«Թվիսթեր». թե ինչպես այն հանրաճանաչ դարձավ մի «պատահականության» շնորհիվ
Lifestyle«Թվիստեր» մարզական խաղը հորինվել է 20-րդ դարի 60-ականներին: Դրա հեղինակներն են Ռեյնոլդս Գայերի ընկերության աշխատակիցներ Նիլ Ռաբենսը և Չարլզ Ֆոլեյը: Հենց այս մարդիկ են արտոնագրել «Twister» մարզական խաղի գյուտը համապատասխան արտոնագրով: Չնայած մինչ հիմա էլ շատերը սխալմամբ համարում են, որ այս խաղի գյուտարարը Ռեյնոլդս Գայերն է: Անկասկած, շնորհակալություն պետք է հայտնել այդ մարդուն, քանի որ միլիոնավոր մարդիկ ժամանակի ընթացքում իմացել են «Թվիստեր» մարզական խաղի մասին հենց նրա շնորհիվ, բայց խաղի հեղինակային իրավունքը նրան վերագրելը սխալ է:
Հետաքրքիր է այն, որ Գայերի և Ֆոլեյի միջև տարաձայնություններ են առաջացել խաղի ժամանակ մարմնի մասի՝ ընտրված գույնի շրջանակի վրա դնելու որոշման մեթոդի վերաբերյալ: Գայերն այն կարծիքին է եղել, որ զառախաղը ամենալավ տարբերակն է դրա համար, իսկ Ֆոլեյը համոզված է եղել, որ դրա համար հարկավոր է օգտագործել միայն պտտախաղ և ոչ մի ուրիշ բան:
Որոշ ժամանակ անց Գայերը որոշել է վաճառել իր՝ խաղալիքներ ստեղծող և արտադրող «Միլթոն Բրեդլի» ընկերությունը: Ընդ որում, Գայերը գնորդի համար ուղարկած խաղի օրինակում դրել էր զառեր, սակայն Չարլզ Ֆոլեյը գաղտնի այն փոխարինել է պտտախաղով: Նման կերպ նրա ճարպկության և համառության շնորհիվ «Թվիստեր» խաղում արմատավորվել է պտտախաղը:
Արժե նշել, որ շուկայավարման տեսանկյունից պտտախաղով խաղալու տարբերակը ավելի ճիշտ էր, քանի որ զառախաղը ծնողների մոտ բացասական ասոցացիաներ է առաջացնում, իսկ պտտախաղը հասանելի է անգամ ամենափոքրիկներին:
Սկզբում «Թվիստերը» սիրված չի եղել գնորդների շրջանում: Դրա պատճառը եղել է «Միլթոն Բրեդլի» ընկերության ոչ ճիշտ քաղաքականությունը: Նրանք լուրջ սխալ են թույլ տվել՝ որպես հիմնական օգտագործողների խումբ ընտրելով 15 տարեկանից բարձր երիտասարդներին:
Բայց այդ տարիքում երիտասարդներն այլևս չեն այցելում մանկական խաղալիքների խանութներ: «Թվիստեր» խաղը թույլ է տալիս երիտասարդներին միասին զվարճանալ և միևնույն ժամանակ հնարավոր է դարձնում ի ցույց դնել իրենց արժանիքները, ինչպես նաև գնահատել խաղի մյուս մասնակիցների «հմայքը»: Այնուամենայնիվ, ստացվել էր այնպես, որ երիտասարդները պարզապես չգիտեին այդ խաղի գոյության մասին: Ամեն ինչ փոխել է մի դեպք:
Մի երեկոյի ընթացքում քիչ հայտնի «Թվիստեր» խաղը վերածվել է միլիոնավոր ամերիկացիների սիրված ժամանցի: 1966 թվականի մայիսին եթեր է հեռարձակվել Քարսոնի «Tonight Show» գերհանրաճանաչ շոուն:
Շոուի հյուրն է եղել դերասանուհի Եվա Գաբորը: Այդ կինն այն ժամանակ համարվում էր իսկական սեքս խորհրդանիշ: Կարճ հարցազրույցից հետո հաղորդավար Քարսոնը հյուրին հրավիրում է մի քիչ «Թվիստեր» խաղալ: Միլիոնավոր հանդիսականներ շունչները պահած դիտել են, թե ինչպես է Եվան նրբագեղորեն իր ոտքերը տեղաշարժում «Թվիստերի» խաղադաշտով:
Ոչ վերջին դերն է խաղացել նաև Եվայի հագուստը՝ նրա հագին եղել է մեծ բացվածքով երեկոյան զգեստ: Անհնար է պատկերացնել ավելի լավ գովազդ: Այդ հաղորդման թողարկումից հետո առաջին տարում վաճառվել է «Թվիստերի» ավելի քան 3 միլիոն օրինակ:
Մանկական խաղից «Թվիստերը» վերածվել է մեծերի զվարճանքի: Բացի այդ, սկսել են կազմակերպվել մրցախաղեր: Այդ խաղը դարձել է ցանկացած երիտասարդական երեկույթի կամ խնջույքի գրեթե անփոխարինելի ատրիբուտ: Անգամ «Միլթոն Բրեդլի» ընկերության մրցակիցները «սեքսի արտադրանքի վաճառքի» մեղադրանքներ են ներկայացրել նրան, բայց ժամանակի ընթացքում իրենք էլ են փորձել ստեղծել նման մի բան: Ներկայումս «Թվիստեր» խաղի բոլոր արտոնագրային իրավունքները պատկանում են «Hasbro» ընկերությանը: