Որքան տուգանք է սահմանված, եթե հանրային տրանսպորտի վարորդը չի կատարում պարետի պահանջները

Պարետի որոշմամբ սահմանված պահանջները հանրային տրանսպորտի վարորդի կողմից չկատարելու դեպքում տվյալ ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպության ղեկավարը սահմանված կարգով կարող է տուգանվել 100-300 հազար դրամի չափով: Մայիսի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը։

 

«Եթե այդ պահանջը խախտվել է ուղևորի կողմից, ապա տուգանքը նվազագագույն աշխատավարձի տասնապատիկի չափով է: Մեր հսկողության ընթացքում այս հինգ օրերի ընթացքում հիմնականում շեշտադրումը կատարել ենք կանխարգելիչ գործողությունների, իրազեկման աշխատանքների վրա: Վարորդներին կամ ուղևորին տուգանելը նպատակ չէ, այլ  կանխարգելիչ գործողության մի մասն է: Նշեմ, որ խախտումների դեպքում երթուղին կարող է դադարեցվել, մինչև որոշման պահանջը չի կատարվի»,-ասաց Գրիգորյանը։

ՀՀ Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը իր հերթին ներկայացրեց, թե ինչ ընթացակարգ է տեղի ունենում, եթե վարորդը չի պահպանում պարետի պահանջները․

«Առաջին հերթին ոստիկանության ծառայողի կողմից պահանջ է ներկայացվում շտկել խախտումը։ Ինչպես նշվեց պատասխանատվության է ենթարկվում ոչ թե տնտեսվարող սուբյեկտի մոտ գործունեություն իրականացնող վարորդը, այլ հենց տնտեսվարող սուբյեկտը։ Վարորդը պատասխանատվության է ենթարկվում վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182․3 հոդվածի 2-րդ մասով, նախատեսվում է պատիժ՝ 100-ից 300 հազար դրամ։ Եթե վարորդի կողմից ոստիկանության պահանջը չկատարվի, ապա վարորդը անձնապես պատասխանատվության կենթարկվի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով, այն է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջի չկատարելը, որի դեպքում հնարավոր է իրականացնել վարչական ձերբակալում»։

ՊԵԿ նախագահի տեղակալն ազատվել է պաշտոնից Գողանում էին մեքենաների համարանիշերն ու տերերից փող շորթում․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ) Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ. ուղիղ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 46 նոր դեպք. մարզպետ Ռեստորանների աշխատակիցներն ակցիա են իրականացրել կառավարության դիմաց (տեսանյութ) Մահացել է դերասան Միխայիլ Կոքշենովը Հերթական չճշտված ինֆորմացիան՝ Փաշինյանի էջում Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը վրեժ են լուծում ԵՊՀ-ից Սահմանադրության ընդունումից անցել է 3 տարի, սակայն իշխանությունները դեռևս չեն կատարել հոդվածի պահանջը Կարելի է՞ ապաքինվածին տրամադրել կանաչ քարտ և թույլ տալ հանելու դիմակը Պարետի որոշմամբ 161 տնտեսվարողի գործունեություն է արգելվել Կառավարությունը եւ մերձիշխանական տարաբնույթ աղբյուրներ ստեր են շրջանառության մեջ դրել. Գորգիսյանը՝ ավիացիայի մասին Ավարտվել է 2019-ի տարեկան հայտարարագրերի ներկայացման գործընթացը. Այժմ ստուգում է իրականացվում Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2019-ին գնաճը 0.7 տոկոս է կազմել. ՀՀ փոխվարչապետ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՀՈՒՆԻՍԻ). Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթող է ճանաչվել՝ չկրելով ոչ մի պարտություն ՊԵԿ նախագահի «համբերության բաժակն» էլ լցվեց. «Փաստ» 596 նոր դեպք, մահացել է 7 պացիենտ Մասնագետների կարիք կա, իսկ մասնագետներն սպասում են իրենց «աստղային ժամին». «Փաստ» Արայիկ Հարությունյանը ԵՊՀ ռեկտո՞ր. «Հրապարակ»
website by Sargssyan