«Ժողովուրդ». Հաշվեքննիչ պալատի՝ 2019-ի վերաբերյալ գործունեության եզրակացությունը ներկայացվել է ԱԺ

«Ժողովուրդ» թերթը գրում է․  «Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի՝ 2019 թվականի վերաբերյալ գործունեության եզրակացությունը ներկայացվել է Ազգային ժողովին: Այն բաղկացած է 82 էջից, որում մանրամասն ներկայացված են կառույցի՝ 2019 թվականի գործունեությունն ու արված աշխատանքները: Ըստ այդմ, այդ տարվա համար նախատեսված 32 հաշվեքննությունից 25-ն ավարտվել է, մեկը՝ կասեցվել, իսկ 6-ը դեռեւս շարունակվում է:

Ընդ որում, 20 հաշվետվության արդյունքները հրապարակված են, իսկ, ահա, 4-ը համարվել են պետական գաղտնիք պարունակող եւ վերաբերել են Պաշտպանության նախարարության ոլորտին:

Հետաքրքիր է, որ Հաշվեքննիչ պալատը վերլուծել է նաեւ պետական բյուջեի ոչ ֆինանսական ցուցանիշների կատարողականը եւ արձանագրել, որ քաղաքականության միջոցառումներից 18.6 տոկոսի գծով ընդհանրապես ոչ մի ֆինանսական ցուցանիշ սահմանված չի եղել:

Եվ ընդգծվում է, որ չնայած այս կառույցի նախորդ տարվա առաջարկությանը՝ բարելավել վիճակը եւ սահմանել ոչ ֆինանսական ցուցանիշներ, սակայն իրավիճակն այդ առումով չի բարելավվել, այլ, հակառակը, վատթարացել է 1.2 տոկոսով: Եվ նշվում է, որ քաղաքականության միջոցառումներից 64.8 տոկոսի գծով սահմանված է եղել միայն մեկ տեսակի ոչ ֆինանսական ցուցանիշ: Սակայն, ընդհանուր առմամբ, բյուջեի կատարողականի վերաբերյալ Հաշվեքննիչ պալատը դրական եզրակացություն է տվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ucom-ի հայտարարությունը լայն տարածում է գտել եվրոպական մամուլում Ե՞րբ կհեռանա Իլհամ Ալիեւը «Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը «Պարմայի» դեմ խաղում ԱՀԿ-ն՝ օդակաթիլային ճանապարհով կորոնավիրուսի փոխանցման հավանականության մասին Արթուր Վանեցյանի դիտարկմամբ՝ եկել է քաղաքական քայլերի մեջ հստակություն մտցնելու պահը Որ հիվանդություններն ունեցողներն այսուհետ կարող են դիմակ չկրել. Պարետի նոր որոշումը Գագիկ Ծառուկյանի գործով վերաքննիչի բողոքը կդառնա բեկումնային Մահացել է Վլադիմիր Աբրահամյանը Պարետը 24 ժամով արգելվել է 8 տնտեսվարողներին գործունեությունը Իմ սիրելի՛ հայրենակիցներ, ես ցավում եմ, որ որոշ շրջանակների հաջողվեց իմ խոսքերը անբարո ձեւով խեղաթյուրել. Նաիրա Զոհրաբյան Բաղդադում սպանել են Իրաքի կառավարության հակաահաբեկչության հարցերով խորհրդականին Մխիթար Հայրապետյանն ընտրվել է Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Կորոնավիրուսը կամաց-կամաց թվերի տեսք է ստանում. առեւտրի եւ ծառայությունների ոլորտը կրճատվել է. Արա Գալոյան «Ժողովուրդ». Տեղափոխություններ Արցախից Հայաստան. ով է նոր նշանակված պաշտոնյան «Հրապարակ». ՍԴ պատմության մեջ առաջին դեպքն է, որ քվորում չապահովելու պատճառով նիստը չի կայացել Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանի բազմաթիվ հասցեներում եւ Կոտայքի մարզում Այսքան քրեական հոդված ո՞նց եք կարողանալու տանել ... Արթուր Ղազինյան «Հրապարակ». Երբ «Լուսավոր Հայաստանը» կմիանա ԲՀԿ-ի՝ ՍԴ դիմելու նախաձեռնությանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ՀՈՒԼԻՍԻ). Ալաշ­կեր­տի օպե­րա­ցիա, «Ոս­կե ծի­րան», պայ­քար՝ «Զվարթ­նո­ցի» հին շեն­քը պահ­պա­նե­լու հա­մար «Փոր­ձում ենք դժվա­րու­թյուն­նե­րը վե­րա­ծել հնա­րա­վո­րու­թյան». վե­րա­կանգ­նե­լով տա­վու­շյան ձե­ռա­գոր­ծի բազ­մա­դա­րյա ավան­դույթ­նե­րը. «Փաստ»
website by Sargssyan