Երևան, 11.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին. «Փաստ» Հայտնի է՝ Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում, որ համարի ներքո ելույթ կունենաս Ջասթին և Հեյլի Բիբերները սպասում են իրենց առաջնեկին (լուսանկարներ) Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար Երևանում խոշոր ու ողբերգական հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի Այս ժողովրդին այլևս ոչ ոք չպիտի խաբի, հուսախաբ անի. Աննա Կոստանյան «ՀայաՔվեն» շարունակում է անվերապահորեն աջակցել օրեցօր թափ առնող Շարժմանը «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն մասնակցել է «Career City Fest 2K24» լավագույն գործատուների փառատոնին


Ռու­սաս­տա­նի հետ խնդիր­նե­րը խո­րա­նում են, և դրանք մի­այն «աշ­խա­տան­քա­յին» չեն. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Եվրասիական Բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ գազի գնի հետ կապված հայտարարությունը թեկուզ դիվանագիտական լեզվով, սակայն բավականին կոշտ էր՝ ուղղված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:

Գազի գնի հարցը նոր չէ և պարբերաբար բարձրացվում է: Ավելին, այն վաղուց տնտեսականից զատ ունի նաև քաղաքական բաղադրիչ: Միևնույն ժամանակ, սա ընդհանուր միջպետական հարաբերությունների միայն մի կողմն է: 

Իրականում անցած երկու տարվա ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները, մեղմ ասած, բավականին մշուշոտ են, եթե չասենք ավելին: 

Փաստը մնում է փաստ, որ ռուսաստանցի գործընկերների կողմից մեր իշխանությունների նկատմամբ գնալով խորանում է անվստահությունը, ավելի ու ավելի են բարդանում փոխադարձ հարաբերությունները: 

Ու եթե սկզբնական շրջանում նոր իշխանությունները հավաստիացնում էին, թե Ռուսաստանի հետ առկա են հրաշալի գործընկերային հարաբերություններ, ավելին, Փաշինյանն ուզում էր ցույց տալ, որ ինքն էլ իբր ընկերական հարաբերություններ ունի Պուտինի հետ, ապա հիմա արդեն թե՛ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, թե՛ հենց վարչապետը խոստովանում են, որ խնդիրներ իրոք կան: 

Իհարկե, դրանք ներկայացվում են որպես «աշխատանքային», սակայն ակնհայտ է, որ իրավիճակն առավել բարդ է, ու «ամեն ինչ նորմալ» չէ, ինչպես փորձում է ներկայացնել Փաշինյանը: Խնդիրներն առանց խոստովանելու էլ ակնհայտ են, ինչի մասին են վկայում մի շարք երևույթներ և իրադարձություններ: 

Հենց թեկուզ 2019 թվականի հոկտեմբերին Երևանում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակներում Պուտինի այցն իր բոլոր «նրբերանգներով», այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ և որդու հետ հանդիպումով, Փաշինյանի կողմից կրկնակի ճանապարհելու փաստով և այլն, ինքնին բավականին խոսուն էր: 

Վերջերս էլ մի քանի հայտարարություններ արեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, այդ թվում՝ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունների հետ կապված: 

Մեկ շաբաթ առաջ վերջինս հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, որի ընթացքում, ըստ պաշտոնական տեղեկատվության, քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները: Նույն օրը լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ հեռախոսազանգի առանցքում եղել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդման հարցը: 

Ու թեկուզ ԱԳ մամուլի քարտուղարը հերքեց այս տեղեկությունը, սակայն ուշագրավ է, որ այդ հեռախոսազրույցը տեղի է ունեցել դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը հերթական անգամ մերժելու հենց հաջորդ օրը: 

Ոչ պակաս ուշագրավ է այն հանգամանքը, որ հենց դատի օրը հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի միջև: Ըստ պաշտոնական հաղորդագրության, «ռուսական կողմի նախաձեռնությամբ»:

