Ինչու են բոլոր շիկահեր կանանց «հիմար» անվանում. պատմություն, որ գիտեն շատ քչերը

Կա գործող կարծրատիպ, որ բոլոր շիկահերները հիմար են, ու այս կարծրատիպը ստիպում է մինչև օրս թերահավատորեն մոտենալ շիկահեր կանանց, ովքեր չգիտեն էլ, թե ինչպես փոխեն իրենց մասին գործող պատկերացումներն ու կոտրեն բոլոր կարծարտիպերը։ Սակայն որտեղի՞ց է եկել այն մտածելակերպը, թե բոլոր շիկահեր կանայք հիմար են. առաջարկում ենք ծանոթանալ այս կարծրատիպի առաջացման պատմությանը։ 

Ամեն ինչ սկսվեց հոլիվուդյան համր ֆիլմերից, որտեղ մեծամասամբ խաղում էին շիկահեր կանայք, ովքեր էլ հենց ստեղծեցին պատկերացումը, թե շիկահեր կանայք հիմար են ու ոչինչ չեն հասկանում։ Սակայն պատմությունը այդքան հեշտ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ 

Քանի որ հոլիվուդյան համր ֆիլմերում հիմնականում խաղում էին շիկահերներ, նրանց սկսեցին անվանել «dumb», որը անգլերենից թարգմանաբար նշանակում է «համր»։ Ինչո՞ւ էին հիմնականում շիկահերներ խաղում համր ֆիլմերում։ Կար պատկերացում, որ շիկահերներն անգամ առանց խոսքի կարող են գրավել հանդիսատեսին ու տղամարդկանց, քանի որ նրանց արտաքինն արդեն գրավիչ է։ Ու քանի որ ԱՄՆ-ում  «dumb» բառը ավելի շատ հասկանում էին անխելք, հիմար իմաստով, այս արտահայտությունը սկսեց հասկացվել այնպես, թե իբր շիկահերները հիմար են, որտեղից էլ և առաջացած կարծրատիպը տարածվեց ամբողջ աշխարհով մեկ։

Արտահայտությունը սկսեց ԱՄՆ-ում տարածվել 1920-ական թվականներից, սակայն մինչ օրս չի կորցնում իր արդիականությունը։ Արտահայտությունն ավելի սկսեց ամրապնդվել Անիտա Լուսի «Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին» գրքում, որտեղ, սակայն, «հիմար շիկահեր» արտահայտությունը հերոսներն այդպես էլ իրենց թույլ չէին տալիս, քանի որ դա համարվում էր չափազանց վիրավորական։ 

Առաջին կինն, ով աշխարհին հայտնի է որպես «հիմար շիկահերի» համբավ ունեցող համաշխարհային աստղ, Մերիլին Մոնրոն է։ Նրա մասին լուրերը, թե իբր դերասանուհին չի առանձնանում իր խելքով, սկսեցին արագ տարածվել աշխարհով մեկ, սակայն իրականում Մոնրոյի կերպարի հետևում բավականին մտածված քայլ էր, որը փոխելու էր դերասանուհու կյանքը։ 

Շարունակությունն՝   այստեղ

ԲՀԿ-առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Բանակի ու զինվորի կողքին լինելը մեր սրբազան պարտքն է. Ամրացնենք մեր սահմանները նորովի. Նիկոլ Փաշինյան Քիչ առաջ խոսեցի գեներալ Խաչատուրովի հետ.Նաիրա Զոհրաբյան Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 182-ով. գրանցվել 9 մահ Փաշինյանն օպերատիվ կապով խոսե՞լ է Ալիևի հետ. ըստ խոսնակի՝ պարզից էլ՝ պարզ է Արցախցի կամավորականները պատրաստ են տավուշցի եղբայրների հետ խրամատներում թև ու թիկունք դառնալու․ Վահրամ Պողոսյան Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները․ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանը հայտնում է նոր կորստի մասին՝ սպա է Առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները «Այս ազգին հաղթել չի լինի». Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է արել եւ տեսանյութ հրապարակել Տեսանյութ․ Ադրբեջանում խուճապ է․ տարածվում են դիակ տեղափոխող մեքենաներից կադրեր Սադրանքների պարագայում` նոր դիրքեր կզբաղեցնենք . Տոնոյանն ասել է Կասպրշչիկին Չինարիի ուղղությամբ ընթանում են հեռահար մարտեր Վաղը` հուլիսի 13-ին ժամը 11:00-ին ավտոերթ Խոր Վիրապ-Երևան․ Նարեկ Մալյան/տեսանյութ/ Այսօր կիրականացվի 2 չվերթ դեպի Հայաստան՝ Ղազախստանից ու Բելառուսից Հուլիսի 1-ից սպանդանոցային մորթը հավաստող փաստաթուղթը պարտադիր է տնտեսվարողի համար Լուկաս Սելարայանի գեղեցիկ գոլը ՄԼՍ-ում (տեսանյութ) Կորոնավիրուսի «վարակիչության աստիճանը» բարձրացել է Եթե արտակարգ դրությունը շարունակվի հանրային սննդի ոլորտում գործազրկությունը կհասնի 40 տոկոսի. Աշոտ Բարսեղյան Սկսվել է Վարդավառին նախորդող պահքի շաբաթը
website by Sargssyan