Գագիկ Ծառուկյանը կառավարությանը կոչ է անում վերջ տալ քաղաքական շանտաժին. Իվետա Տոնայան

ԲՀԿ կուսակցության անդամ Իվետա Տոնոյանը՝ պատասխանելով վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի գրառմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է՝
Վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը դեռ չավարտված, ՖԲ իր էջում հանդես է եկել պատասխան գրառմամբ՝ թեև ակնհայտորեն տեսանելի է, որ տեքստի իրական հեղինակը պարզապես թաքնվել է նրա թիկունքում, սա էլ արդեն որերորդ անգամ:
Մենք իհարկե ենթադրում էինք, որ կորոնավիրուսի դեմ հակահամաճարակային քաղաքականությունն ամբողջովին ձախողած ու հասարակությանը վարակի ու սոցիալական կարիքների հետ մենակ թողած կառավարությունը խուճապի մեջ է, սակայն իրապես չէինք պատկերացնում դրա իրական մասշտաբները։ Միայն վախեցած ու հասարակության հետ երկխոսությունը տապալած իշխանությունը կարող է նման ձևով արձագանքել օբյեկտիվ քննադատությանը, մանավանդ, որ պարոն Ծառուկյանի ելույթի հիմնական մոտիվը ազգային համաձայնությունն էր, համերաշխությունը, համազգային պոտենցիալը համախմբելու կոչը։
Սակայն վարչապետի խոսնակի պատասխանն ավելի ուշագրավ է այն առումով, որ իր մեջ պարունակում է քաղաքական ցինիզմի ու շանտաժի ակնհայտ տարրեր։ Իշխանությունն՝ իր խոսնակի շուրթերով, ըստ էության՝ ազդարարում է, որ մտացածին պատրվակներով քրեական հետապնդում կարող է սանձազերծել ցանկացած մեկի դեմ, ով վայելում է հասարակության հարգանքը ու հանդգնում է քննադատել կառավարության կողմից իրականացվող անհեռանկար քաղաքականությունը։
Իշխանությունն այսպիսով ազդարարում է, որ պատերազմ է հայտարարում ոչ թե կորոնավիրուսին ու աղքատությանը, այլ՝ ընդդիմությանը, խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը։ Միով բանիվ՝ ակնհայտ է դառնում, որ վիճահարույց օրենքներն ընդունվել են՝ ոչ թե երկրում օրինականություն և արդարություն հաստատելու, այլ՝ ընդդիմության դեմ՝ որպես մահակ, օգտագործելու համար։
Գագիկ Ծառուկյանը վերահաստատում է իր ելույթում արտահայտված բոլոր մտքերը՝ կառավարությանը կոչ անելով վերջ տալ քաղաքական շանտաժին ու վերադառնալ երկխոսության ու քաղաքակիրթ բանվեճի դաշտ։ Արտակարգ դրությունը պետք է օգտագործել ոչ թե ընդդիմությանը, այլ՝ կորոնավիրուսին «լռեցնելու» համար։
Գագիկ Ծառուկյանի գործունեությունը եղել է հասարակության աչքի առաջ և նրա գործունեության որևէ դրվագ չի կարող խնդրահարույց լինել օրենքի տեսանկյունից։ Կառավարությանը կոչ ենք անում՝ զսպել սեփական վախերը ու վերադառնալ այն խոստումների կատարմանը, որոնք տրվել են ժողովրդին։
Եթե ձեր նկատմամբ որս եմ հայտարարում՝ հանձնվեք հնարավորինս շուտ և առանց դիմադրության․ Նարեկ Մալյան Ոստիկանության բրիգադն է, որը ուղևորվում է մարզեր դիմակ-տուգանք օպերացիաի Հայաստանը լիովին հանձնառու է իրագործել ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգը․ փոխվարչապետ Նախորդ օրը կորոնավիրուսից մահացած քաղաքացիներից ամենաերիտասարդը 37-ամյա տղամարդ է Ստամբուլյան կոնվենցիային ընդառաջ՝ Հայաստանի իշխանությունը խնդիր է դրել ազատվել Նաիրա Զոհրաբյանից Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Նոյեմբերյանում և Ալավերդիում Եթե ուսումնարանը չունի պայմանագիր որևէ բուհի հետ, ապա շրջանավարտն ինչ արտոնություններ ունի բուհ ընդունվելու դեպքում Ատեստավորում անցնելու դեպքում ուսուցիչը կարող է ունենալ աշխատավարձի 50 % բարձրացում․ ԱԺ պատգամավորը մանրամասնում է Կորոնավիրուսի պայմաններում տուրիզմի ոլորտում իրավիճակային լուծումներ պետք է առաջարկվի, որ տուրիզմը կարողանա գոյատևի․ ոլորտն անդունդի եզրին է․ տուրիզմի ոլորտի մասնագետներ Եթե Կառավարությունը բիզնեսի աջակցության այլ քայլեր չձեռնարկի, նվազագույնը 80,000 գործազուրկ կավելանա․ Գագիկ Մակարյան Սևանի ափին հանգստացողները ո՞ր դեպքում կարող են դիմակ չկրել /Տեսանյութեր/ Այս իշխանությունների համար պետբյուջեի ԱՄԵՆԱՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԾԱԽՍԱՅԻՆ ՀՈԴՎԱԾԸ դա ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐԻ հոդվածն է. Հայկ Ֆարմանյան Վարչապետ Փաշինյանը հրապարակել է հայ ժողովրդի ազգային նպատակները Վախենո՞ւմ էիք շեշտել Հայոց ցեղասպանության փաստը և հայերի հանդեպ մշակութային ցեղասպանության քաղաքականությունը․ Աշոտյանը՝ ԱԳՆ-ին Հուլիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի մարզային խորհուրդը հայտարարում է Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 577-ով, գրանցվել է 8 մահվան դեպք «Նաիրի Սարգսյանը խաբել է, որ բնակարան կտրամադրեն»․ իրեն ցած նետել փորձողը մանկատան սան է Ֆրանսիայում փոխքաղաքապետ է ընտրվել ազգությամբ հայ Սերժ Քեհեայանը Հայաստանը պահպանում է առաջատարի դիրքը տարածաշրջանում կորոնավիրուսով վարակման ու մահացության ցուցանիշով և 9-րդն է աշխարհում՝ վարակման ցուցանիշով «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա նոյեմբերին
website by Sargssyan