Շունը մինչև հիմա հավատարիմ ու տխուր աչքերով սպասում է հայրիկիս վերադարձին․ Նազենի Հովհաննիսյանը հայրիկի հետ հուզիչ լուսանկարներ է հրապարակել
LifestyleԵրեկ՝ Մայիսի 24-ին դերասանուհիՆազենի Հովհաննիսյանի հայրիկի մահվան 1 տարին էր լրանում։ Դերասանուհին հայրիկի հետ լուսանկարներ է հրապարակել ու նազենիական սիրով ու կարոտով պատմել հայրիկի մասին;
Հորս օրինակով տեսածս տղամարդը գրեթե կատարյալ էր... գրեթե))) Փողոցից մի շուն էին վերցրել ու պահում էին` միակ աղջիկ թոռան հետ): Մի օր չարաճճիորեն հարցրի,- Պապ, դու վերջը աղջկասե՞ր ես, թե ուղղակի, որ էդպես էլ տղա չունեցար, ստիպված համակերպվեցիր: Ասաց,- մատաղ, չե՞ս տեսնում ես ձեզ ոնց եմ սիրում, լսի՛ր, ախր նույնիսկ իմ շունն է էգ ...մի լավ ծիծաղեցինք ասածի վրա...
Լեդին` շունը, կա մինչև հիմա, հավատարիմ ու տխուր աչքերով սպասում է հայրիկիս վերադարձին, իսկ նա չկա... Շունը կա, իսկ հայրս... Լեդի...Արիստոկրատ` արյամբ, ծագումով ու ապրելակերպով Հա՛յրս իհարկե իր շան անունը պիտի Լեդի դներ: Չէի զարմանա, եթե մի օր տեսնեի` ինչպես է Լեդին լվացվում ուտելուց հետո և իր ափսեն տեղը դնում: Հայրս այդպիսին էր, կոկիկ, հույժ մաքրակենցաղ ու մեղմախոս` չեմ հիշում, որ գոռար: Ծխախոտի թափթփված մոխի՞ր կամ խմած սուրճի անլվա բաժա՞կ... անհնարին էր:
Շարունակությունն՝ այստեղ