Մարդկությունն ապակյա տարաներ է պատրաստել ավելի քան 30 դար առաջ

Հնէաբանների կողմից հայտնաբերված ապակու ամենահին արհեստանոցը հայտնաբերվել է եգիպտոսի Թել-էլ-Ամիրնե տարածքում և վերաբերում է մ.թ.ա. 1370 թվականին: Հին եգիպտացիները մեծ կարևորություն են տվել շշի ձևին և այն պատրաստել են մարդու, ինչ-որ կենդանու, բանջարեղենի կամ մրգի տեսքով: Իսկ պատրաստել են դրանք կվարցային զանգվածը մետաղական միջուկի շուրջ հալելու մեթոդով: 

Ապակե շշերի պատմության մեջ կարևոր է մ.թ.ա. 1-ին դարում Փյունիկիայի Սիդոն քաղաքում ապակեփչման տեխնոլոգիայի հայտնագործումը: Շշերի պատրաստման այս նոր մեթոդը արագացնում է արտադրական գործընթացը: Հռոմեական կայսրությունում ևս տարածված է եղել ապակյա շշերի արտադրությունը, որը հաստատում են հնէաբանական բազմաթիվ հետազոտությունները: 

Հռոմեացիները լայնորեն օգտագործել են ինչպես տարբեր տարողությունների շշեր, այնպես էլ սրվակներ: Ընդ որում, Հռոմում շշերը պատրաստվել են միատեսակ և ունեցել են նույն կնիքը: Խաչակրաց արշավանքների հետևանքով ապակե շշերի արտադրությունը սկսել է արագորեն տարածվել ամբողջ Եվրոպայի տարածքով, իսկ 13-րդ դարից ծաղկում է ապրել վենետիկյան ապակեգործությունը: 

Այն բանից հետո, երբ Վենետիկյան արտադրանքի համբավը դուրս է եկել Ապենինյան թերակղզուց, վենետիկյան վարպետներին իրենց հմտությամբ սկսել են չզիջել Ուրբինո և Ֆայենցա քաղաքների ապակեգործները: Այն ժամանակ պատրաստված շշերը դարձել են իսկական արվեստի գործեր: 

Շշերն ունեցել են ամենատարբեր տեսք՝ մե՛կ բարձրահասակ և նազելի, մե՛կ գրեթե գնդաձև, մե՛կ էլ համարյա հարթ:

 Դրանք զարդարվել են դիցաբանությունից վերցված դրվագներով, ծաղիկների, մրգերի և այլ պատկերների ռելիեֆային նկարներով: 

Շշերը խցանվել են, այնուհետև մոմապատվել, և միայն դրանից հետո է այդ արտադրանքի արտադրողը կամ սեփականատերը իր կնիքը դրել մոմի վրա: 

Նման շշերը հարուստ տներում եղել են սեղանին ըմպելիք, գինի, համեմունք դնելու սովորական տարողություններ: 

Ավելի պարզ շշերի մեջ հեղուկ սնունդ է պահվել՝ չնայած այդ ժամանակ դրանց գինը անչափ բարձր է եղել: 

Ապակյա շշերի պատմության մեջ նորարարություն է եղել 1611 թվականին, երբ Անգլիայում ստեղծվել և արտոնագրվել է ապակու թրծման՝ ածխի հիմքով աշխատող վառարանը: Դրանից առաջ ապակին ստացել են փայտի օգնությամբ, որի արդյունքում ոչ բարձր ջերմաստիճան չապահովելու պատճառով ապակին եղել է փխրուն: 

Ժամանակի ընթացքում աստիճանաբար ապակե շիշը շքեղության իրից սկսել է վերածվել ամենօրյա օգտագործման հարմար տարողության: Հետագայում ՝ 17-18-րդ դարերում շշերի համար գտել են մեկ այլ կիրառություն՝ դրանց մեջ սկսել են պահել օծանելիք և դեղամիջոցներ:

 Նման շշերը պետք է հերմետիկ փակ լինեն, ինչի պատճառով էլ սկսել են օգտագործել մշակված խցաններ: Ապակե շշերի էլ ավելի արդյունավետ արտադրության նորարարություն է մտցրել անգլիացի Մայքլ Օուենը 1901 թվականին, երբ ստեղծել է ապակե շշերի արտադրության առաջին ավտոմատ հոսքագիծ: 

1635 թվականին Իստրա կայանի հարևանությամբ Ռուսաստանում գործարկվել է ապակու արտադրություն: Միևնույն ժամանակ, սկսել են արտադրվել նաև ապակե անոթներ: Առաջին ռուսական ապակե շիշը նախատեսված է եղել դեղագործական նպատակներով: Ապակե շշերի պատմության մեջ կարելի է նշել դրանց մեծ բազմազանությունը: 

Շշեր արտադրվել են ինչպես ըստ նպատակների, այնպես էլ ըստ ձևի, գույնի և մեծության: Սա հատկապես վերաբերում է գինու շշերին. եղել են բորդոյական (ունեցել են պարանոցի կտրուկ նեղացումով մխոցի ձև), ռեյնական, բուրգունդական, շամպայնի և այլ ապակե շշեր աղանդերային և թունդ գինիների համար, ինչպես նաև պորտվեյնի, վերմուտի, տոկայայի և այլ խմիչքների յուրահատուկ շշեր: 

Բազմազան առանձնահատուկ շշեր են արտադրվել նաև լիկյորների և նմանատիպ այլ խմիչքների համար: Ընդ որում, այդ շշերի ձևը կապված է եղել ոչ այնքան գործառնական հատկություններից, որքան մրցակցության հետ, որը գոյություն է ունեցել այդ խմիչքն արտադրողների միջև:

 

Դաժան դեպք. հարբած տղամարդը բռնաբարել, ապա սպանել է 80-ամյա թոշակառու կնոջը Աբովյանի ծննդատունը պարզաբանում է ներկայացրել օրեր առաջ մահացած նորածնի վերաբերյալ Մայիսի 28-ին Կենտրոն վարչական շրջանում արձանագրվել են իրավախախտումներ. ոստիկանություն (տեսանյութ) Կյանքից հեռացել է ամերիկահայ անվանի բժիշկ Րաֆֆի Հովանեսյանը Պրեմիեր լիգայի վերսկսման հստակ օրը հայտնի է Ողբերգություն Աղձքում. քույրերը վարակվել են մոր թաղման ժամանակ և երկուսն էլ մահացել են. News.am Forbes-ը Պորոշենկոյին ընդգրկել է Ուկրաինայի ամենահարուստ գործարարների եռյակում Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքիում. կա 6 վիրավոր Նախագահ Արմեն Սարգսյանի դասը Պլեխանովի ուսանողների համար (տեսանյութ) Երևանում 40 տրանսպորտային միջոցի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է 18 իրավախախտում «Տավուշ տեքստիլ»-ի 100 աշխատակցի թեստերի արդյունքները դրական են Ես անտեղի եմ համարում այն շահարկումները, թե դիմակը թանկ է․ Նիկոլ Փաշինյան Ձորագյուղում կորոնավիրուսի 10 դեպք է հաստատվել Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարավածության 8 371 նոր դեպք․ Ռիա Նովոստի Ծնված օրվանից ծանր հիվանդության դեմ պայքարող 9 ամսական Գոռն այսօր առաջին անգամ տուն է գնում (տեսանյութ) Եթե քաղաքական որեւէ ուժ ցանկանար գնալ Սարդարապատի հուշահամալիր, կարող էր նախապես դիմել պարետատուն․ վարչապետի խոսնակ Դաշնակցությունը երբեք չի զբաղվել պոպուլիզմով․ Իշխան Սաղաթելյան Նոր համաճարակն առավելապես հարվածում է աշխատող աղքատներին, փոքր և գերփոքր կազմակերպություններին. տնտեսագետ Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի առաջին պաշտոնական հանդիպումը Երևանում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չի կարող ԱԺ որոշմամբ չեղարկվել, դա ակնհայտ հակասահմանադրական օրենք է. Դավիթ Հարությունյան
website by Sargssyan