«Բացերն ենք լրացնում». Արամեի նոր տեսահոլովակն ու ամառվա ծրագրերը
LifestyleԱրամեն այսօր նոր աշխատանք կներկայացնի երկրպագուներին: «Ալագյազ» ժողովրդական երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի ռեժիսորը Սյոմա Կոդաբաշյանն է, երաժշտության մշակումն արել են Կարենն ու Սեւակը, գործիքավորումը՝ Մարտին Միրզոյանը, երգչի ոճով զբաղվել է Արամ Նիկոլյանը:
«Վերջին շրջանում Արամեն հաճախ է ժողովրդական հայտնի երգերի քավեր տարբերակները կատարում: «Ալագյազը» սոցցանցերում բավական մեծ տարածում ունեցավ, որոշեցինք ձայնագրել, եւ այնքան լավ ստացվեց, որ միանգամից տեսահոլովակ նկարահանելու մասին մտածեցինք»,- BRAVO.am-ին ասել է ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանը:
Նկարահանումներն իրականացրել են Հայաստանի գեղատեսիլ վայրերում, երբ կարանտինային խստացումները մեղմացվեցին.«Միայն բացօթյա տեսարաններ են, պահպանել ենք անվտանգության բոլոր կանոններն ու ֆիզիկական հեռավորությունը: Մեծ թիմ չի աշխատել, ներկաներն էլ առողջ են եղել»,-նշել է նա:
Ռուսալեզու երգ էլ ունենք՝ «Корабль жизни», որը բավական խոր ասելիք ունի: Վաղուց պատրաստված մի երգ էլ կա՝ «Ես ու դու», այն նույնպես առաջիկա ամիսներին տեսահոլովակ կունենա»:
Շարունակությունն՝ այստեղ