Կնոջ անակնկալը Ռուսլան Էլյազյանի 33-ամյակին
LifestyleԵրգի թատրոնի մեներգիչ Ռուսլան Էլյազյանն օրեր առաջ նշել է 33-ամյակը: Նա BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ արտակարգ իրադրության պատճառով տոնական խնջույք չի կազմակերպել, փոխարենը կնոջ հետ օրն անցկացրել է բնության գրկում:
«Հիսուսի տարիքին եմ հասել, ասում են՝ օրհնված տարիք է: Դեռ չեմ զգում թվերը, հասկանում եմ, որ մեծացել եմ, բայց հոգով ինձ ավելի երիտասարդ եմ զգում: Առաջինը կինս է շնորհավորել ու մատուցել իր անակնկալը, որին շատ էի սպասում. դաշնամուր եւ շատ անուշահոտ օծանելիք է նվիրել»,- պատմել է երգիչը:
Որպես ամենատպավորիչ տարեդարձ՝ առանձնացրել է 25-ամյակը.«Երեք օր նշել ենք: Առաջին օրն ընկերներիս հետ եմ անցկացրել, երկրորդ օրը՝ գործընկերներիս, եւ երրորդ օրը միայն բարեկամներիս բաժին հասավ: Ամենահաճելի ծննդյանս օրն անցյալ տարի էր. Անիի հետ դեռ ընկերություն էինք անում, ուրախ անցավ, հաճելի անակնկալ էր պատրաստել»:
Խոսելով ամուսնական կյանքի մասին՝ ասել է.«Հետաքրքիր, հաճելի ժամանակաշրջան ենք ապրում, վայելում ենք իրար եւ մեր ընտանեկան ներդաշնակությունը: Բալիկի հետ կապված էլ, կարծում եմ, շուտով նորություն կունենանք»: