Հրազդանի 36-ամյա բնակիչը դանակահարել է 27-ամյա երիտասարդին (տեսանյութ)

Մայիսի 21-ին, ժամը 23-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 27-ամյա մի բնակիչ:

 

Իրավապահները մեկնել էին հիվանդանոց, արձանագրել որտեղից և ինչ ախտորոշմամբ է քաղաքացին բժշկական կենտրոն տեղափոխվել: Զրուցել էին նրա հետ: Սակայն վնասվածք ստացողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները, հայտնել, թե վնասվածքը ստացել է շենքի բակում ընկնելու հետևանքով: Բայց հետագա միջոցառումներով ոստիկաններն այլ բան պարզեցին:

Արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկի մոտ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր նույն թաղամասի 36-ամյա մի բնակիչ:
Ժամը 23.40-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Հրազդանի բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են: Դանակը հայտնաբերվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից Իշխանությունը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը․ հանրային առողջության գնով գնացին իրենց կապրիզների հետևից․ Նարեկ Մալյան /տեսանյութ/ Մխիթար Հայրապետյանի նշանակումը զարմացրել է Այո՛, քվեարկել եմ «Իմ քայլի» համար, բայց չեմ ասել, որ իմ պատկերացրածը չեմ արտահայտելու․ Թևան Պողոսյան Իրենք էլ են զզվել. իրավապահներից շատերի նյարդերը տեղի են տալիս Ծառուկյանը մինչև վերջ կատարեց իր խոստումը, բայց նոր իշխանությունները գնացին այլ ճանապարհով «Իրատես». Մի տեսակ ընդդիմադիր «սատանաները» շատացել են Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 557, մահվան՝ 18 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 30 903 է, մահվան դեպքերինը՝ 723 Մահացել է Կարեն Վարդանյանը Սա դեռ սկիզբն էլ չի. մերժվել է միայն հայցի ապահովման միջնորդությունը. Ալվինա Գյուլումյան /տեսանյութ/. 24news «Ժողովուրդ». Հայաստանում մսի արտադրության ծավալները նվազել են. ծրագրերը չեն փրկում ոլորտը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՀՈՒԼԻՍԻ). Առաջին անգամ ֆուտբոլային մրցավարը սուլիչ է օգտագործել, սկսվել է «կապկային դատավարությունը» «Իրատես». Մի նախարարացու է՞լ չունեք. Ինչու Փաշինյանը չի կողմնորոշվում «Երթևեկությունը փորձադաշտ չէ, շատ հարցեր կապված են մարդկային կյանքերի հետ». «Փաստ» «Մեր հիմնական առաքելությունը երեխայի մուտքը մանկատուն կանխարգելելն է». «Փաստ» «Իրականացվեց էմպիրիկ մոտեցում, այնինչ սխալվելու իրավունք չունեինք ու այսօր էլ չունենք». «Փաստ» Գլոբալ առումով հայրենիք-սփյուռք հարաբերություններում էական տեղաշարժ տեսանելի չէ Կապիտալ ծախսերի թերակատարման և չօգտագործված տնտեսական ներուժի թնջուկը. «Փաստ» «Չեմ կարծում, որ վերականգնումը հնարավոր կլինի հեշտ ու արագ իրականացնել». «Փաստ» Միմյանց չեն վստահում ու զբաղված են «բոչկա գլորելով». «Փաստ»
website by Sargssyan