«Գիտակցում եմ, որ այդպես ինձ եմ վնասում». Լիլիթ Կարապետյան
LifestyleԼիլիթ Կարապետյանի համար ամառը սկսվում է որդու տարեդարձով: Նրա եւ Դավիթ Թուջարյանի տղան՝ Կարենը, հունիսի 1-ին դարձել է 11 տարեկան: Երգչուհու հետ զրուցել ենք որդու կարանտինային տարեդարձի, երեք ամիս տանը մեկուսանալու դժվարությունների մասին, եւ ոչ միայն:
«Մտածում էի՝ Կարենը կնեղվի, որ ընկերները մեզ հյուր չեն գալու, բայց սխալվում էի. մեծ մարդու պես է վերաբերվում խնդրին, նույնիսկ ասաց, որ չտխրեմ, այս տարի էլ թող այսպես անցնի: Ճիշտն ասած՝ շատ ուշադրությունից բարդույթավորվում է, այդ առումով քեռիին է քաշել: Ամեն տարի ծննդյան օրն ավելի ինքնամփոփ է դառնում, նեղվում է»,- ասել է Լիլիթը:
Կարենը ցանկանում է բլոգեր դառնալ.«Պարբերաբար փոխում է ցանկությունը, բայց այս շրջանում երազում է հայտնի բլոգեր դառնալու մասին: Ես այն մամաներից եմ, որոնք միշտ ողջունում են իրենց երեխաների որոշումներն ու ամեն կերպ աջակցում դրանց իրականացմանը: Նույնիսկ ապագայում կնոջ ընտրության հարցում ես չեմ թելադրի իմ կամքը: Իհարկե, շատ կցանկանամ, որ տղաս արվեստի բնագավառում հաջողություններ ունենա, ձայնային լավ տվյալներ ունի»,- ասել է Լիլիթը:
Լրջորեն հետեւում են մեկուսանալու հորդորներին.«Ես ու տղաս տնից գրեթե դուրս չենք գալիս: Մեր պատշգամբում ենք մաքուր օդ շնչում, անհրաժեշտ գնումներով էլ մայրս է զբաղվում: Երբ խանութից վերադառնում է, սկսում ենք ախտահանել առեւտուրը: Հյուրեր էլ չենք ունեցել: Այս մեկուսացումն ինձ հոգեպես շատ է ճնշել: Ինքս էլ նյարդային եմ, շատ մանրուքների մեջ եմ խորանում, հետո գիտակցում, որ այդպես ինձ եմ վնասում»:
Ավելին