«Անտրամաբանական է կանգնեցնել տնտեսությունը, մարդկանց բեռը ծանրացնել և օգնելու փոխարեն լրացուցիչ վարկ տրամադրել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Առաջին ցավոտ կողմը, որը առավել խորացավ համավարակով պայմանավորված իրավիճակում, մեր տնտեսության կառուցվածքն է: 

Հայաստանի տնտեսությունը հիմնականում մի քանի ճյուղի և մշակող ոլորտի առանձին ձեռնարկությունների վրա է հիմնվում, որոնք ծավալային առումով շատ փոքր են ու որևէ տեղ չեն գրավում մեր տնտեսության մեջ: Այս կարծիքին է տնտեսագետ Կարեն Ադոնցը, որի կարծիքով, այս պատկերը տնտեսության նեղ կառուցվածքի մասին է փաստում: 

Տնտեսագետը նաև շուկաների նեղ ուղղվածության մասին է մատնանշում:

 

«Մենք դեռ գործ ունենք համավարակի ճգնաժամի հետ: Սա դեռ տնտեսական ճգնաժամ չէ՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամը դեռ մեզ չի էլ հասել: 

Բայց համավարակի ճգնաժամին իշխանությունները արձագանքեցին՝ ստեղծելով լրացուցիչ տնտեսական ճգնաժամ: Մենք ենք կանգնեցրել տնտեսությունը՝ դրանով իսկ ստեղծելով ճգնաժամային իրավիճակ: Եթե համավարակին արձագանքում ենք տնտեսության մի մասը կանգնեցնելով, բնական է՝ ստեղծում ենք տնտեսական ճգնաժամ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Կ. Ադոնցը:

Թվարկելով նաև համաշխարհային տնտեսական ճգնաժամի հնարավոր ուղղությունների մասին՝ հավելեց. «Բացի այդ, մենք գործազրկության խնդիր ունենք: Կան մարդիկ, որոնք չեն գնացել արտագնա աշխատանքի: Նրանք արդեն փաստացի գործազուրկ են: 

Կան նաև այլ ոլորտներ, որտեղ ևս մարդիկ աշխատանք են կորցրել: Սա արդեն խնդիր է, որովհետև գործազրկությունը բեռ է բյուջեի վրա: 

Առանձնացնեմ մեր հիմնական ցավոտ խնդիրներից ևս մեկը. խոսում ենք տնտեսական աճի մասին, բայց եթե ուշադիր նայենք, մեր վարկերի ծավալը մոտ 17 տոկոսով աճել է: ՀՆԱ-ի մեջ մոտ 60-70 տոկոս են կազմում վարկերը, որոնք աճել են 17 տոկոսով, իսկ տնտեսությունը աճել է 7,6 տոկոսով: Այսինքն, հիմնականում տնտեսական աճը տեղի է ունեցել վարկավորման միջոցով: 

Իսկ թե ովքե՞ր են ստացել հիմնական վարկերը, նկատենք, որ սպառողական ապրանքների վարկավորումը և հիփոթեկային ոլորտն աճել են մոտ 30-40 տոկսով: Բնական է, որ սա տնտեսական աճի պետք է բերեր: Ստացվում է, որ տնտեսական աճի հիմնական խթանը գերվարկավորվող ծավալներն են: 

Իսկ հիմա ի՞նչ է տեղի ունենում: Այս տնտեսական դժվարությունների պարագայում հարկային մուտքերը պակասում են, տնտեսության ծավալները նվազում ու ստիպված ավելացնում են արտաքին պարտավորությունները. պետությունը 2020թ. բյուջեով նախատեսել է մոտ 500 մլն պարտք վերցնել»:

Տնտեսագետը նկատեց՝ հարցը միայն պարտք վերցնելը չէ, խնդիրն այն է, թե այդ պարտքերն ինչպես են աշխատում և ինչպես են մտնում տնտեսության մեջ:

«Մեր ներմուծման ծավալները կազմում են մոտ 5,5 մլրդ դոլար՝ կրկնակի գերազանցելով արտահանմանը: Սա նշանակում է, որ տնտեսության մեջ շրջանառվող միջոցներն աստիճանաբար դուրս են գալիս տնտեսությունից: Այսինքն, վարկերը, տնտեսության մեջ շրջանառվելով, երկրից դուրս են գալիս հիմնականում ներմուծման միջոցով: Եթե արտաքին պարտքը տնտեսության մեջ շրջանառության ձևով ես մտցնում, եթե դրանով չես վարկավորում հիմնական կապիտալ ներդրող ընկերություններին, ապա այդ ուղին զարգացում չի գեներացնում: 