 Հետաքրքիր է, որ հաղորդագրությունը տարածվել է հաջորդ օրը՝ մայիսի 14-ին, ինչից կարելի է ենթադրել, որ զրույցը եղել է երեկոյան: «Կողմերը շնորհավորել են միմյանց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ: Հաղթանակի օրվանից 4 օր անց: 

Անշուշտ, հազվադեպ պատահող երևույթ է, երբ բարձրաստիճան պաշտոնյաները միմյանց որևէ տոնի հետ կապված շնորհավորեն օրեր անց: Տեղեկություններ կան, որ այս զրույցի ժամանակ ևս չի շրջանցվել Ռոբերտ Քոչարյանի թեման:

Մի խոսքով, ստացվում է մի վիճակ, երբ ռուսաստանցի պաշտոնյաները դիվանագիտական «մեսիջներից» աստիճանաբար անցնում են ուղիղ, ճակատային «զրույցների»՝ հասկացնելով իրենց վերաբերմունքը Հայաստանի իշխանությունների, մասնավորաբար Նիկոլ Փաշինյանի գործողությունների նկատմամբ:

 Եթե սրան գումարենք նաև այն հանգամանքը, որ Հաղթանակի օրը Պուտինի և Փաշինյանի միջև հեռախոսազրույց չի եղել, և բավարարվել են միայն շնորհավորական ուղերձներով, պատկերն առավել հստակ է դառնում: Առավել ևս, երբ Փաշինյանը նման մեկնաբանություն է տալիս այդ փաստին. 

«Ինչ վերաբերում է Մայիսի 9-ին, ապա գիտեք, որ այդ ժամանակ ես գտնվել եմ Արցախի Հանրապետությունում, ընդ որում, արդեն 3 տարի շարունակ Մայիսի 9-ը դիմավորում եմ Ստեփանակերտում»: 21-րդ դարում: 

Հեռախոսազրույց չի եղել, որովհետև վարչապետը ոչ թե Երևանում՝ իր կաբինետում է եղել, այլ Արցախում: Ու պատահական չէ, որ փորձագետներն ու մամուլը նման արդարացումը գնահատեցին, մեղմ ասած, ոչ համոզիչ:

Մի խոսքով, հայ-ռուսական հարաբերությունների խութերը գնալով նորանոր «երանգավորում» են ստանում, ինչն արդեն ռուսական կոմղը չի էլ թաքցնում:

