ՏԻՄ-երի այս տարվա ընտրությունները կչեղարկվե՞ն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչպես հայտնի է, համավարակով պայմանավորված՝ երկրում բոլոր զանգվածային միջոցառումներն ու մարդաշատ վայրերում նախատեսված գործընթացները դադարեցվել են, այդ ամենի հետ կապված առկա է հանրապետության պարետի համապատասխան որոշումը (որոշումները)։

Մյուս կողմից՝ դեռևս հայտնի չէ, թե որքան կշարունակվի այս վիճակը: Այդ իսկ պատճառով խնդիրներ են առաջացել նաև համապետական միջոցառումների անցկացման առումով: 

Օրինակ՝ արդեն պարզ է, որ սահմանադրական հանրաքվեն չի անցկացվի։ Իշխանություններն արդեն իսկ պատրաստել են նախագծերի փաթեթ, որը հնարավորություն է տալիս արտակարգ կամ ռազմական դրության ընթացքում չեղարկել արդեն նշանակված հանրաքվեն: Մինչ այդ էլ վարչապետն էր նշել, որ գոնե մեկ տարի հանրաքվեն անցկացնել հնարավոր չի լինի:

 «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ, ստեղծված իրավիճակով պայմանավորված, իշխանությունները նախնական որոշում են կայացրել անժամկետ դադարեցնել նաև այս տարի նախատեսված բոլոր ՏԻՄ ընտրությունները։ 

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս առիթով ԿԸՀ նախագահի հետ կառավարությունում քննարկում է տեղի ունեցել, թե ինչպես է հնարավոր ընտրությունները գոնե մեկ տարով հետաձգել հատկապես խոշորացման ենթակա համայնքների մասով։ Մեր ունեցած տեղեկություններով, ներկայումս իշխանությունները իրավական համապատասխան հիմքեր են փնտրում՝ ընտրությունները հետաձգելու և լիազորություններն ավարտած համայնքապետների խնդիրը կարգավորելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ե՞րբ կհեռանա Իլհամ Ալիեւը «Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը «Պարմայի» դեմ խաղում ԱՀԿ-ն՝ օդակաթիլային ճանապարհով կորոնավիրուսի փոխանցման հավանականության մասին Արթուր Վանեցյանի դիտարկմամբ՝ եկել է քաղաքական քայլերի մեջ հստակություն մտցնելու պահը Որ հիվանդություններն ունեցողներն այսուհետ կարող են դիմակ չկրել. Պարետի նոր որոշումը Գագիկ Ծառուկյանի գործով վերաքննիչի բողոքը կդառնա բեկումնային Մահացել է Վլադիմիր Աբրահամյանը Պարետը 24 ժամով արգելվել է 8 տնտեսվարողներին գործունեությունը Իմ սիրելի՛ հայրենակիցներ, ես ցավում եմ, որ որոշ շրջանակների հաջողվեց իմ խոսքերը անբարո ձեւով խեղաթյուրել. Նաիրա Զոհրաբյան Բաղդադում սպանել են Իրաքի կառավարության հակաահաբեկչության հարցերով խորհրդականին Մխիթար Հայրապետյանն ընտրվել է Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Կորոնավիրուսը կամաց-կամաց թվերի տեսք է ստանում. առեւտրի եւ ծառայությունների ոլորտը կրճատվել է. Արա Գալոյան «Ժողովուրդ». Տեղափոխություններ Արցախից Հայաստան. ով է նոր նշանակված պաշտոնյան «Հրապարակ». ՍԴ պատմության մեջ առաջին դեպքն է, որ քվորում չապահովելու պատճառով նիստը չի կայացել Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանի բազմաթիվ հասցեներում եւ Կոտայքի մարզում Այսքան քրեական հոդված ո՞նց եք կարողանալու տանել ... Արթուր Ղազինյան «Հրապարակ». Երբ «Լուսավոր Հայաստանը» կմիանա ԲՀԿ-ի՝ ՍԴ դիմելու նախաձեռնությանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ՀՈՒԼԻՍԻ). Ալաշ­կեր­տի օպե­րա­ցիա, «Ոս­կե ծի­րան», պայ­քար՝ «Զվարթ­նո­ցի» հին շեն­քը պահ­պա­նե­լու հա­մար «Փոր­ձում ենք դժվա­րու­թյուն­նե­րը վե­րա­ծել հնա­րա­վո­րու­թյան». վե­րա­կանգ­նե­լով տա­վու­շյան ձե­ռա­գոր­ծի բազ­մա­դա­րյա ավան­դույթ­նե­րը. «Փաստ» «Ժողովուրդ». Թեժ քննարկումներ ու լեզվակռիվ՝ «Իմ քայլ»-ում. ինչու դիմակների կրման մասին աղմկահարույց նախագիծը հանվեց
website by Sargssyan