Մինչդեռ զարգացում կարող են գեներացնել ձեռնարկությունները: Եթե վարկերը գնային արտադրող ձեռնարկություններին, որոնք նաև ստեղծած արտադրանքը կարտահանեին, վարկերը հետագայում մշտապես նոր արժեք կգեներացնեին:

 Վարկ վերցնողն ու շրջանառության մեջ այդ ընդլայնված քաղաքականություն իրականացնողները պետք է հասկանան, որ տնտեսության տարբեր իրավիճակներ կան: Պետք է հասկանան, որ եթե միջոցները շրջանառության մեջ ես մտցնում՝ հաշվի չառնելով, որ ներմուծումդ կրկնակի մեծ է, տվյալ մոտեցումը երկրից մաքրելու ու տանելու է այդ միջոցները: Սա նշանակում է, որ երկրում վարկերը կսկսեն կուտակվել, բայց տնտեսությունը իրականում աճ ու զարգացում չի ունենա»,-ընդգծեց տնտեսագետը:

Անդրադառնալով իշխանության հակաճգնաժամային քայլերին, վարակի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված ծրագրերին՝ Կարեն Ադոնցը նախ շեշտեց, որ այս իրավիճակում չէր կարելի կանգնեցնել տնտեսությունը:

«Ցանկացած ճգնաժամային իրավիճակում տնտեսությունը պետք է աշխատի:

Համավարակի դեմ պայքարը պետք է առանձնացնել տնտեսության աշխատանքից: Ինչո՞ւ, որովհետև եթե կանգնեցնում ես տնտեսությունը, անմիջապես բազմաթիվ լրացուցիչ խնդիրներ են առաջանում, որոնց դեմ ի վիճակի չես լինելու արդյունավետ պայքարել՝ անկախ նրանից՝ ո՞ւմ ես օգնում, որքա՞ն գումար ես շրջանառության մեջ դնում և այլն: 

Տնտեսությունը կանգնեցնելու պարագայում այն վերագործարկելը լուրջ խնդիր է. այն աստիճանաբար է լինելու, շուկաները ծանր փուլ են ապրելու, բացի այդ, մարդկանց մոտ գործազրկության հավանականությունն է մեծանալու: 

Մարդիկ սպառում են իրենց խնայած միջոցները»,-նշեց Կ. Ադոնցը՝ շեշտելով, որ տնտեսությունը որևէ իրավիճակում չկանգնեցնելու համար պետք է պլանավորել ու մտածել՝ ինչպե՞ս կազմակերպել, որ տնտեսությունն անխափան աշխատի:

«Իսկ եթե արդեն կանգնեցրել ես, ու ստեղծվել է այն իրավիճակը, որն այսօր առկա է մեզ մոտ, կարևոր է այն հարցադրումը, թե ով է կանգնեցրել ու ով չի աշխատել: Եթե որոշում ենք կայացրել, որ տնտեսության մի մասը պետք է աշխատի, իսկ մյուս մասը՝ ոչ, պետությունը պատասխանատվություն է կրում այն ոլորտի համար, որի աշխատանքը կանգնեցրել է: 

Եթե որոշում ենք, որ այդ մարդիկ չպետք է աշխատեն, պարտավոր ենք նրանց ոչ թե նպատակային, այլ լիարժեք աջակցել, որովհետև այդ մարդիկ բազմաթիվ վարկային միջոցներ ու պարտավորություններ ունեն, որոնք ձեռք են բերել նաև ոգեշնչող խոսքերի ազդեցության տակ: 

Այդ մարդիկ վարկային բեռ ունեն, ու պարզ է, որ աշխատանքը կասեցնելու հետևանքով խնդիրներ են ունենալու նաև վարկային բեռի հետ: Եթե մարդիկ այդ ծանր իրավիճակում են հայտնվել, ինչպե՞ս կարող ես նրանց լրացուցիչ վարկային բեռ տրամադրելով օգնել: Սա նորմա՞լ է: Սա անտրամաբանական է: Սա վկայում է այն մասին, որ մենք ճիշտ չենք հասկանում, թե տնտեսությունը ի՞նչ կերպ է գործում, ի՞նչ դժվարություններ ունեն այդ ընկերությունները, որոնց գործունեությունը կասեցրել ենք: 