 Ու պատահական չէ, որ գնալով ավելի ու ավելի շատ են կոշտ հրապարակումներ հայտնվում ռուսական լրատվամիջոցներում, որոնք իրենց տողատակերում ու հենց «տողավերևներում» հստակ ցույց են տալիս Փաշինյանի ու իր թիմի մերձավոր հատվածի հանդեպ խիստ բացասական վերաբերմունքը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին. «Փաստ»Հայտարարություն տրբունալի խորհրդի և ներկա վիճակի մասին Հայտնի է՝ Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում, որ համարի ներքո ելույթ կունենաս Ջասթին և Հեյլի Բիբերները սպասում են իրենց առաջնեկին (լուսանկարներ) Աննախադեպ գնիջեցում Վենուս խանութ-սրահներում մինչև մայիսի 30-ը Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար Երևանում խոշոր ու ողբերգական հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի Այս ժողովրդին այլևս ոչ ոք չպիտի խաբի, հուսախաբ անի. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» շարունակում է անվերապահորեն աջակցել օրեցօր թափ առնող Շարժմանը«ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն մասնակցել է «Career City Fest 2K24» լավագույն գործատուների փառատոնին Mutuari, Lolik և SilkSwap. նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space-ում Մեքենայից դուրս եկած աղջիկ երեխան նետվեց Բագրատ սրբազանի գիրկը (տեսանյութ) Երևանի քաղաքապետի հրավերով Երևանում է Անգլիայի ազգային բալետը՝ Ակրամ Խանի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբՓողոց փակեք, ժողովուրդ ջան. Բագրատ Սրբազանը դիմեց անհնազանդության ակցիա իրականացնողներին Գնիջեցում Վենուս խանութ-սրահներում մինչև մայիսի 30-ը Ի հակադրություն ընդդիմության նախկին առաջնորդների, Սրբազանը խարիզմատիկ գործիչ է, նրա անունն արատավորված չէ սկանդալներով. համաշխարհային մամուլի արձագանքը Հայոց Համազգային Միասնություն կուսակցության անդամները ազատ են արձակվել ոստիկանության բաժնիցԲրյուսովի որոշ ուսանողները եռագույնը պատկերող ծուխ են արձակում ու միանում դասադուլին (տեսանյութ) Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են մարդատար «Գազելն» ու «ՎԱԶ 2121»-ը, վիրավորներ կան Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ՝ պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունից Զգուշացեք ու սպասեք ձեր ժամին, քանի որ վռնդվելու եք այդ շենքերից, ու ձեզ արգելվելու է կրթական գործի կազմակերպմամբ զբաղվել. Դավիթ ՍարգսյանԴիլիջանում ևս դասադուլ է Հաղթանակի օրվան նվիրված երթ՝ Աբովյան համայնքում. Գագիկ ԾառուկյանԱռաջին սիլիցիումային արևային մարտկոցը դարձավ 70 տարեկանՈւժ կիրառելով բերման են ենթարկում «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներին Մայրաքաղաքում մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաներ Բագրատ Սրբազանն այսօրվա հանրահավաքի ժամը հայտարարեց «Ուսանո՛ղ, ոտքի». ԵՊՀ-ի ուսանողները սկսել են անհնազանդության ակցիանՎարչապետի թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում. Բագրատ Սրբազան Ազգային արժանապատվության տրիբունալն իր աշխատանքը կսկսի մայիսի 20-ից․ Արշակ Կարապետյան ԵՊՀ որոշ ֆակուլտետներում դասադուլ է (տեսանյութեր) ՇՏԱՊ. Անհնազանդության ակցիաներ Երևանում Համբարձման տոնին Սուրբ Պատարագ մատուցվեց Ծաղկեվանքում 14 ժամ ջուր չի լինելու Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերումՔՊ գլխավոր աղանդապետի հեռացման համար անհրաժեշտ է նրան զրկել և՛ ներքին, և՛ արտաքին աջակցությունից. Հրայր Կամենդատյան Դիմում եմ մեր երկրի ղեկավարին իրեն ինչպե՞ս դիմել պարո՞ն, թե՞ տիկին վարչապետ. Արշակ Կարապետյան Այս գործընթացի վերջնակետը ժողովրդի հաղթանակն է. Արման Վարդանյան (տեսանյութ) «Կեցցե՛ Հայ Առաքելական Եկեղեցին»․ քաղաքացին աղավնի բաց թողեց Բագրատ Սրբազանի մոտ Հայտնի ռեժիսորին կրկին բանտարկել են․ այս անգամ՝ 8 տարովԲոլորս սովորել ենք ԽՍՀՄ պատմությունը, աշխարհագրությունը, այնպես որ պարզ է՝ ուր կգնա Պուտինը հաջորդիվ. Զելենսկի Հանրահավաք` Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ. Ուղիղ Մեկ միասնական դրոշով՝ եռագույնով, հաղթելու ենք սև ու սպիտակին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ոստիկանական զորքերը վրաններով և մահակներով սպասում են շարժման մասնակիցներին. (տեսանյութ) «Լադանիվա»-ն վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին Բժիշկները միացան սրբազան պայքարին «Իմ մորուքը 30 տարվա է, ես սափրված չեմ եղել 6 տարի առաջ». Բագրատ սրբազան Մադրիդի «Ռեալ»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործեք հնարավորությունը, դարձի եկեք դեպի պետականություն. Սրբազան (տեսանյութ)