Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԶՊՄԿ-ն մասնակցել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե Իսայան Կասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆ Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան


Հոգեվիճակը՝ գույների մեջ,և երիտասարդ նկարչուհու երազանքը. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր հասարակությունում երբեմն գլուխ են բարձրացնում կարծրատիպերը, որ երիտասարդներն աշխատասեր ու նպատակասլաց չեն, իրենց ժամանակը վատնում են ոչ կարևոր գործերի վրա: 

Մինչդեռ մեր կողքին մեր երկրում ապրում են բազում երիտասարդներ, որոնք ոչ միայն կոտրում են այդ կարծրատիպերը, ստեղծում հետաքրքիր աշխատանքներ, այլ իրենց աշխատասիրությամբ օրինակ են ծառայում մյուսների և հատկապես երեխաների համար:

Նկարչուհի Գոհարը ծնվել է Գյումրիում 1988 թվականի երկրաշարժից առաջ: Ինչպես ինքն է ասում, երկրաշարժ, որը փոխեց շատ շատերի կյանքը: «Երկրաշարժից հետո ապրել եմ գյուղում, դպրոց եմ գնացել արդեն Գյումրիում, հաճախել եմ Գյումրու գեղագիտական կենտրոն։ Ունեցել եմ նկարչության շատ լավ ուսուցիչներ, որոնք երեխաների մեջ սերմանում էին նկարչության այբուբենն ու գույների սիմֆոնիան։ 

Գեղագիտական կենտրոնում երկու տարի պարապելուց հետո ունեցա առաջին անհատական ցուցահանդեսը, որը ունեցավ մեծ հաջողություն։ Նկարում էի նատյուրմորտներ, ծաղիկներ, դիմանկարներ, հարազատներիս, բոլորին նկարում էի Մինասի ու Սարյանի տաք գույներով, իսկ երբ տրամադրություն չէի ունենում, նկարներիս մեջ գերակշռում էր կապույտ գույնը»,-«Փաստի» հետ զրույցում պատմում է Գոհար Պետրոսյանը: 

Այնուհետև Գոհարն ընդունվել է գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գեղանկարի բաժինը։ «Բայց ինձ շատ էր ձգում քանդակի դասարանը։ Վարպետ Զավեն Կոշտոյանը սովորեցրեց կավի հետ աշխատելու տեխնոլոգիան։ Սկսեցի քանդակել, միաժամանակ աշխատում էի Իտալիայի հյուպատոսարանի կերամիկայի արվեստանոցում։ 

Պատրաստում էինք հուշանվերներ։ 

Ես սկսեցի իմ գեղանկարները նկարել կավե սալիկների վրա։ Քանի որ Գյումրիի բնակարանում հնարավոր չէր միաժամանակ և՛ նկարել, և՛ քանդակել, տեղափոխվեցինք Գյումրիից ոչ հեռու գտնվող Հացիկ գյուղ, որտեղ ընդարձակ սենյակները ձևափոխեցինք արվեստանոցի և արհեստանոցի»,-նշում է մեր զրուցակիցը:

Նա հավելում է՝ այս գործում իրեն աջակցել են ընկերները, Շիրակի մարզի զբաղվածության կենտրոնի տնօրեն Ամալ յա Ադամյանը և Հայ-կանադական «Հզորացնենք Հայաստանը» կազմակերպությունը։ 

«Աշխատանքներս ներկայացնելու գործում ինձ շատ օգնեց «Իմ Հայաստան» ծրագիրը։ Նրանց կազմակերպած փառատոնների, ցուցահանդես-վաճառքների արդյունքում իմ աշխատանքները վաճառվել են Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում։ Ծրագիրն ինձ օգնեց իմ արվեստանոցում զբոսաշրջիկներ հյուրընկալելու և վարպետաց դասեր տալու հարցում։ 

Բացի դա, մասնակցել եմ միջազգային սիմպոզիումների Մյունխենում, Վիլնյուսում, Էջմիածնում՝ Մաչանենց տանը։ Իմ նկարները ներկայացվել են Ավստրիայում, Ճապոնիայում, Լիտվայում և Հայաստանում կազմակերպված մի շարք ցուցահանդեսների ժամանակ»,-ասում է նկարչուհին։

Նկարչությանը զուգահեռ Գոհարը նաև քանդակում է: Ի դեպ, քանդակներում գերակշռում են հայկական զարդանախշերը: 

Ընդգծում է՝ ծնողների հորդորով և օգնությամբ սկսել է տանն աշխատել։ «Սկսեցի կավից պատրաստել հրեշտակներ, տոնածառեր, փոքրիկ խաղալիքներ։ Մի անգամ փոքրիկ խուրջինը նկարազարդելուց միտք առաջացավ պատրաստել Հայկական լեռնաշխարհի տարբեր նահանգների տարազներ»,-նշում է նա:

Նա նաև երիտասարդ ուսուցչուհի է, գույների ու կավի հետ աշխատանքի իր հմտությունները փոխանցում է գյուղի երեխաներին: Այս առումով շատ կարևոր մի երազանք ունի: 

«Գյուղ տեղափոխվելուց հետո այստեղի երեխաները սկսեցին գալ ինձ մոտ պարապմունքի։ Երկու տարի պարապելուց հետո Հացիկի գյուղապետարանում կազմակերպվեց իմ և երկու աշակերտուհիներիս ցուցահանդեսը:

 Այդ աշակերտներիցս մեկն արդեն ավարտել է Գյումրու գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի բաժինը։ Գյուղ տեղափոխվելուց հետո երազում եմ ունենալ արվեստի ստուդիա, ուր կհաճախեն մեր և շրջակա գյուղերի երեխաները, որոնք մի քիչ կկտրվեն առօրյա հոգսերից, կսովորեն նկարել և կավի հետ աշխատել»,-նշում է մեր զրուցակիցը:

Ասում է՝ պատահում է, որ հոգնում է կավից, բայց այդ դեպքում լուծում կա: «Հիմա, երբ հոգնում եմ կավից, կանգնում եմ նկարակալիս առջև ու նկարում եմ բնանկարներ, որոնց էտյուդներն անում եմ գյուղում և գյուղից դուրս՝ բնության գրկում»,-եզրափակում է Գոհար Պետրոսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

ԶՊՄԿ-ն մասնակցել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԿասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»