Հայաստանում կորոնավիրուսային վարակով պացիենտների բուժման մեջ սկսելու են պլազմա կիրառել․ նախարար

Հայաստանում կորոնավիրուսային վարակով պացիենտների բուժման մեջ սկսելու են փորձնական եղանակով կիրառել բուժված պացիենտների պլազման։ Այս մասին Հանրային խորհրդի օնլայն նիստին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ չկա ապացուցողական բազա պլազմայի՝ կորոնավիրուսային վարակի բուժման մեջ արդյունավետության մասին, ավելին՝ բուժվածների պլազման բուժման մեջ կիրառելը բարդ եւ վտանգավոր պրոցես է։ Սակայն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում պլանավորվում է դնել հատուկ ցենտրիֆուգներ՝ պլազմա ստանալու համար, որը փորձնական եղանակով կկիրառվի բուժման մեջ։

Անդրադառնալով կրկնավարակի դեպքերին՝ նախարարը նշեց, որ նման դեպքեր Հայաստանում չեն արձանագրվել, իսկ ակադեմիական հանրույթը հակվում է այն մտքին, որ կրկնավարակները կարճ ժամանակում հնարավոր չեն, եւ հիվանդացած ու բուժված մարդը մոտակա մի քանի ամիսներին չի կարող նորից վարակվել կորոնավիրուսով։

«Իհարկե, դա չի նշանակում, որ 2-3 տարի հետո նորից չի վարակվի, որովհետեւ սուր շնչառական վարակները՝ վիրուսով պայմանանվորված, երկարատեւ իմունիտետ չեն առաջացնում, այդ թվում՝ այլ կորոնավիրուսները, որոնք շրջանառվում են սեզոնի ժամանակ եւ առաջացնում հարբուխ եւ այլն»,- ասաց նախարարը։

Համախմբվե՛նք, միավորե՛նք մեր ուժերը հանուն մեր երկրի ապագայի․Գ․Ծառուկյան «Գլորիա» կարի ֆաբրիկայի 135 աշխատակից է վարակվել կորոնավիրուսով․ մարզպետ Երբ կհաղթահարենք կորոնավիրուսը. բժիշկը ներկայացրեց իր կանխատեսումները ՊԵԿ նախագահի տեղակալն ազատվել է պաշտոնից Գողանում էին մեքենաների համարանիշերն ու տերերից փող շորթում․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ) Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ. ուղիղ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 46 նոր դեպք. մարզպետ Ռեստորանների աշխատակիցներն ակցիա են իրականացրել կառավարության դիմաց (տեսանյութ) Մահացել է դերասան Միխայիլ Կոքշենովը Հերթական չճշտված ինֆորմացիան՝ Փաշինյանի էջում Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը վրեժ են լուծում ԵՊՀ-ից Սահմանադրության ընդունումից անցել է 3 տարի, սակայն իշխանությունները դեռևս չեն կատարել հոդվածի պահանջը Կարելի է՞ ապաքինվածին տրամադրել կանաչ քարտ և թույլ տալ հանելու դիմակը Պարետի որոշմամբ 161 տնտեսվարողի գործունեություն է արգելվել Կառավարությունը եւ մերձիշխանական տարաբնույթ աղբյուրներ ստեր են շրջանառության մեջ դրել. Գորգիսյանը՝ ավիացիայի մասին Ավարտվել է 2019-ի տարեկան հայտարարագրերի ներկայացման գործընթացը. Այժմ ստուգում է իրականացվում Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2019-ին գնաճը 0.7 տոկոս է կազմել. ՀՀ փոխվարչապետ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՀՈՒՆԻՍԻ). Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթող է ճանաչվել՝ չկրելով ոչ մի պարտություն ՊԵԿ նախագահի «համբերության բաժակն» էլ լցվեց. «Փաստ»
website by Sargssyan