Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Հայաստանի սուվերեն տարածքի համար մեր կարմիր գծերը չեն փոխվել, Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ դեսպան ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա Սողոմոնյան Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ագրոէլեկտրական արևային պարկ Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ


Առա­ջին հան­րա­պե­տու­թյան հռչակ­ման կա­րև­ո­րու­թյու­նը.ին­չո՞ւ դա­սեր չենք քա­ղում պատ­մու­թյու­նից. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

1918 թվականի մայիսի 28-ին՝ Մայիսյան հերոսամարտերից՝ Սարդարապատից, ԲաշԱպարանից և Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի առաջին Հանրապետությունը։ 

Հայ ժողովուրդը կարողացավ 540 տարի անց վերականգնել պետականությունը։ Եվ Առաջին հանրապետության հռչակումը մեզ համար խորհրդանշական է, քանի որ ներկայիս Հայաստանի երրորդ Հանրապետության ակունքները գալիս են մոտ մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձություններից, և պետականության պահպանման գիծը անխախտ շարունակվում է մինչև այսօր։

Պատահական չէ, որ Առաջին հանրապետության հռչակումը ոչ միայն դարեր շարունակ պետականություն չունեցող ժողովրդի համար պետականության վերականգնման խորհուրդ է ստացել, այլև այն խորհրդանշում է հայ ժողովրդի հավաքական ուժը և ազգային միասնությունը, քանի որ հայ ժողովուրդը Օսմանյան կայսրության տարածքում ցեղասպանության ենթարկվելուց ընդամենը 3 տարի հետո կարողացավ Մայիսյան հերոսամարտերի արդյունքում վերացնել իր գլխին կախված բնաջնջման վտանգը։

Ահա և այս հանգամանքով է պայմանավորված, որ ամեն տարի մեծ շուքով նշում ենք Մայիսի 28-ը՝ չնայած որ այս տարի այն յուրահատուկ ձևով առանձնացավ, քանի որ համավարակով պայմանավորված՝ չթույլատրվեց հավաքներ կազմակերպել, ուխտագնացության մեկնել և այլն, սակայն սրանից տոնի նշանակությունը չի փոխվում և Առաջին հանրապետության պատմական դասերն առավել քան արդիական են նաև այսօր։

Ցավոք սրտի, մեզանում ցանկություն չկա պատմությունից դասեր քաղելու։ Եվ պատմությունը ցույց է տվել, որ հայ ժողովուրդը կարողացել է մեծ հաղթանակներ կերտել այն ժամանակ, երբ ողջ ժողովրդին համակել է միասնականության զգացողությունը և համերաշխության ոգին։

Իսկ այն ժամանակ, երբ երկրում տիրում էր մասնատվածություն, ու հատկապես միջնադարում, երբ իշխաններից ու նախարարներից յուրաքանչյուրը միայն իր շահերի մասին էր մտածում, և երկրում երկպառակությունները դարձել էին սովորական երևույթ, պետությունը թուլանում էր, բաժան-բաժան էր արվում և բացում իր դռները օտար նվաճողների համար։

 Եվ որպես կանոն հայությունը կրկին համախմբվում էր միայն այն ժամանակ, երբ արդեն կշեռքի նժարի վրա դրված էր լինում ժողովրդի գոյատևման հարցը։

Պատմության վերաարժևորումը շատ կարևոր է մեր այսօրվա իրականության համար, քանի որ ներկայումս մեր հանրության ներսում աճում է ատելությունը և թշնամությունը, հասարակությունը բաժանված է սպիտակների և սևերի, բացակայում է միասնականության մթնոլորտը և համախմբվածությունը։

Սա լուրջ պատմաքաղաքական մեսիջ է՝ ուղղված մեր այսօրվա քաղաքական էլիտային այն մասով, որ ներկայիս պառակտվածությունը կարող է հիմքեր ստեղծել մեր պետականության թուլացման համար։ Դժբախտաբար, այսօրվա իշխանությունները քամահրական վերաբերմունք ունեն մեր պատմության նկատմամբ։

Եվ վարչապետ Փաշինյանը, որը սիրում է տեղին-անտեղի կցկտուր պատմական մեջբերումներ անել Պապ թագավորից ու Տիգրան Մեծից, պատմության և հումանիտար այլ առարկաների դասավանդումը համարում է թամադայություն, որի մասին նա նշել էր իր ելույթներից մեկում։ 

Պատմության նշանակությունը երկրորդական պլան մղելու մասին է փաստում նաև Հայոց պատմություն առարկան բուհերում ոչ պարտադիր դարձնելու իշխանությունների որոշումը։

 

Եվ սրանից հետո էլ զարմանում ենք, թե ինչո՞ւ դասեր չենք քաղում այդ մեծագույն ուսուցչից՝ պատմությունից։ 

Դրա համար նախևառաջ պետք է տիրապետել պատմության ընթացքին։ Եվ այստեղ արդիական են անգլիացի դրամատուրգ Ջորջ Բեռնարդ Շոուի խոսքերը, որ միակ դասը, որը կարելի է քաղել պատմությունից, այն է, որ մարդիկ պատմությունից դասեր չեն քաղում։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Հաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանԱյս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Նիկոլի անդոների կողմից նետված թուրքական թեզերը մի քննարկեք. Էդուարդ ՇարմազանովՀայաստանի սուվերեն տարածքի համար մեր կարմիր գծերը չեն փոխվել, Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ դեսպան ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանԵրևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ագրոէլեկտրական արևային պարկԱպրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանՀունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը Գողացված մեքենան հայտնաբերվել է. Աշտարակի ոստիկանների բացահայտումը Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Ամենահին երաժշտական գործիքը․ «Փաստ»Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ). Ընդդիմության հերթական հանրահավաքը, հայց՝ ընդդեմ գերմանական դրամատների․ «Փաստ»Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե ԻսայանՊատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա Սողոմոնյան«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»«Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանՓարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա» 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկըՀարցաքննվել է ավելի քան 20 հոգի, ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է