Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ» ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ» Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»


Իշ­խա­նու­թյուն­նե­րի նկատ­մամբ հան­րա­յին տրա­մադ­րու­թյուն­նե­րը կտրուկ փո­փոխ­վում են. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս օրերին շատ է խոսվում իշխանությունների վարկանիշի նվազման մասին։ Դրա համար բավական է դուրս գալ ֆեյսբուքի ֆեյքապատումներից: Թեպետ սոցցանցերում ևս վիճակը մխիթարական չէ, ու ֆեյքերն էլ չեն օգնում: 

Հիմա արդեն մարդիկ ավելի շատ անհարմար են զգում պաշտպանել իշխանություններին: Իսկ մի քանի «մշտական» սատելիտների հոգնեցնող ստատուսները հակառակ էֆեկտն են տալիս: Այնինչ ընդամենը մեկուկես տարի առաջ հակառակ պատկերն էր:

Խնդիրն այն է, որ քաղաքացիները բազմաթիվ ակնկալիքներ ունեին Փաշինյանի իշխանությունից, ինչն իրականություն չի դարձել։ 

Բնակչության սոցիալական վիճակն ու կենսապայմանները Փաշինյանի կառավարման երկու տարվա ընթացքում այդպես էլ դրականորեն չեն փոխվել: Նույնիսկ ընդհակառակը: Երկու տարի շարունակ իշխանությունները տարփողում են «տնտեսական հեղափոխության» մասին լոզունգը, սակայն տնտեսության մեջ ոչ միայն թռիչքաձև, այլև ընդհանրապես զարգացում չկա։ Ընդ որում, խոսքը նախակորոնավիրուսային շրջանի մասին է:

Իսկ ահա այս օրերին կորոնավիրուսի համավարակի պատճառով Հայաստանը հայտնվել է սոցիալ-տնտեսական ճգնաժամի եզրին։ Ելնելով ընթացիկ զարգացումներից՝ պարզ է դառնում, որ այսպիսի իրավիճակը երկար է տևելու։

Եվ պատահական չէ, որ երկու ամիս տևած կարանտինային ռեժիմը ոչ արդյունավետ օգտագործվեց ու համավարակը ինտենսիվորեն տարածվում է՝ պետության համար ստեղծելով նորանոր խնդիրներ։ Ուստի այս պայմաններում բնական է, որ իշխանությունների հանրային վստահության մակարդակը պետք է նվազեր։

Ու ընդհանրապես, փորձը ցույց է տալիս, որ հանրային վստահությունը փոփոխական կատեգորիա է։ Եվ եթե մի քաղաքական ուժի հաջողվում է ընտրությունների ժամանակ ստանալ բնակչության մեծամասնության վստահության քվեն, ապա դա չի նշանակում, որ այդ վստահության մակարդակը միշտ պահպանվելու է։

Փորձը ցույց է տալիս, որ բարձր վարկանիշը նվազելու միտում ունի, որը տեսանելի է դառնում հատկապես այն ժամանակ, երբ ժողովրդի վստահության քվեին արժանացած քաղաքական ուժը չի կարողանում կատարել իր խոստումները, զարգացնել երկրի տնտեսությունը և բավարարել հանրության ակնկալիքները։

Եվ քանի որ Փաշինյանի կառավարությունը ճգնաժամային կառավարման գործում չի կարողանում հաջողությունների հասնել, ապա կտրուկ փոխվում են հանրային ընկալումները վերջինիս նկատմամբ։

Ու այն մարդիկ, որոնք 2018 թ.-ի իշխանափոխության օրերին անվերապահորեն սատարում էին Նիկոլ Փաշինյանին և «դուխով» նկարներ տարածում սոցցանցերի իրենց էջերում, հիմա սկսել են բողոքել, թե իշխող ուժը զուրկ է մասնագիտական բարձր որակներից, ի վիճակի չէ երկիրը դուրս հանել ստեղծված իրավիճակից և այլն։

Իսկ իշխանություններին ամենից շատ մտահոգում է սեփական վարկանիշի կորուստը, և հանրության շրջանում իրենց վստահության մակարդակը պահելու համար նրանք առաջնորդվում են «նպատակն արդարացնում է միջոցները» բանաձևով՝ փորձելով իրենց քաղաքականությունը ներկայացնել ավելի ժողովրդահաճո, քան մյուս քաղաքական ուժերինը, ու հասարակությունը շերտավորել յուրայինների ու... թշնամիների։ 

Թեպետ, եթե անկեղծ լինենք, ապա այդ տրամաբանությամբ «յուրային» էլ չի մնացել, քանզի Փաշինյանին մեծապես «հաջողվել» է թշնամանալ բոլորի հետ, բացառությամբ իր փոքր «թիմի»:

Եվ հետաքրքրականն այն է, որ իշխանությունները քաղաքական դաշտում այնպես են դիրքավորվում, կարծես թե իրենցից ավելի նախընտրելի այլընտրանք գոյություն չունի։ 

Ու սրա համար նրանք սևացնում են ընդդիմադիր քաղաքական ուժերին ու հանրությանը սպառնում, որ եթե իրենք գնան իշխանությունից, ապա կգան նախկինները։

 

Իշխանությունների այս տակտիկան կարճ ժամանակահատված որոշ չափով աշխատել է, բայց երկարաժամկետ կտրվածքով չի կարող աշխատել, ինչի վկայությունն է վերջիններիս նկատմամբ հանրային տրամադրությունների կտրուկ փոփոխությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնումՕդային գծի կառուցման ծրագիրն ունի տարածաշրջանային մեծ նշանակություն. ԶՊՄԿ Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆԵրևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Մեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան Հանրային ճնշման տակ հրաժարվեցին հերթական ազգադավ ծրագրից Իրանի նախազգուշացումները Հայաստանի իշխանություններին Հայաստանը 16 կետով բարելավել է դիրքերը Դրական խաղաղության զեկույցում Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Լոռու մարզում «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում. երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց Կանխել քաղաքական բռնությունը. «Հայաքվե»Մեծ քայլերով՝ դեպի բռնապետություն. աննախադեպ խոշտանգում Փաշինյանի ծրագիրը, որին կողմ է քվեարկել Հայաստանի ժողովուրդը, ամբողջությամբ ձախողվել է, խոստումները չեն կատարվել. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Ինչ է լինում, երբ իրավապահ համակարգը դառնում է կազմակերպված հանցավոր խմբավորում` բանդա. Դավիթ ՍարգսյանԸնդդիմադիր ուժերն ակտիվանում են. ի՞նչ է սպասում իշխանություններին Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 17-ի համար Մեդիատասովչիկների կամ մեդիասվաղչիների մասին