Համատեղ ջանքերով կկարողանանք հաղթահարել այս փորձությունը եւս. Արմեն Սարգսյանը՝ Վրաստանի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին երկրի ազգային տոնի՝ Վրաստանի պետական անկախության վերականգնման օրվա առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Պատմական ու մշակութային սերտ շփումների և համագործակցության արդյունքում ձևավորված հայ և վրացի ժողովուրդների բարեկամությունն ու փոխվստահությունը դարերի ընթացքում ապացուցել են իրենց կենսունակությունը՝ հաջողությամբ հաղթահարելով բոլոր փորձությունները և հիմք դառնալով Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների ձևավորման ու զարգացման համար:

Հատկապես այսօր՝ նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված այս բարդ ժամանակաշրջանում առավել պարզորոշ է զգացվում մեր հարևան և բարեկամ երկրի հետ սերտ փոխգործակցության կարևորությունը։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք հաղթահարել մարդկության առջև ծառացած այս ծանր փորձությունը ևս»:

Նախագահ Սարգսյանը Սալոմե Զուրաբիշվիլիին մաղթել է հաջողություն և քաջառողջություն, իսկ բարեկամ վրացի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։

 

 

Սոցիալական արդարության արհամարհման պատճառը սոցիալական վախերն են Արմեն Սարգսյանը օրենքը չի ուղարկի Սահմանադրական դատարան Սա վերջնական որոշում չէ, բայց որոշակի ժեստ է ՀՀ իշխանություններին Ուսանողների չլսված «ռեկետ» ՀՊՏՀ-ում, ապօրինաբար ստիպում են վարձ վճարե՞լ. բուհը պարզաբանում է ԱՄՆ-ն ու Չինաստանը շտապում են հայկական բանակ. ինչ է պատահել Ցավալի է, երբ տղամարդուն ոչ վայել պահվածքը նորմա է դարձել. Արմեն Աշոտյան «Հայրենիք» կուսակցության քայլերը, միանշանակ, կլինեն բավականին հստակ և ամուր Երկրում արտակարգ դրություն հայտարարելու 4 ամիսների ընթացքում վարակվածների թիվն աճել է ավելի քան 4000 անգամ. Վլադիմիր Մարտիրոսյան Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից Իշխանությունը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը․ հանրային առողջության գնով գնացին իրենց կապրիզների հետևից․ Նարեկ Մալյան /տեսանյութ/ Մխիթար Հայրապետյանի նշանակումը զարմացրել է Այո՛, քվեարկել եմ «Իմ քայլի» համար, բայց չեմ ասել, որ իմ պատկերացրածը չեմ արտահայտելու․ Թևան Պողոսյան Իրենք էլ են զզվել. իրավապահներից շատերի նյարդերը տեղի են տալիս Ծառուկյանը մինչև վերջ կատարեց իր խոստումը, բայց նոր իշխանությունները գնացին այլ ճանապարհով «Իրատես». Մի տեսակ ընդդիմադիր «սատանաները» շատացել են Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 557, մահվան՝ 18 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 30 903 է, մահվան դեպքերինը՝ 723 Մահացել է Կարեն Վարդանյանը Սա դեռ սկիզբն էլ չի. մերժվել է միայն հայցի ապահովման միջնորդությունը. Ալվինա Գյուլումյան /տեսանյութ/. 24news «Ժողովուրդ». Հայաստանում մսի արտադրության ծավալները նվազել են. ծրագրերը չեն փրկում ոլորտը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՀՈՒԼԻՍԻ). Առաջին անգամ ֆուտբոլային մրցավարը սուլիչ է օգտագործել, սկսվել է «կապկային դատավարությունը»
website by Sargssyan