Դանակահարել են 25-ամյա երիտասարդի. դանակահարողը ինքնախոստովանական բացատրություն է տվել

Մայիսի 21-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժին հիվանդանոցից հայտնել էին, որ ազդրի վնասվածքով բուժօգնության է դիմել Արմավիրի մարզի Բագարան գյուղի 25-ամյա մի բնակիչ: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Պարզվել է՝ մայիսի 21-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Բագարան գյուղում բուժօգնության դիմածը և համագյուղացի երկու այլ երիտասարդներ վիճաբանել են չորս անհայտ անձանց հետ, որի ընթացքում նրանցից մեկը կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է պատճառել բագարանցի երիտասարդներին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Բաղրամյանի ոստիկանները պարզել են կատարվածի հանգամանքներն ու վիճաբանության մասնակիցների ինքնությունը: Բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 22-ին, ժամը 22.05-ին, երիտասարդներին դանակահարած տղամարդը, որը Սարդարապատ գյուղի բնակիչ է, ներկայացել է ոստիկանության Բաղրամյանի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպի մյուս մասնակիցներին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

 

 

Գագիկ Ծառուկյանը կառավարությանը կոչ է անում վերջ տալ քաղաքական շանտաժին. Իվետա Տոնայան Պաշտոնի «բազարներն» Արցախում շարունակվում են. Հրապարակ Գագիկ Ծառուկյանը՝ կոնսենսուս ու կոնսոլիդացիայի կենտրոն Բարձր պաշտոններ թափուր են մնացել․ ե՞րբ կլինեն նոր նշանակումները․ «Ժողովուրդ» ԱՄՆ դեսպանը բացահայտեց վարչապետի հերթական կեղծիքը. Արմեն Աշոտյան (տեսանյութ) Գերմանիայում օրենսդրական մակարդակում արգելել են բուժել միասեռականներին Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին. Lragir.am Լոռու մարզում արագաչափ են վնասել Պեկինը չեղարկել է Ուհան քաղաքից եւ Հուբեյ նահանգից բնակիչների մուտքի սահմանափակումները Բեն Աֆլեքն Instagram-ում փակ էջ է բացել․ հետեւորդները երեքն են Համախմբվե՛նք, միավորե՛նք մեր ուժերը հանուն մեր երկրի ապագայի․Գ․Ծառուկյան «Գլորիա» կարի ֆաբրիկայի 135 աշխատակից է վարակվել կորոնավիրուսով․ մարզպետ Երբ կհաղթահարենք կորոնավիրուսը. բժիշկը ներկայացրեց իր կանխատեսումները ՊԵԿ նախագահի տեղակալն ազատվել է պաշտոնից Գողանում էին մեքենաների համարանիշերն ու տերերից փող շորթում․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ) Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ. ուղիղ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 46 նոր դեպք. մարզպետ Ռեստորանների աշխատակիցներն ակցիա են իրականացրել կառավարության դիմաց (տեսանյութ) Մահացել է դերասան Միխայիլ Կոքշենովը Հերթական չճշտված ինֆորմացիան՝ Փաշինյանի էջում
website by Sargssyan