Այս առումով ես շատ անարդյունավետ ու անընդունելի եմ համարում վերոնշյալ ծրագրերը, որովհետև անտրամաբանական է կանգնեցնել տնտեսությունը, մարդկանց բեռը ծանրացնել ու օգնելու փոխարեն լրացուցիչ վարկ տրամադրել»,-ընդգծեց մեր զրուցակիցը: Կարեն Ադոնցի դիտարկմամբ՝ հիմնական խնդիրներից մեկն այն է, որ ինչպես նախկինում, այնպես էլ այս փուլում իշխանությունները խորքային գնահատական չեն տալիս տնտեսության իրական վիճակի մասին:

«Եթե չի վերլուծվում այդ ամենը, բնական է, որ ցանկացած ճգնաժամային իրավիճակում արձագանքը հապճեպ, էմոցիոնալ, չկանոնակարգված ու չգիտակցված է լինելու: 

Մեր խնդիրը խորքային առումով մեր տնտեսության իրավիճակը հասկանալն է, և ոչ թե ցուցանիշներով ասել՝ 7 կամ 8 տոկոս աճ ունենք:

 Պետք է ասել, թե ինչպես տեղի ունեցավ այդ աճը, այն աճ էր, թե զարգացում, գուցե աճ է, բայց զարգացում չկա, կամ որն է լինելու զարգացման հեռանկարը: Երբ այս հարցերով չեն զբաղվում, ապա էմոցիոնալ, պոպուլիստական ձևերով տնտեսությունը չի աշխատի: 

Ճգնաժամերին արձագանքելու համար ամբողջությամբ պետք է տնտեսությամբ ապրել, զգալ խնդիրներն ու հասկանալ, թե ինչ ենք անում, որն է իրական ռազմավարությունը հեռանկարային առումով: Նման պարագայում ճգնաժամերին արձագանքելը ադեկվատ է լինում: Բայց եթե տնտեսությունը կառավարվում է ընդհանուր խոսակցությունների մակարդակով, օրինակ՝ նաև «տնտեսական հեղափոխություն անելու» մասին հայտարարություններով, տնտեսությունը չի աշխատի: 

Ծանրակշիռ մոտեցում է պահանջում տնտեսությունը: Քանի դեռ այդ մոտեցումը չկա, ցանկացած «փռշտոց», համավարակ ու ճգնաժամ հունից հանելու է, որովհետև չգիտեն՝ ինչպես արձագանքել»,-եզրափակեց տնտեսագետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

ԱՄՆ֊ն խզում է հարաբերությունները ԱՀԿ-ի հետ Պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Արսեն Թորոսյան Աբովյան քաղաքում ճակատ-ճակատի բախվել են Mercedes և ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակը ազգությամբ ռուս է Մայիսի 31-ին նախատեսված Մոսկվա-Երևան թռիչքը տեղի կունենա ժամը 18։00-ին Արթուր Վանեցյանին տարբեր մութ պատմությունների հետ կապել չի հաջողվի Կորոնավիրուսից 2 մորաքույրներս մահացել են, մայրս 39 ջերմություն ունի չեն թեստավորում․ քաղաքացին ահազանգում է Գագիկ Ծառուկյանը հետևողական է 99.81% ճշգրտությամբ 10.000 թեստ` Պաշտպանության նախարարությանը «Թովմասյան» հիմնադրամից Դեպք ունենք, երբ կորոնավիրուսից մահացել է մեկ ընտանիքի 3 անդամ․ Նիկոլ Փաշինյան Բարձրագույն կրթության և գիտության միավորումը մեկ օրենքի շրջանակում արհեստական է, արդյունքն էլ՝ ճահճացումը. Լուսինե Մարգարյան Իրանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2819 նոր դեպք․ IRINN Սիրելի´ հայրենակիցներ, կրեք դիմակներ եւ դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր․ Նիկոլ Փաշինյան Հայաստանում կա ընդամենը մոտ 900 բնակարան, որոնց կադաստրային արժեքը 40 մլն դրամից ավելի է Փաշինյանը համաճարակն օգտագործում իր քաղաքական խնդիրները լուծելու համար. Հայաստանի Հանրապետական ​​կուսակցություն Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Lավ կլիներ, եթե այս «քայլող մարդը» մտածեր պետության մասին` կորոնավիրուսին այո՛ ասելու փոխարեն․ Միհրդատ Մադաթյան Շարքայինն ունի սոցիալական պատասխանատվություն, քավության այլ նոխազ գտեք Նիկոլ, բա «Задержка»-ն ինչո՞ւմ ա․ Շարմազանով Դիմակը դարձել է Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը, ինչպես ժամանակին ուռճացվում էր ՀԴՄ-ների դերը, այդպես էլ հիմա գերագնահատվում է դիմակի դերը. Աղասի Ենոքյան
website by Sargssyan