վաք հանձ­նա­ժո­ղո­վի ստեղծ­ման նպա­տա­կը. «Փաստ» «Հրապարակ». Պատգամավորներին լարված օրեր են սպասվում. Փաշինյանըկայցելի խորհրդարան «Իրա­վուն­քի լեզ­վով խո­սում են այն երկր­նե­րում, որ­տեղ իրա­վունքն ար­ժեք է, որ­տեղ հա­նուն քա­ղա­քա­կան շա­հե­րի իրա­վուն­քը չի ոտ­նա­հար­վում ». «Փաստ» Զտումներ՝ նաև շրջակա միջավայրի նախարարությունում. «Փաստ» «Ժողովուրդ». Փաստահավաք խմբի վերաբերյալ քննարկում են արել ու դժգոհել. ինչ է սպասվում Մարզերում հսկողությունը ուժեղացվում է. «Փաստ» Աչք­նե­րը հի­մա էլ դես­պան­նե­րի պաշ­տո­նի վրա է. «Փաստ» Դաժան դեպք. հարբած տղամարդը բռնաբարել, ապա սպանել է 80-ամյա թոշակառու կնոջը Աբովյանի ծննդատունը պարզաբանում է ներկայացրել օրեր առաջ մահացած նորածնի վերաբերյալ Մայիսի 28-ին Կենտրոն վարչական շրջանում արձանագրվել են իրավախախտումներ. ոստիկանություն (տեսանյութ)
website by Sargssyan