«Երջանկությունից գոռում էին». Իրինա Թովմասյանի անակնկալն աղջիկներին
LifestyleԹովմասյան քույրերի երեխաները հունիսմեկյան տոնը նշել են Իրինայի ընտանիքի նոր ամառանոցում: Օրվա լուսանկարներն ու տեսանյութը Իրինան փոխանցել է BRAVO.am-ին՝ ուրախությամբ խոստովանելով, որ ինչպես ինքն ու Լուսինեն, այնպես էլ իրենց դուստրերը անսահման մտերիմ են:
«Քանի որ համավարակի տարածման պատճառով ժամանցի գրեթե բոլոր կենտրոնները փակ են, մարդաշատ միջոցառումներն էլ՝ արգելված, որոշեցինք այլ կերպ տոնել: Մեր նոր ամառանոցի նրանց սենյակն էինք կահավորել, զարդարել տունն ու բակը: Վերջին շրջանում իմ դուստրերն ու Լուսինեի աղջիկը՝ Արիանան, անբաժան ընկերներ են, այդ օրն էլ նրանք մեզ հետ էին»,- պատմել է Իրինան:
Աղջիկներին շատ է դուր եկել իրենց սենյակը.«Մի քանի րոպե երջանկությունից գոռում էին: Ամեն բան իրենց սրտով էր, շատ ուրախ օր անցկացրինք: Ննջարանը կահավորելուց բացի, մի շարք խաղալիքներ եւ աղջկական աքսեսուարներ ենք նվիրել նրանց: Ամառանոցում ամեն բան այնքան սիրուն է, որ երեխաներս ցանկանում են տեղափոխվել այնտեղ ապրելու»:
Ոգեւորվում են երեխաների ընկերությամբ.«Մեգին փոքրերի հետ հավես չունի, Ալեքն էլ դեռ շատ փոքրիկ է, իսկ այ, մեր երեք աղջիկներն անբաժան ընկերուհիներ են: Հնարավոր ամեն բան միասին են անում, առավոտյան արթնանում են թե չէ՝ ուզում են Արիանային տեսնել: Նրանք էլ իմ ու Լուսինեի պես լավ քույրեր են ու ժամանակի հետ ավելի են մտերմանում»,-նշել է նա: