Հնարավոր է՝ Google-ին 5 մլրդ դոլարով տուգանեն տվյալների ապօրինի հավաքման համար

Երեքշաբթի ամերիկյան Google կորպորացիայի դեմ հավաքական հայց է ներկայացվել՝ կապված միլիոնավոր օգտատերերի մասնավոր կյանքի մեջ ապօրինի ներխուժելու մեղադրանքների հետ: Reuters գործակալությունն այսօր հայտնել է, Alphabet ամերիկյան հոլդինգին, որի մեջ է մտնում Google-ը, սպառնում է 5 մլրդ դոլարի տուգանք:

«[Google-ը] չի կարող մասնակցել համակարգիչ կամ հեռախոս ունեցող փաստացի յուրաքանչյուր ամերիկացու տվյալների գաղտնի եւ չթույլատրված հավաքմանը»,- փաստաթղթից քաղվածքներ է հրապարակել գործակալությունը:

Ըստ Reuters-ի տեղեկությունների՝ Կալիֆոռնիայի դաշնային դատարան ներկայացված բողոքի համաձայն կորպորացիան գաղտնի կերպով օգտատերերի մասին տեղեկությունները հավաքում է ծառայության միջոցով, որը նախատեսված է Google Analytics կայքի, Google Ad Manager գովազդի մենեջերի եւ այլ հավելվածների, ներառյալ սմարթֆոնների վրա տեղադրվածների այցելությունների վիճակագրության ստեղծման համար: Նշվում է, որ տվյալների հավաքումն իրականացվում է նույնիսկ բրաուզերում անանուն դիտման ռեժիմի ակտիվացման դեպքում:

Գործակալությունը նշում է, որ հայցերի հետեւում, ենթադրաբար, միլիոնավոր մարդիկ են, որոնք 2016 թվականի հունիսի 1-ից կայքերը դիտելիս օգտագործել են անանուն ռեժիմ: Նշված խախտումների համար Google-ին տուգանք է սպառնում ամեն օգտատիրոջ համար նվազագույնը 5 հազար դոլարի չափով:

Ընկերության ներկայացուցիչներն իրենց հերթին հայտնում են սեփական դիրքորոշումը վճռականորեն պաշտպանելու մտադրության մասին: «Մենք հստակ նշում ենք, որ ամեն անգամ, երբ դուք ինկոգնիտո ռեժիմում նոր պատուհան եք բացում, վեբկայքերը կարող են ձեր ակտիվության մասին տեղեկությունների հավաքում իրականացնել»,- գործակալության փոխանցմամբ՝ ասել է ընկերության մամուլի քարտուղար Խոսե Կաստանեդին:

Google-ը ամերիկյան կորպորացիա է, որը ներդրումներ է կատարում համացանցային որոնումների եւ գովազդային տեխնոլոգիաների մեջ, ինչպես նաեւ զբաղվում է առցանց ծառայությունների եւ բարձրտեխնոլոգիական արտադրանքի մշակումներով: Լարի Փեյջի եւ Սերգեյ Բրինի կողմից հիմնադրված ընկերությունը գրանցվել է 1998 թվականի սեպտեմբերին որպես մասնավոր ձեռնարկություն, իսկ հիմա Alphabet հոլդինգի մասն է: Ընկերության կենտրոնակայանը Կալիֆոռնիա նահանգի Մաունթին Վյու քաղաքում է:

 

 

Պաշտպանության նախարարի կոշտ պատասխանը. անիվը կանգնեցնելու անբարո փորձ Ովքե՞ր կարող են օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառումից Արտակարգ դրությունը երկարաձգվելո՞ւ է եւս մեկ ամսով. Մանե Գեւորգյանի մեկնաբանությունը Արտակարգ դրությանն առնչվող հարցերով ՄԻՊ-ը ստացել է 2249 բողոք. Ամենաշատ բողոքները աջակցության ծրագրերի հետ են կապված Ոստիկանության շտաբի պետ է նշանակվել Ինչպես վերականգնել Սահմանադրության նկատմամբ հարգանքը Ի՞նչ խախտումների դեպքում ռուսական հեռարձակողի իրավունքը կկասեցվի Կրթական ծրագրով նախատեսվում է կրճատել հայոց լեզվի և գրականության ուսուցումը. մանրամասներ ներկայացված նախագծից Հանձնաժողովն արտահերթ նիստ կանի. ով է ԿԲ խորհրդի անդամի թեկնածուն Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Երկրաշարժ՝ Մարմարաշեն գյուղի մոտակայքում. էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը 2-3 բալ էր Կրեմլի խորհրդավոր լռությունը. Հայկական հետքը հանգիստ չի՞ տալիս Սահմանադրությունը պետք է լինի ոչ թե մեկ մարդու, այլ 3 միլիոն մարդու Սահմանադրություն Սահմանադրությունը պետք է լինի ոչ թե մեկ մարդու, այլ 3 միլիոն մարդու Սահմանադրություն Այսօր տեղի կունենա ամենամեծ քննությունը Խույս է տալիս ինքն իրենից Արցախի ՊԲ հրամանատարը շնորհավորել է ծառայության անցնող զորակոչիկներին և համոզմունք է հայտնել, որ նրանք պատվով կկատարեն հայ ժողովրդի պահապանը լինելու բարձր առաքելությունը Իրանը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Միջազգային դատարան ընդդեմ ԱՄՆ-ի Պետական կաշառքից մինչև Սահմանադրական կարգի տապալում. ՍԴ շուրջ իրավիճակը 1 տարվա ընթացքում (տեսանյութ) Սեպտեմբերի 1-ից ևս մեկ նախակրթարան կգործի․ԿԳՄՍՆ
website by Sargssyan