Հայկական կոնյակի հնագույն բույրն ու համբավը

Հնագույն ձեռագրերն ու ժողովրդական ավանդազրույցներն ապացուցում են, որ ժամանակակից Հայաստանի տարածքում գինեգործությամբ և խաղողագործությամբ զբաղվել են մ.թ.ա 15-րդ դարից: Հունական պատմիչներ Հերոդոտոսի, Քսենոֆոնի, Ստրաբոնի աշխատություններում հիշատակվում է, որ հայկական գինին վաճառելու համար արտահանվել է հարևան երկրներ: Այն եղել է բարձր որակի: Ժամանակակից Հայաստանում կոնյակի արտադրությունը հիմնադրվել է 1887 թվականին առաջին գիլդիայի վաճառական Ներսես Թաիրովի (Թահիրյան) կողմից, Հին Էրիվան ամրոցի տեղում` իր իսկ կառուցած՝ Ռուսական Կայսրության կոնյակի առաջին գործարանում: Նոր արտադրությունը գոյատևել է մինչև 1899 թվականը: Նիկոլայ Թաիրովը դժվարացել է կազմակերպել առաքումը և վաճառել է իր գործը ռուս արդյունաբերող Նիկոլայ Շուստովին: 

«Շուստով և որդիներ» ընկերությունը վերազինել է գործարանը այդ տարիների ամենաարդիական սարքավորումներով, գնել թորման սարքեր, կառուցել նոր արտադրամաս սպիրտի կրկնակի թորման համար, իսկ նկուղներում տեղադրել կաղնե տակառներ կոնյակի հնեցման համար: Շուստովը իր արտադրանքը արագորեն շուկա է հանել: 

Ընկերության լոգոտիպով պաստառները զարդարել են Ռուսական Կայսրության շոգենավերի և դիրիժաբլերի նավակողերը: Գովազդային արշավը եղել է արդյունավետ, և Շուստովի արտադրանքը ամուր դիրքեր է գրավել ռուսական շուկայում: 1900 թվականին Շուստովի կոնյակը ներկայացվել է Փարիզի ցուցահանդեսում: 

Ցուցահանդեսում համտեսվող խմիչքների անվանումները նախապես չէին բացահայտվում, և փորձառու ֆրանսիացի համտեսողները Շուստովի կոնյակին շնորհել են Գրան պրի մրցանակ: Դա մեծ աղմուկ է հանել, քանի որ հայտնի ֆրանսիացի կոնյակագործները չեն համակերպվել այն մտքի հետ, որ օտարերկրյա ծագում ունեցող խմիչքը պետք է կոնյակ անունը կրի: 

Այնուամենայնիվ, բարձր որակի համար Շուստովին թույլատրվել է իր արտադրանքը վաճառել ոչ թե բրենդի, այլ կոնյակ անունով, ինչը թույլատրվում էր միայն ֆրանսիական Կոնյակ գավառում աճող խաղողից ստացված խմիչք արտադրող ընկերություններին: 

Ամենաբարձր ճանաչման հայկական կոնյակն արժանացել է 1913 թվականին, երբ «Շուստով և որդիներ» ընկերությունը պատիվ է ունեցել դառնալ Ռուսական Կայսրության արքունիքի մատակարար: 

Այդպիսի տիտղոս ունեցել է միայն ռուսաստանյան և օտարերկրյա 30 արտադրող: Դրա համար պահանջվել է առնվազն ութ տարի մասնակցել նահանգային բոլոր ցուցահանդեսներին և այդ ընթացքում սպառողներից ոչ մի դժգոհություն չստանալ խմիչքի որակի վերաբերյալ: 1917 թվականի հեղափոխությունից հետո Շուստովի գործարանը ազգայնացվել է Հայաստանի առաջին հանրապետության կողմից և վերածնվել «Արարատ» կոնյակի և գինու գործարանի: 

Դրա հետևանքով Շուստովի անունը անհետացել է մի ամբողջ հարյուրամյակ: Հայկական կոնյակները ԽՍՀՄ-ի տարիներին արժանացել են արժեքավոր մրցանակների, զբաղեցրել առաջին հորիզոնականներ և մեծ ճանաչում են գտել աշխարհի տարբեր երկրներում: Մինչև 1999 թվականը հայկական կոնյակն արտադրվել է սովետական ԳՕՍՏ-ի համաձայն: 

1999 թվականի մարտի 1-ին ուժի մեջ է մտել հայկական կոնյակի արտադրության հայկական ստանդարտը, որը մշակվել էր Երևանի կոնյակի գործարանի նախաձեռնությամբ: Նոր ստանդարտը սահմանել է հայկական կոնյակին վերաբերող ամենակարևոր կետերը. հայկական կոնյակը պետք է պատրաստված լիներ խաղողի սպիրտից և Հայաստանում արտադրված խաղողից: Կառավարության որոշմամբ ներմուծվել է «Արբուն» բառը, որպես նոր ապրանքանիշի անվանում: 

Այդ ամենը նպատակ է ունեցել «Հայկական կոնյակ» և «Հայկական ապրանքանիշ» հասկացությունները սահմանազատել ընդհանուր կոնյակներից: Միևնույն ժամանակ նույն օրենքը սահմանել է «կոնյակ» հասկացությունը, որը ներառում է 40 % ներմուծված և 60 % տեղական սպիրտ: 

 

Ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել. պարոն Ալիեւ, մենք պատրաստ ենք. Արցախի նախագահ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՄԱՅԻՍԻ). Ան­կար­գու­թյուն­նե­րի հե­տև­ան­քով մա­հա­ցել է 39 մարդ, մոտ 600-ը ստա­ցել է մարմ­նա­կան վնաս­վածք­ներ Կորոնավիրուսի 460 նոր դեպք Հայաստանում, մահացել է 7 պացիենտ Կորցնում ենք, կորցնում, բայց այդպես էլ չենք խրատվում. «Փաստ» Արայիկ Հարությունյանը հայտնեց նոր նշանակման մասին «Սե­րը ժա­ռան­գել եմ մայ­րի­կիցս». պահ­պա­նե­լով ժա­նյակա­գոր­ծու­թյան ավան­դույթ­նե­րը. «Փաստ» «Ժողովուրդ». Ռազմական ոստիկանությունում մեծ աղմուկ է հասունանում «Ակա­նա­տես չենք եղել որևէ փաս­տաթղ­թի, որը կքար­տե­զագ­րի Հա­յաս­տա­նի կրթու­թյան զար­գաց­ման ճա­նա­պար­հը». «Փաստ» Առա­ջին հան­րա­պե­տու­թյան հռչակ­ման կա­րև­ո­րու­թյու­նը.ին­չո՞ւ դա­սեր չենք քա­ղում պատ­մու­թյու­նից. «Փաստ» «Իրավունք». ԿԳՄՍ նախարարի գլխին «սեւ ամպեր» են կուտակվում Ո՞րն է նոր փաս­տա­հա­վաք հանձ­նա­ժո­ղո­վի ստեղծ­ման նպա­տա­կը. «Փաստ» «Հրապարակ». Պատգամավորներին լարված օրեր են սպասվում. Փաշինյանըկայցելի խորհրդարան «Իրա­վուն­քի լեզ­վով խո­սում են այն երկր­նե­րում, որ­տեղ իրա­վունքն ար­ժեք է, որ­տեղ հա­նուն քա­ղա­քա­կան շա­հե­րի իրա­վուն­քը չի ոտ­նա­հար­վում ». «Փաստ» Զտումներ՝ նաև շրջակա միջավայրի նախարարությունում. «Փաստ» «Ժողովուրդ». Փաստահավաք խմբի վերաբերյալ քննարկում են արել ու դժգոհել. ինչ է սպասվում Մարզերում հսկողությունը ուժեղացվում է. «Փաստ» Աչք­նե­րը հի­մա էլ դես­պան­նե­րի պաշ­տո­նի վրա է. «Փաստ» Դաժան դեպք. հարբած տղամարդը բռնաբարել, ապա սպանել է 80-ամյա թոշակառու կնոջը Աբովյանի ծննդատունը պարզաբանում է ներկայացրել օրեր առաջ մահացած նորածնի վերաբերյալ Մայիսի 28-ին Կենտրոն վարչական շրջանում արձանագրվել են իրավախախտումներ. ոստիկանություն (տեսանյութ)
website by Sargssyan