Հնդկաստանում ծնողները սխալմամբ թաղել են կենդանի նորածնին
LifestyleՀնդկական Հուջարաթ նահանգում ծնողները սխալմամբ թաղել են կենդանի երեխային, գրում է The Indian Express-ը:
Հաջորդ առավոտյան մի անցորդ է նկատել հողով ծածկված նորածին աղջնակին: Նա կանչել է հարևաներին, շտապօգնություն, և հողից հանել են նորածնին:
Չսպասելով ոստիկաններին՝ բնակիչները փոքրիկին հասցրել են մոտակա հիվանդանոց: Այդտեղ երեխային ճանաչել են, քանի որ իրենք են ծնունդն ընդունել նախօրեին: Երեխան ծնվել է մոտ երկու ամիս շուտ: Հիվանդանոցում չի եղել վերակենդանացման բաժանմունք փոքրիկին տեղավորելու համար, բժիշկները խորհուրդ են տվել ծնողներին երեխային տանել մասնավոր հիվանդանոց: Ծնողները պատմել են, որ ճանապարհն երեխան դադարել է շարժվել: Նրանք կարծել են, թե նորածինը մահացել է և անմիջապես թաղել են: Թաղելուց 12 ժամ հետո փոքրիկը հայտնաբերվել է, սակայն մահացել է 30 ժամ անց:
Շարուակությունն՝ այստեղ