ՀՆԱ-ն՝ համավարակի շեմին, հեղափոխական փոփոխություններ չեն եղել․ Արա Գալոյանը

ՀՆԱ կառուցվածքից նկատելի է, որ էական (կամ եթե կուզեք՝ հեղափոխական) փոփոխություններ չեն եղել։ Այս մասին հայտարարություն է տարածել տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը։

«Հիմա հրապարակվող տնտեսական հաշվետվություններն ուսումնասիրվում են երկու տեսանկյունից: Նախորդ տարվանից համեմատությունների ընթացքում ուսումնասիրվում էր, թե ի՞նչ փոփոխությունների է ենթարկվում տնտեսությունը 2018-ի երկրորդ եռամսյակից: Այս տարի փոփոխությունների իր սանդղակն «ավելացրեց» համավարակը: Հետևաբար այս տարվա առաջին եռամսյակի տնտեսական հաշվետվությունների պատկերները նախահամավարակային իրավիճակի վերջին արձանագրումներն են:

Հետո հրապարակվող հաշվետվությունների բացասական բոլոր թվերը կարելի է «բացատրել» համավարակի պատճառով սկսված համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությամբ: Իսկ մինչ այդ կարելի է համեմատել, ասենք, վերջին երեք տարվա ՀՆԱ առաջին եռամսյակների կառուցվածքը: Համադրել՝ տեսնելու՝ ինչ գործընթացներ են արդեն արձանագրվել: Ի վերջո, տնտեսությունը իներցիոն հսկայական թափ ունի և ՀՆԱ կառուցվածքից նկատելի է, որ էական (կամ եթե կուզեք՝ հեղափոխական) փոփոխություններ չեն եղել: Բայց նկատելի գործընթացներ սկսվել են:

Խոսքն առաջին հերթին տնտեսության իրական հատվածի կրճատման մասին է: Գյուղատնտեսության ոլորտում հիմա պաշտոնական ամենամոդայիկ թեման նոր տեխնոլոգիաների, նոր ջերմոցների ու նոր կամ խելոք անվանվող տնտեսությունների ներդրման պնդումներն են: Բայց, չգիտես՝ ինչու, «խելոք գոմի» մասին հերթական ճառից հետո ՀՆԱ-ում գյուղատնտեսության մասնաբաժինը կրճատվում է: Առաջին եռամսյակը գյուղատնտեսական չես համարի: Բնականաբար: Բայց հենց առաջին եռամսյակների համեմատականի մեջ պիտի որ նկատելի լինեին ջերմոցների գործունեության արդյունքները: Եթե դրանք կան: Բայց գյուղատնտեսության կշիռն առաջին եռամսյակի մեջ նվազում է: 2018թ․-ին այն 6 տոկոս էր, 2019-ին՝ 4,9, իսկ հիմա՝ 4.7:

Հաջորդ խոշոր ոլորտը արդյունաբերությունն է: Արդյունաբերությունը ու ճիշտ նույն տենդենցը (արդյունաբերության տվյալներում ներառվում է նաև էներգետիկայի ոլորտը): 2018-ի առաջին եռամսյակի ՀՆԱ-ի մեջ այն 21.3 տոկոս էր, 2019-ինի՝ 20.6, իսկ այս տարի 20.4:

Ոչ մի տարբերություն շինարարության պարագային՝ 2018-ի ՀՆԱ առաջին եռամսյակի կառուցվածքում 3.8 տոկոս, 2019-ի՝ 3.5, 2020-ի՝ 3.1:

Տնտեսության իրական հատվածի դերն, իհարկե, տարեկան կտրվածքով ավելի մեծ է: Առաջին հերթին սեզոնայնության պատճառով՝ գյուղատնտեսության, շինարարության և արդյունաբերության ոլորտում մշակող արդյունաբերության համար ամառ-աշունն ավելի բարենպաստ ու արգասաբեր սեզոն է: Բայց միևնույն է կարելի արձանագրել, որ իրական այս հատվածների կրճատման «հաշվին» աճում է առևտրի ու ծառայությունների մասնաբաժինը:

«Ի՞նչ ասել է ծառայությունների ոլորտ» հարցի պատասխանը լայն հասարակությունը ստացավ 2018-ի ամռանը: Այդ պահին իներցիոն գործընթացների հաշվին «շնչող» տնտեսության պարագային Տնտեսական ակտիվության ցուցանիշը հանկարծակի աճել էր: Հետո վարչապետը բացատրեց, որ դա կատարվել էր խաղադրույքների ակտիվացման պատճառով: Ճիշտ այդ պահից շատ փորձագետներ իզուր ջանքներ են գործադրում՝ փորձելով իշխանության ուշադրությունը բևեռել ՀՆԱ «վատ» կամ «թունավոր» կառուցվածքի վրա: Առևտուր ու ծառայություններ ոլորտի մեջ զվարճանքների ու մոլախաղերի «ներգրավում-աճը» դրական երևույթ չես համարի: Դրանք 2018-ի առաջին եռամսյակում կազմում էին ՀՆԱ 57.5 տոկոսը, 2018-ի՝ 57.5, իսկ այս տարի՝ 61.1 տոկոսը: Թռիչքաձև աճն ակնհայտ է:

ՀՆԱ կառուցվածքային բացասական փոփոխությունների գործընթացները նախկինում բավարար ուշադրության չարժանացան: Հիմա հետաքրքիր է՝ ինչ արդյունք կունենանք համավարակի շրջանի տնտեսական կյանքում»,- ասված է հայտարարությունում։

«Հրապարակ». Խորհուրդներ իշխանություններին. Դուրս եկեք Ֆեյսբուքից, փակեք ձեր էջերը, անջատեք բոլոր ֆեյքերին Պատգամավորներին Նիկոլ Փաշինյանի անունից տեղեկացրել են, որ այլևս կրկին կարող են վայելել իրենց անհոգ կյանքը. «Հրապարակ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՀՈՒԼԻՍԻ). Օդա­պա­րի­կով առա­ջին շուր­ջերկ­րյա ճա­նա­պար­հոր­դու­թյու­նը, ֆուտ­բո­լիս­տի ինք­նաս­պա­նու­թյունն ու «քա­ղա­քա­կան զբո­սանք» կա­տա­րող­նե­րի վրա հար­ձա­կու­մը Ինչ­պես է ար­տա­հայտ­վում դեպ­րե­սիվ վի­ճա­կը, ինչ հե­տև­անք­ներ կա­րող է ունե­նալ և ինչ­պես հաղ­թա­հա­րել այն. «Փաստ» Առա­ջարկ­վում է ավե­լաց­նել դա­տա­րան դի­մե­լու պետ­տուր­քի չա­փը. «Փաստ» «Հրապարակ». Իշխանությունը ՍԴ դատավորների եւ նախագահի լուրջ փնտրտուքի մեջ է. անուններ կան Գի­նե­գործ­նե­րը խնդիր­նե­րի առաջ են. առ­կա է լճա­ցում, ներ­քին շու­կա­յում նաև վա­ճառ­քի շուրջ 60 տո­կոս նվա­զում կա.«Փաստ» Տնտե­սա­գետ. «Այս մթնո­լորտն իր բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյունն է ունե­նա­լու ոչ մի­այն տնտե­սու­թյան,այլ բո­լոր ուղ­ղու­թյուն­նե­րի ու ոլորտ­նե­րի վրա». «Փաստ» Հան­րակր­թու­թյան ոլոր­տի փո­փո­խու­թյուն­նե­րը չպետք է լի­նեն ինք­նան­պա­տակ. «Փաստ» Որո՞նք են հա­մա­վա­րա­կի քա­ղա­քա­կան հե­տև­անք­նե­րը. «Փաստ» «Այս մար­դիկ չեն կա­րող ո՛չ կա­ռա­վա­րել, ո՛չ էլ ճիշտ գոր­ծել. քվա­զի-կա­ռա­վար­ման ոճը շա­րու­նակ­վում է». «Փաստ» Ինչպե՞ս «հաջողացրեցինք» այսքան ընկնել. «Փաստ» Թեկնածուների հարցում ընտրությունը մեծ չէ. «Փաստ» Տա­րա­ձայ­նու­թյուն­ներ ու ան­հա­մա­ձայ­նու­թյուն­ներ չկան. «Փաստ» Առանց Մոսկվայի թույլտվության Թուրքիան չի կարող S-400-ները վերավաճառել մեկ այլ երկրի Մեկ օրում 56 հանցագործություն. Ծեծ, խուլիխանություն, յուրացում, բռնաբարության փորձ, շորթում Ռուսաստանը եւ Բելառուսը ըմբռնման են հասել գազի գնի ձեւավորման հարցում «Հայփոստը» սկսում է կենսաթոշակների վճարման էլեկտրոնային համակարգի փորձարկումը ԱՀ նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել ԱՀ քննչական կոմիտեի մի խումբ աշխատակիցների Նորույթ Հայաստանում. Ucom-ը և «Բիլայն»-ը շնորհավորել են Viva MTS-ի 15-ամյակը
website by Sargssyan