Ուժեղ քամու հետևանքները Գյումրիում
ՀասարակությունՈւժգին քամու հետևանքով վնասվել է Գյումրիի Շիրակացի փողոցի 66 շենքի տանիքը։ Քաղաքի տարբեր թաղամասերից Ճգնաժամային կառավարման կենտրոնը շարունակում է բազմաթիվ ահազանգեր ստանալ։ Քամին պոկել է տների տանիքներ, արմատախիլ արել ծառեր։
Քիչ առաջ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ մոտ կես ժամ տևած ուժգին քամին բավականին վնասներ է հասցրել Շիրակի մարզի մեկ տասնյակից ավելի բնակավայրերում։