Վարչական վարույթ է հարուցել մի շարք տնտեսվարողների գործունեության վերաբերյալ․ ՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նարնջի, մանդարինի, կիվիի, կիտրոնի և կոճապղպեղի շրջանառության ոլորտներում իրականացրած ուսումնասիրության արդյունքում վարչական վարույթ է  հարուցել  մի շարք ներմուծողների, առևտրային ցանցերի և միջնորդ տնտեսվարող սուբյեկտների գործունեության հետ կապված գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների և/կամ հնարավոր հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ: Հարկ է նշել, որ վարույթի ընթացքում վերոնշյալ տնտեսվարողների ցանկը կարող է ընդլայնվել: Այս մասին հայտնեցին ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովից։

 

«Ուսումնասիրությունն իրականացվել է՝ հաշվի առնելով 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում կատարված մշտադիտարկումների արդյունքում արձանագրված գնային փոփոխությունները, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին թիվ 298-Ն որոշումը: 

Ուսումնասիրության շրջանակում հանձնաժողովը տեղեկատվություն էր պահանջել  ներմուծողներից, առևտրային ցանցերից, միջնորդ տնտեսվարող սուբյեկտներից:

Ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ ապրանքների մանրածախ և մեծածախ իրացման ոլորտներում մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից վարվող գնային քաղաքականությունը, ինչպես նաև ապրանքային շուկայում  ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա ազդեցությունը կարող է պարունակել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների հատկանիշներ:

Մասնավորապես՝ բացահայտվել են Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի հնարավոր խախտման հետևյալ դրսևորումները․

  • առևտրային ցանցերի կողմից ապրանքների իրացման գներն ամբողջ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում պարբերաբար փոփոխվել են, ինչը որոշ դեպքերում համարժեք չի եղել վերջիններիս կողմից դրանց ձեռքբերման գների տատանումներին,
  • միջնորդներն առևտրային ցանցերին ապրանքները մատակարարել են զգալի տատանվող գներով, չնայած այն հանգամանքին, որ իրենց կողմից ձեռքբերվող ապրանքների գներն էականորեն չեն փոխվել (որոշ դեպքերում առհասարակ չեն ենթարկվել փոփոխության),
  • ներմուծողների կողմից առևտրային ցանցերին ապրանքների իրացման գները պարբերաբար տատանվել են, ինչը համարժեք չի եղել վերջիններիս կողմից ապրանքների ձեռքբերման գների տատանումներին,
  • միջնորդները և ներմուծում իրականացնող որոշ տնտեսվարող սուբյեկտներ ապրանքներից որոշների գծով նույն ամսաթվին տարբեր առևտրային ցանցերի մատակարարումներն իրականացրել են տարբեր գներով։

Վերոնշյալ գնային քաղաքականությունների արդյունքում հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում նկատվել են առևտրային ցանցերի կողմից ապրանքների իրացման գների զգալի բարձրացումներ: Մասնավորապես՝ նարնջի գինը միջինում 534 դրամից դարձել է միջինում 828 դրամ, մանդարինի գինը՝ միջինում 659 դրամից միջինում 986 դրամ, կիվիի գինը՝ միջինում 667 դրամից  միջինում 1 652 դրամ, կիտրոնի գինը՝ միջինում 826 դրամից միջինում 1 619 դրամ և կոճապղպեղի գինը՝ միջինում 2 709 դրամից միջինում 14 476 դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

Զինուժ մեդիան նոր տեսանյութ է հրապարակել Ադրբեջանա-թուրքական տանդեմը, Մերձավոր արևելքից ժամանած վարձու ահաբեկիչների օժանդակությամբ, շարունակում է ոտնձգությունները մեր Հայրենքի նկատմամբ «Ես կույր եմ, բայց ես գործում եմ». ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանի կոչը՝ միջազգային հանրությանը Լույս աշխարհ է եկել Արցախում զոհված հերոսի` Սերյոժա Վիրաբյանի որդին 239 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 656 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ եւ 6947 զինծառայող. հակառակորդի կորուստները Ղարաբաղ Ադրբեջանի հսկողության տակ նշանակում է Ղարաբաղն առանց հայերի, ինչը ցեղասպանություն է. Նիկոլ Փաշինյան Հերոսամարտ. Տղերքը գրավել են բարձունքը, խոցել 2 տանկ, առգրավել 1 զրահափոխադրիչ. Վաստակել են «Արիության համար» մեդալներ «Հայոց Արծիվներ» քաջերի ջոկատը (վաշտը) վերադարձավ մարտական հերթափոխից Թուրքիան ռադիոլոկացիոն գերժամանակակից համակարգերով ինքնաթիռների ձեռքբերման մասին է հայտնել Մարտունու շրջանի Հերհեր գյուղում հրետակոծության հետեւանքով իր տանը զոհվել է 59-ամյա Ապրես Ադամյանը. Արցախի ՄԻՊ Ձերբակալվել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական խմբավորման անդամ, սիրիացի վարձկանը. Դատախազություն Լևոն Տեր-Պետրոսյան․ Սթափության հորդոր Ռուսաստանից Բռնցքամարտի Հայաստանի բազմակի չեմպիոնն առաջնագծում է ու արդեն իսկ հասցրել է հերոսանալ Ռուսները ցանկանում են գնալ Ղարաբաղ՝ կռվելու. Բորոդայ «Սերժ Սարգսյանն Արցախում եղել է, այս պահին Հայաստանում է՝ ամենօրյա կապի մեջ է Արցախի մարտական ընկերների հետ». Էդուարդ Շարմազանով Ալիևը նեղսրտել է հայկական ուժերի ունեցած զենքից Արցախի պաշտպանության բանակը Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինատեսակների կիրառման մասին նոր տեսանյութ է հրապարակել Թշնամին Д-20-ներից կրակ է բացել Արցախի Մարտունի քաղաքի վրա, իսկ օդում թռչում է թուրքական «Բայրաքթար» անօդաչուն. WarGonzo Մարդիկ կան, որոնք որոշել են էժան ներքաղաքական "աչոկներ" հավաքել անգամ պատերազմի ժամանակ Ադրբեջանն օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը
website by Sargssyan