Ռուբեն Սարգսյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ

ՀՀ վարչապետի 2020 թ. հունիսի 02-ի 644–Ա որոշման համաձայն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Ռուբեն Սարգսյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռուբեն Սարգսյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ»,-ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման տեքստում:

Կենսագրություն

Ծնվել է 1977 թվականի սեպտեմբերի 9-ին:

1999-2004 թթ. սովորել է Հայ-ռուսական պետական համալսարանի քաղաքական ինստիտուտներ և տեխնոլոգիաներ ֆակուլտետում:

Մասնագիտական վերապատրաստում է անցել ԱՄՆ Պետական դեպարտամենտի կրթական և մշակութային հարցերի բյուրոյի  Միջազգային այցելուների առաջնորդության ծրագրի շրջանակներում՝ Աշխատանքի իրավունքներ և աշխատանքի տեսչություն թեմայով:

2004 թ-ից փորձագիտական գործունեություն է ծավալում աշխատանքային իրավունքի ոլորտում: Բազմաթիվ ուսումնասիրությունների և վերլուծությունների, ոլորտին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունների հեղինակ է, մասնակցել է քաղաքականության մշակման գործընթացներին: Խորհրդատվական գործունեություն է իրականացնում նորաստեղծ արհմիությունների համար, ինչպես նաև խախտված իրավունքների և շահերի պաշտպանություն վերաբերյալ:

2007 թ.-ից ղեկավարել է Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ (APR Group) ՀԿ-ն:

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ է:

Ավելի, քան երկու տասնյակ հետազոտությունների հեղինակ և համահեղինակ է:

Տիրապետում է անգլերենին և ռուսերենին:

Իրենք էլ են զզվել. իրավապահներից շատերի նյարդերը տեղի են տալիս Ծառուկյանը մինչև վերջ կատարեց իր խոստումը, բայց նոր իշխանությունները գնացին այլ ճանապարհով «Իրատես». Մի տեսակ ընդդիմադիր «սատանաները» շատացել են Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 557, մահվան՝ 18 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 30 903 է, մահվան դեպքերինը՝ 723 Մահացել է Կարեն Վարդանյանը Սա դեռ սկիզբն էլ չի. մերժվել է միայն հայցի ապահովման միջնորդությունը. Ալվինա Գյուլումյան /տեսանյութ/. 24news «Ժողովուրդ». Հայաստանում մսի արտադրության ծավալները նվազել են. ծրագրերը չեն փրկում ոլորտը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՀՈՒԼԻՍԻ). Առաջին անգամ ֆուտբոլային մրցավարը սուլիչ է օգտագործել, սկսվել է «կապկային դատավարությունը» «Իրատես». Մի նախարարացու է՞լ չունեք. Ինչու Փաշինյանը չի կողմնորոշվում «Երթևեկությունը փորձադաշտ չէ, շատ հարցեր կապված են մարդկային կյանքերի հետ». «Փաստ» «Մեր հիմնական առաքելությունը երեխայի մուտքը մանկատուն կանխարգելելն է». «Փաստ» «Իրականացվեց էմպիրիկ մոտեցում, այնինչ սխալվելու իրավունք չունեինք ու այսօր էլ չունենք». «Փաստ» Գլոբալ առումով հայրենիք-սփյուռք հարաբերություններում էական տեղաշարժ տեսանելի չէ Կապիտալ ծախսերի թերակատարման և չօգտագործված տնտեսական ներուժի թնջուկը. «Փաստ» «Չեմ կարծում, որ վերականգնումը հնարավոր կլինի հեշտ ու արագ իրականացնել». «Փաստ» Միմյանց չեն վստահում ու զբաղված են «բոչկա գլորելով». «Փաստ» ՍԴ դատավորների հարցում երկընտրանքի առջև են. «Փաստ» Ի՞նչ «դեմոմետր» ունեն իշխանությունները. «Փաստ» Հուլիսի 16-ին և 18-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան 2 չվերթ կլինի ԳԹԿ-ն չի կարողանում հրապարակել մաթեմատիկայի միասնական քննության արդյունքները
website by Sargssyan