Բեն Ավետիսյանն ու իր սիրելին ասես միմյանց համար լինեն. նրանց նոր լուսանկարն էլ ապացույց
LifestyleԴերասան Բեն Ավետիսյանն ու դիմահարդար Դիանա Տոնոյանը հայկական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից են։
Նրանց յուրաքանչյուր նոր լուսանկար մեծ արձագանք է գտնում սոցիալական ցանցերում ու բազմաթիվ դրական մեկնաբանությունների արժանանում։
Այս անգամ Բենի հետ լուսանկար է հրապարակել Դիանան։
Կադրերում գեղեցիկ զույգը ջերմ գրկախառնված է։
Իր ինստագրամյան էջում արված նշման համաձայն՝ կադրերն արվել են Ծաղկաձորում։
«Հանգստություն»,- հրապարակումը մակագրել է Դիանան, իսկ հետեւորդները նրանց երջանկություն են մաղթել. «Իդեալական զույգ, երջանիկ եղեք»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում զույգը մեղմ գրկախառնված էր։
Նրանք էլեգանտ կերպարում էին։
«Նկարի վերնագիրը թողնում ենք ձեզ»,- հրապարակումը մակագրել էր Բենը, իսկ հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին գրել. «Տարվա զգույգը», «Գեղեցկությունը կփրկի աշխարհը», «Մեծ սեր», «Անսահման գեղեցիկ»։
Շարունակությունն՝ այստեղ