Ամեն ինչ այնքան էլ իդեալական չէ. ինսայդերը պատմել է կարանտինի ընթացքում Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի կյանքի մասին
LifestyleՔիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն իդեալական զույգ են թվում. նրանք համերաշխ ապրում են, մեծացնում են երեխաներին, բիզնեսով զբաղվում եւ օրինակ ծառայում միլիոնավոր հետեւորդների համար։ Կարանտինի ընթացքում 39-ամյա Քիմը հաճախ է ցույց տվել, թե ինչպես են ինքն ու 42-ամյա Քանյեն երեխաների հետ լավ ժամանակ անցկացնում իրենց տանը։ Սակայն պարզվում է՝ ամեն ինչ այդքան էլ իդեալական չէ։
Us Weekly պարբերականը հայտնում է, որ նրանց չհամընկնող գրաֆիկները երբեմն ընտանիքում տարաձայնությունների են հանգեցնում։ Ասում էին, թե նրանք նույնիսկ ապրում են տան հակադիր անկյուններում։
Քիմն ամուսնուց շատ ավելի վաղ է արթնանում են անմիջապես մարզման գնում։ Նա միշտ ձգտում է ժամանակն օգտակար անցկացնել՝ առանց մի րոպե բաց թողնելու։ 39-ամյա հայուհին համառորեն աշխատում է իր բոլոր նախագծերի վրա, ինչպես նաեւ ժամանակ է անցկացնում երեխաների հետ։ Իսկ Քանյեի համար ինքնամեկուսացման պայմաններում շատ դժվար է եղել ինքնակազմակերպվել, քանի որ նա օրվա կարգավորված ռեժիմ չունի։ Բայց ինսայդերը նաեւ նշում է, որ անկախ այդ ամենից՝ զույգը դիմացել է, եւ ընդհանուր առմամբ ամեն ինչ լավ է։