«Ֆիլ­մա­շա­րը կյան­քի ենք կո­չել մեր հե­րոս­նե­րին ապ­րեց­նե­լու հա­մար». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ես, թե հայրենիքս» վավերագրական ֆիլմաշարը ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի հավակնորդներից է: Ֆիլմաշարի ռեժիսոր Քրիստինե Ղազարյանի հետ զրուցել ենք ֆիլմաշարի ստեղծման պատմությունից, ինչպես նաև անդրադարձել այլ հարցերի ևս:

Քրիստինեն նշում է՝ 2017 թվականին, որպես կուրսային աշխատանք, նկարահանել է «Կյաժը. Ռոբերտ Աբաջյան» վավերագրական ֆիլմը: «2019 թվականին 5-րդ ալիքը առաջարկեց ցուցադրել այդ ֆիլմը, այն շատ մեծ արձագանքների արժանացավ։

 Այնուհետև նույն հեռուստաընկերության կողմից ստացանք առաջարկ՝ ստեղծելու ֆիլմաշար, որտեղ կանդրադառնանք Ապրիլ յան պատերազմի ժամանակ զոհված մյուս հերոսներին: Իհարկե, առաջարկը սիրով ընդունեցինք, քանի որ ես և Գրիգոր Մուրադյանն էլ ունեինք նման նախագիծ իրագործելու ցանկություն և մտադրություն:

 Հենց այդպես էլ սկսվեց «Ես, թե հայրենիքս» վավերագրական ֆիլմաշարը: 

Շուրջ մեկ տարի է՝ նկարահանում ենք ֆիլմաշարը: Արձագանքները շատ դրական են, առավել հաճելի է դրական կարծիքներ լսել հենց հերոսների ծնողներից, ընկերներից, որոնք նույնպես եղել են Ապրիլ յան պատերազմի մասնակիցներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ֆիլմաշարի ռեժիսորը:

Խոսելով ֆիլմաշարի՝ նախագահի երիտասարդական մրցանակի հավակնորդ լինելու մասին, Քրիստինեն խոստովանում է՝ այն սկսելուց առհասարակ չեն մտածել որևէ մրցանակի մասին: «Մենք այն կյանքի ենք կոչել մեր հերոսների մասին հիշեցնելու, նրանց ապրեցնելու համար, բայց, իհարկե, հաճելի է, երբ աշխատանքդ գնահատվում է»,-նշում է մեր զրուցակիցը:

Անդրադառնում ենք նաև Քրիստինեի՝ ստեղծագործական սպասվող նորություններին և զրուցում այն մասին, թե այս համավարակի պատճառով ստեղծված իրավիճակն արդյոք կվնասի՞ կինոարտադրությանը: 

«Իհարկե, կային նոր նախագծեր, բայց համավարակի պատճառով ամեն ինչ հետաձգվեց: Որոշ ժամանակ անց արդեն որոշակի հստակություն կլինի: Կարծում եմ՝ կինոարտադրությունը վնասներ կրեց, սակայն վստահ եմ՝ համավարակից հետո շատ նոր գաղափարներ կլինեն: 

Համաշխարհային կինոյում կհայտնվեն նոր հերոսներ, նոր հետաքրքիր պատմություններ: Մեկուսացումը նույնպես այս հարցում իր դերը կունենա, շատերը մնացել են միայնակ իրենց մտքերի հետ, դա լավ առիթ է նոր գաղափարներ ունենալու»,-եզրափակում է Քրիստինե Ղազարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



 

Կատարված ծառայողական քննության արդյունքներով Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը մեկ շաբաթում խախտել է ավելի քան 150 անգամ Օրինախախտման 3118 դեպք 1 օրում. ոստիկանության վերջին տվյալները Հարկման պարզ և ողջամիտ լուծում Որքա՞ն նոր աշխատեղեր և ներդրումներ կորցրեց Հայաստանը վերջին 2 տարիների ընթացքում Արայիկ Հարությունյանը` Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշման մասին Ադրբեջանական լրատվամիջոցը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊԲ պարզաբանումը Փաշինյանն արձանագրել է հայ ժողովրդի աշխարհաքաղաքական կամքը Արմեն Սարգսյանն այցելել է Գանձասարի վանական համալիր Արթուր Վանեցյանի թեզերը դարձել են նրա շուրջ ընդդիմադիր բևեռի ձևավորման հիմքը Փաշինյանի հոգևոր հայրը բացահայտվել է Երբեք չի կարելի պրոբլեմների ծավալից, դժվարություններից վախենալ. Գագիկ Ծառուկյան «Էդ մարդը իրենց պետք է որպես բանդայի ղեկավար». ծեծված փոխգնդապետի հայրը` Տրդատ Սարգսյանին պաշտոնի նշանակելու մասին Բողոքի ակցիա Երեւանում. քաղաքապետարանը 1 ամիս ժամանակ տվեց հնամաշ իրերի շուկայի առևտրականներին Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ Ջրհեղեղ Շիրակի մարզում․ անձրեւաջրերը լցվել են Սարատակ համայնքի տներն ու հեղեղել փողոցները (տեսանյութ) Տխուր օր քրիստոնյաների և բոլոր նրանց համար, ովքեր հավատում են պլյուրալիստական Թուրքիային. Գարո Փայլան Նախագահ Արմեն Սարգսյանն իր անձնական միջոցներով կօժանդակի Ստեփանակերտի ծննդատան վերազինմանը ԱՀ պարետատունը խստացրել է Արցախ մուտք գործելու պայմանները Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ
Երկարափեշ զգեստ, վառ շպար․ Սիրուն Մինասի նոր լուսանկարն ու հումորային գրառումը Հորոսկոպի այս նշանի ծերությունն անցնելու է պահապան հրեշտակի պաշտպանության ներքո Արփի Գաբրիելյանը որդու հետ շատ ռոմանտիկ ու հուզիչ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Հորոսկոպի այս նշանները հուլիսին ճակատագրական հանդիպում կունենան Արփին, Աշոտին սպասելու ընթացքում, տորթի վրայի եռագույնի կարմիրը «մաքրազարդեց». Աննա Հակոբյան. լուսանկար ՕՐՎԱ ԿԱԴՐԸ. Լոռվա ծառերը նույնպես պաշտպանվում են կորոնավիրուսից. լուսանկար Լուսինե Թովմասյանն անտառում ընտանեկան հանգստից լուսանկարներ է հրապարակել «Ոնց որ տղամարդ լինի». Հետևորդները քննադատել են Անի Երանյանի նոր լուսանկարը 7 գործողություն, որոնք անում են միայն ուժեղ կանայք. ինչպիսի՞ հատկություններ ունեն նրանք Շրթունքների ձևը և բնավորությունը – ԹԵՍՏ ՝աղջիկների համար
website by Sargssyan