Կորոնավիրուսը բացահայտեց, որ մեր իշխանությունը ունակ չէ որոշումներ կայացնել. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Որտե՞ղ է Հայաստանի ինքնիշխանությունը:

Հայտնի է, որ յուրաքանչյուր պետության կարևոր բնութագրիչներից մեկը սուվերենությունն է կամ ինքնիշխանությունը, որի տակ հասկանում ենք ինչպես անկախությունը միջազգային հարաբերություններում, այնպես էլ սեփական տարածքում սեփական որոշումներ կայացնելու և իրագործելու հատկությունը:

Կարճ ասած, դա նաև պետության ունակությունն է իրականացնել գերագույն իշխանություն իր տարածքում իր ժողովրդի հանդեպ:

Կորոնավիրուսային աղետը, որը չոքել է մեր երկրի կոկորդին, բացահայտեց ևս մեկ կարևոր հանգամանք: Այս կառավարությունը ունակ չէ գեներացնել, կայացնել և իրագործել որոշումներ մեր տարածքում մեր ժողովրդի նկատմամբ:

Օրեցօր աճող թվերը, պարետատան կաթվածահար վիճակը, ոլորտային գերատեսչություններ հասունացող կոլլապսը և Փաշինյանի ջղաձիգ պոռթկումները վկայում են այն մասին, որ Հայաստանի ինքնիշխանությունն այս կառավարության օրոք նվազել է կրիտիկական մինիմումի, այստեղից բխող բոլոր կործանարար հետևանքներով:

Կառավարությունը, գցելով մեղքը ժողովդրի վրա ու պնդելով, թե ժողովուրդն իրեն չի լսում, խոստովանում է ինքնիշխանության ճգնաժամի մասին»:

Հակակառավարական ցույցեր Բելգրադում և Սոֆիայում․ տեսանյութ Արթուր Վանեցյանը սկսած գործը կհասցնի իր տրամաբանական ավարտին Գագիկ Ծառուկյանի հետագա քայլերը կբխեն իրավիճակի վերլուծության արդյուքներից Փրկարարները 14-րդ օրն է՝ փնտրում են Ներքին Դվին համայնքի 66-ամյա բնակչին Ձերբակալվել է Վստրեչի Ապերը Ամեն հերթական ստուգայցն ավելի ու ավելի բարվոք պատկեր է գրանցում. ԱԱՏՄ Եթե ձեր նկատմամբ որս եմ հայտարարում՝ հանձնվեք հնարավորինս շուտ և առանց դիմադրության․ Նարեկ Մալյան Ոստիկանության բրիգադն է, որը ուղևորվում է մարզեր դիմակ-տուգանք օպերացիաի Հայաստանը լիովին հանձնառու է իրագործել ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգը․ փոխվարչապետ Նախորդ օրը կորոնավիրուսից մահացած քաղաքացիներից ամենաերիտասարդը 37-ամյա տղամարդ է Ստամբուլյան կոնվենցիային ընդառաջ՝ Հայաստանի իշխանությունը խնդիր է դրել ազատվել Նաիրա Զոհրաբյանից Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Նոյեմբերյանում և Ալավերդիում Եթե ուսումնարանը չունի պայմանագիր որևէ բուհի հետ, ապա շրջանավարտն ինչ արտոնություններ ունի բուհ ընդունվելու դեպքում Ատեստավորում անցնելու դեպքում ուսուցիչը կարող է ունենալ աշխատավարձի 50 % բարձրացում․ ԱԺ պատգամավորը մանրամասնում է Կորոնավիրուսի պայմաններում տուրիզմի ոլորտում իրավիճակային լուծումներ պետք է առաջարկվի, որ տուրիզմը կարողանա գոյատևի․ ոլորտն անդունդի եզրին է․ տուրիզմի ոլորտի մասնագետներ Եթե Կառավարությունը բիզնեսի աջակցության այլ քայլեր չձեռնարկի, նվազագույնը 80,000 գործազուրկ կավելանա․ Գագիկ Մակարյան Սևանի ափին հանգստացողները ո՞ր դեպքում կարող են դիմակ չկրել /Տեսանյութեր/ Այս իշխանությունների համար պետբյուջեի ԱՄԵՆԱՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԾԱԽՍԱՅԻՆ ՀՈԴՎԱԾԸ դա ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐԻ հոդվածն է. Հայկ Ֆարմանյան Վարչապետ Փաշինյանը հրապարակել է հայ ժողովրդի ազգային նպատակները Վախենո՞ւմ էիք շեշտել Հայոց ցեղասպանության փաստը և հայերի հանդեպ մշակութային ցեղասպանության քաղաքականությունը․ Աշոտյանը՝ ԱԳՆ-ին
website by Sargssyan