Մեքսիկայում ձկնորսը պատահաբար անգլիական 200-ամյա խորտակված նավ է «բռնել»
LifestyleՄեքսիկայի Պատմության և հնաբանության ազգային ինստիտուտը նախնական ուսումնասիրություններ է սկսել արտասովոր դեպքի վերաբերյալ։ Կինտանա-Ռոո նահանգի ձկնորսներից մեկը նրանց ցույց է տվել իր ավարը՝ կորալների մեջ խորտակված նավի մնացորդները։ Պարզվել է՝ այն հարյուրավոր տարիներ մնացել է ծովի հատակին։ Այս մասին հայտնում է ինստիտուտի կայքը։
Գիտնականները նավը կոչել են հենց ձկնորսի անունով՝ Մանուել Պոլանկոյի նավ։ Այն, ինչպես պարզել են նախնական դիտարկումները, մոտ 200 տարեկան է ու այնտեղ է հայտնվել կորալների հետ բախման հետևանքով խորտակվելուց։ Ջրի տակ այդքան մնալուց հետո նավի գրեթե բոլոր փայտե մասերը փտել ու փթթել են նոր կորալներով։ Սակայն «ողջ» են մնացել երկաթյա կառուցամասերը։
Մասնավորապես խարիսխը, թնդանոթները և թուջից պատրաստված կառկասը համեմատաբար լավ են պահպանվել, ու դրանց հիմքով գիտնականները պարզել են, թե ինչ է տեղի ունեցել։ Հետագա ուսումնասիրությունները գիտնականները շարունակելու են կորոնավիրուսային համավարակի նահանջից հետո, երբ թույլտվություն կստանան աշխատանքներ իրականացնելու համար։
Մասնագետները մտադիր են պարզել, թե ինչ էր տեղափոխում անգլիական նավը, ուր էր մեկնում և այլն։
Շարունակությունն՝ այստեղ