Բրիտանացիները կազմակերպել են մերկ հարսանիք
LifestyleԲրիտանական Դորսեթի Փուլ քաղաքից մի զույգ որոշել է ամուսնանալ: Եվ քանի որ նորապսակները Բրիտանական նուդիստների ակումբի անդամ են, նրանք կազմակերպել են մերկ հարսանիք: Արարողության ընթացքում հարսն ու փեսան և 40 հյուրեր եղել են առանց հագուստի, գրում է Daily Mail- ը:
59-ամյա Նայջել Սեյմուրը և 30-ամյա Ռեյչելը հանդիպել են երեք տարի առաջ հունական կղզում: Եվ ահա վեց ամիս անց տղամարդը առաջարկել է իր սիրելիին ամուսնանալ իր հետ:
Զույգը մերկ հարսանիք է կազմակերպել անցյալ տարվա հունիսին:
«Մեր մերկ հարսանիքը հիանալի գաղափար էր. Ես ստիպված չէի հազար գումար ծախսել հարսանեկան զգեստի վրա»,- պարծեցել է Ռեյչելը:
Բացի նորապսակներից, հարսանիքին ներկա են եղել նրանց հարազատներն ու ընկերները: Նշվում է, որ մի քանի հոգի հրաժարվել են գալ հենց «դրես-կոդի» պատճառով: Հյուրերից պահանջվել է իրենց հետ վերցնել միայն սրբիչ և արևայրուքի կրեմ:
Տոնակատարության պաշտոնական լուսանկարիչը եղել է 74-ամյա Հարվի Ալենը՝ հարսնացուի հայրը: Նա նույնպես մերկ է եղել: