Տիտանիկ… Որքա՜ն շատ են դրա մասին գրել, քանի՜ ճակատագիր է այդ նավն իր հետ խորտակել և քանի՜ տարի է այն իր հանգիստը գտել օվկիանոսի հատակին: Համաձայնեք, որ այն նավի պատմությունը, որը համարվում էր անխորտակելի, սակայն որը խորտակվեց հենց առաջին նավարկության ժամանակ, հայտնի է յուրաքանչյուրին։
Այսպես, ինչո՞ւ խորտակվեց Տիտանիկը:
Անվտանգության համակարգի թերությունները, սխալ կառուցվածքը ստիպեցին նավին առաջին իսկ խոչընդոտի պարագայում խորտակվել:
Միաժամանակ հարկ է նշել, որ Տիտանիկի քույր նավը՝ Բրիտանիկը, չուներ կառուցվածքային այն թերությունները, որոնք առկա են եղել Տիտանիկի մոտ: Բրիտանիկը խորտակվել է 55 րոպեում: Բրիտանիկի իլյումինատորները բաց էին, այդ իսկ պատճառով դրա մեջ հավելյալ ջուր էր լցվում:
Այլ օրինակ. սուպերլայներ Լուզիտանիան խորտակվել է 18 րոպեում՝ ունենալով հրաշալի կառուցվածք: Դրա արագ խորտակման հիմնական պատճառը, ամենայն հավանականությամբ, բախումն էր, որի հետևանքով պայթեց կաթսան:
Իսկ ինչո՞ւ Տիտանիկն այդքան ուշ խորտակվեց: Չէ՞ որ շատ վկայություններ կան այն մասին, որ այսբերգը, որին հարվածել է այն, շատ մեծ է եղել:
Շարունակությունն՝ այստեղ