ՊԵԿ նախագահի «համբերության բաժակն» էլ լցվեց. «Փաստ»
Политика«Փաստ» օրաթերթը գրում է
Երեկ հայտնի դարձավ, որ հրաժարական է տվել պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Սա շատերի համար լիովին անակնկալ որոշում էր:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հրաժարականի հիմնական պատճառն այն է, որ Անանյանի «համբերության բաժակը լցվել է»: Մեր աղբյուրները փոխանցում են, որ նա վերջին շրջանում նեղ շրջապատում քանիցս դժգոհել է, որ գնալով անհնար է դառնում աշխատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Ըստ տեղեկությունների, ՊԵԿ արդեն նախկին նախագահն ուղղակի չի դիմացել այնպիսի դիտողություններին ու հանձնարարություններին, որոնք պարզապես դուրս են տրամաբանությունից, չունեն որևէ հիմք և կառուցված են բացառապես վարչապետի այդ պահի տրամադրության կամ ցանկությունների հետ:
Դրանից զատ, ըստ նույն աղբյուրների, առկա են եղել նաև էական հակասություններ մի շարք կարևորագույն հարցերի հետ կապված, որոնց թվում՝ նաև համատարած հայտարարագրման ինստիտուտի ներդրման գաղափարն է:
Ի դեպ, նշենք, որ պետական կառավարման համակարգում գնալով մեծ չափերի են հասնում դժգոհությունները Նիկոլ Փաշինյանից:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում