Փաշինյանը չկարողացավ հերքել մաքսանենգության վերաբերյալ ակնհայտ փաստերը. «Գոլոս Արմենիի»

Փաշինյանի՝ հերքումների վերաբերյալ ելույթը բովանդակային չէր: Նախ, վարչապետը չհերքեց մաքսանենգ ապրանքներով չվերթների հետ իր կապի մասին մեղադրանքները, ինչպես նաեւ ոչինչ չասաց ադամանդների ապօրինի ներմուծման եւ արտահանման մասին: Երկրորդը, նա հայտարարեց, որ, իբր, իրեն կոշիկի եւ թմրանյութերի հետ կապված բիզնես են վերագրում, չնայած կոշիկների եւ թմրանյութերի մասին ոչ ոք ոչինչ չէր ասել: Այս մասին գրում է «Գոլոս Արմենիի» թերթը՝ զարգացնելով թեման:

«Փաշինյանը պետք է հերքեր վերջին օրերի սկանդալային բացահայտումները, սակայն չարեց դա, քանի որ հնարավոր չէ հերքել ակնհայտը. Հայաստանը, Վատիկանի պետությունում նախկին դեսպան Միքայել Մինասյանի բնորոշմամբ, դարձել է համաշխարհային մաֆիոզ համակարգի մի մաս: Մինչ ժողովուրդը պայքարում է գոյատեւման համար, իշխանությունը՝ վարչապետի գլխավորությամբ, զբաղված է հարստացմամբ: Ամբողջ աշխարհով թնդաց Երևանից Կրասնոդար, իսկ ապա՝ Վորոնեժ ժամանած ինքնաթիռում մաքսանենգ ծխախոտի մեծ խմբաքանակի ձերբակալման հետ կապված սկանդալը, միեւնույն ժամանակ ծագեց հնդկական ադամանդների ապօրինի ներմուծման, վերամշակման եւ արտահանման գործարքի հետ կապված սկանդալը:

Ռուսական պարբերականները հայտնել էին Հայաստանի տարածքից մաքսանենգ ոսկու մեծ խմբաքանակի դուրսբերման մասին: Մինչ մարդիկ սովում են եւ փորձում ինչ-որ կերպ պաշտպանվել կորոնավիրուսից, իշխանությունները մաքրում են ապօրինի հարստացման հետքերը: Փաշինյանը ստիպված կլինի պատասխանել հարցին, թե արդեն երկու տարի է ո՞ւմ գրպանում է մաքսանենգ ծխախոտի վաճառքից, ալմաստի եւ ոսկու ապօրինի շրջանառությունից ստացված գումարը »,- նշում է թերթը:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Գոլոս Արմենիի» թերթում:

Այո՛, քվեարկել եմ «Իմ քայլի» համար, բայց չեմ ասել, որ իմ պատկերացրածը չեմ արտահայտելու․ Թևան Պողոսյան Իրենք էլ են զզվել. իրավապահներից շատերի նյարդերը տեղի են տալիս Ծառուկյանը մինչև վերջ կատարեց իր խոստումը, բայց նոր իշխանությունները գնացին այլ ճանապարհով «Իրատես». Մի տեսակ ընդդիմադիր «սատանաները» շատացել են Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 557, մահվան՝ 18 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 30 903 է, մահվան դեպքերինը՝ 723 Մահացել է Կարեն Վարդանյանը Սա դեռ սկիզբն էլ չի. մերժվել է միայն հայցի ապահովման միջնորդությունը. Ալվինա Գյուլումյան /տեսանյութ/. 24news «Ժողովուրդ». Հայաստանում մսի արտադրության ծավալները նվազել են. ծրագրերը չեն փրկում ոլորտը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՀՈՒԼԻՍԻ). Առաջին անգամ ֆուտբոլային մրցավարը սուլիչ է օգտագործել, սկսվել է «կապկային դատավարությունը» «Իրատես». Մի նախարարացու է՞լ չունեք. Ինչու Փաշինյանը չի կողմնորոշվում «Երթևեկությունը փորձադաշտ չէ, շատ հարցեր կապված են մարդկային կյանքերի հետ». «Փաստ» «Մեր հիմնական առաքելությունը երեխայի մուտքը մանկատուն կանխարգելելն է». «Փաստ» «Իրականացվեց էմպիրիկ մոտեցում, այնինչ սխալվելու իրավունք չունեինք ու այսօր էլ չունենք». «Փաստ» Գլոբալ առումով հայրենիք-սփյուռք հարաբերություններում էական տեղաշարժ տեսանելի չէ Կապիտալ ծախսերի թերակատարման և չօգտագործված տնտեսական ներուժի թնջուկը. «Փաստ» «Չեմ կարծում, որ վերականգնումը հնարավոր կլինի հեշտ ու արագ իրականացնել». «Փաստ» Միմյանց չեն վստահում ու զբաղված են «բոչկա գլորելով». «Փաստ» ՍԴ դատավորների հարցում երկընտրանքի առջև են. «Փաստ» Ի՞նչ «դեմոմետր» ունեն իշխանությունները. «Փաստ» Հուլիսի 16-ին և 18-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան 2 չվերթ կլինի
website by Sargssyan