Ընդդեմ կորոնավիրուսի․ USAID-ը Հայաստանին կտրամադրի լրացուցիչ 1.2 միլիոն դոլար
ՔաղաքականԱՄՆ ՄԶԳ Աջակցություն Հայաստանին նախաձեռնությունն ուրախ է Հայաստանին տրամադրել $1.2 միլիոն լրացուցիչ ֆինանսական օժանդակություն՝ COVID-19 համավարակի տնտեսական հետևանքներին արձագանքելու համար։
Ակնկալվում է, որ հետկորոնավիրուսային աշխարհում տնտեսական մարտահրավերներն անխուսափելի կլինեն: Խոցելի ընտանիքները և համայնքներն ամենից շատ կզգան այդ տնտեսական հետևանքների ազդեցությունը:
«Այդ պատճառով մենք միտված ենք նրանց օգնության ձեռք մեկնել՝ փոքր, համայնքահեն դրամաշնորհների միջոցով»,-ասված է հայտարարության մեջ։