«Հրապարակ». Բոլորը խռովել են . Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը չեն կանչել նաեւ Սերժ Սարգսյանին, կաթողիկոսին

«Հրապարակ» թերթը գրում է. «Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը հաջորդած բացօթյա խրախճանքին մասնակցած բոլոր արցախցի հյուրերին պլանավորում են թեստավորել։ Տեղեկությունը հաստատեց նորընտիր նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ խոստովանելով, որ միջոցառման կազմակերպիչները թերացել են կազմակերպչական հարցերում, հյուրերի միջեւ չի պահպանվել սոցիալական հեռավորությունը, ի տարբերություն բուն երդման միջոցառման, որի ժամանակ դահլիճում ազատ տեղեր էին թողնվել։

Թեեւ Հարությունյանի ինաուգուրացիան նշանավորվեց Թթենիների պուրակում խնջույքի՝ աղմուկ առաջացրած լուսանկարով, սակայն այն ստվերեց առանցքային հարցեր, ինչպիսիք հյուրերի ընտրությունն է։

Արցախի նորընտիր իշխանությունները հրավիրել էին «հեղափոխական էլիտային», նախկին եւ ներկա շատ պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ անտեսվել էին։ Օրինակ, հրավեր չէր եղել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, կաթողիկոսին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին եւ նույնիսկ ՀՅԴ հայաստանյան կառույցին։

Մինչդեռ դահլիճում էր, ասենք, Գուրգեն Արսենյանը։ Խոսնակը չհամաձայնեց, թե քաղաքական կոնտեքստով է կատարվել հյուրերի ընտրությունը, ասաց հակառակը՝ չեն խառնվելու Հայաստանի ներքին խնդիրներին, պահպանելու են չեզոքություն։ ՀՅԴ-ի մասով ասաց, որ հրավիրել են միայն Արցախի Դաշնակցությանը։

Նկատեց, որ Արցախի բնակչության 50, Հայաստանի՝ 80 տոկոսը նեղացել է իրենցից, քանի որ շատերն Արայիկ Հարությունյանի հետ ջերմ հարաբերություններ ունեն։ «Անձամբ ես չեմ կազմել ցանկը, չեմ կարող ասել՝ ինչու․․․ բայց մենք առաջնորդվել ենք՝ ելնելով ներկա իրավիճակից, չէինք կարող բոլորին հրավիրել, կաթողիկոսի հարցում էլ նույն Դաշնակցության սկզբունքով ենք առաջնորդվել, սովորաբար երդմնակալությանն այստեղ Պարգեւ սրբազանն է լինում։

Հրավիրվել են հիմնականում գործարարները, որոնք ներդրումներ են կատարել Արցախի համար, բայց կրկին բոլորին հնարավոր չի եղել հրավիրել, հույս ունենք, որ նրանք էլ մեզնից չեն նեղացել եւ խորհրդարանականները»։

Արթուր Վանեցյանը շարունակում է սպային վայել կեցվածք դրսևորել Պետության ղեկավարի հոգեկան անհավասարակշռությունն ու չափազանց տարերայնությունը չի կարող իր ազդեցությունը չթողնել. Արթուր Ղազինյան Խայտառակություն էր․ Էդմոն Մարուքյանը՝ Արսեն Թորոսյանի հակավրացական հայտարարության մասին Կրթված սերունդ ունենալը Գագիկ Ծառուկյանի համար եղել և մնում է բարգավաճ երկիր կառուցելու հիմքը Կարող եք զսպել ձեր ախորժակը որպես իշխանություն. Անի Սամսոնյան (տեսանյութ) Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նոր կառավարության կառուցվածքը Համաճարակային առումով իրավիճակը շարունակում է տագնապալի մնալ: Շատ է խոսվում թեկուզ կարճ ժամանակով կրկին անգամ սահմանափակումների ռեժիմին անցնելու մասին: Փաշինյանը չկարողացավ հերքել մաքսանենգության վերաբերյալ ակնհայտ փաստերը. «Գոլոս Արմենիի» «Մեզ ասում են՝ «բա խի՞ վլաստը տվիք Նիկոլին». մարդիկ հանկարծակի գիտակցեցին, որ Նիկոլը չարիք է» Կորոնավիրուսից մահացածների և վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ Լայվերով,սելֆիներով ու ծառից ծառ թռնելով կորոնավիրուսի դեմ չեն պայքարում․ Շարմազանով Դուք չեք կարող պատգամավորներին դուրս հանել դահլիճից․ Մարուքյանը՝ Միրզոյանին (տեսանյութ) Բանկային «գայլական» համակարգը միշտ եղել է պրոբլեմ․ Տիգրան Ուրիխանյան (տեսանյութ) ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՄԱՅԻՍԻ). Ավա­րայ­րից՝ Սար­դա­րա­պատ. հա­յոց պատ­մու­թյան խորհր­դան­շա­կան իրա­դար­ձու­թյուն­նե­րը Հա­յաս­տա­նը շարժ­վում է ար­տա­քին պարտքն ավե­լաց­նե­լու ճա­նա­պար­հով. որ­քա­նո՞վ դա կօգ­նի հաղ­թա­հա­րել սկսված ճգնա­ժա­մը. «Փաստ» Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 289-ով Հոգեվիճակը՝ գույների մեջ,և երիտասարդ նկարչուհու երազանքը. «Փաստ» «Ժողովուրդ». Սամվել Բաբայանի նշանակումը՝ սառը ցնցուղ Վա­ղը կա­րող է ուշ լի­նել, որով­հե­տև վա­ղը կա­րող է ուղ­ղա­կի չլի­նել. «Փաստ» «Իրատես». Պատգամավորները սրտնեղած են. դժվարությամբ են հաղորդակցվում ԿԳՄՍ-ի ու նախարարի հետ
website by Sargssyan