Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը մայիսին
LifestyleBRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:
Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում մայիս ամսվա ընթացքում:
Մոտ 150 լրատվական կայքերի մայիս ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝
• Սարգիս Գրիգորյան ՝ 150 հիշատակում
• Մկրտիչ Արզումանյան՝ 45 հիշատակում
• Արամե ՝ 37 հիշատակում
Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.
Մայիսի վարկանիշային ցուցակում բացարձակ առաջատար է Սարգիս Գրիգորյանը: Թեեւ Սարգիսը մշտապես ակտիվ է սոցցանցերում, բայց առաջատար լինելը պայմանավորված է այլ հանգամաքով. հրապարակումների զգալի մասը վերաբերում են կառավարության շենքի առջեւ տեղի ունեցած ակցիային, որին մասնակցում էր նաեւ դերասան-հաղորդավարը: Նրանք խնդրում էին ռեստորաններին եւս թույլ տալ աշխատել որոշակի սահմանափակումներով: Ակցիայի ընթացքում Սարգիսը բերման ենթարկվեց՝ ֆիզիկական հեռավորության պահանջը չպահելու համար եւ տուգանվեց 50 000 դրամով:
Մայիսի 28-ին արդեն Սարգիս Գրիգորյանն ընտանեկան հերթական գեղեցիկ լուսանկարն էր հրապարակել՝ շնորհավորելով Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ.«Հզոր պետություն ենք ուզում, ուրեմն առաջին հերթին պարտավոր ենք մեծարել ընտանեկան արժեքները...»:
Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ակտիվ լինել սոցցանցերում եւ զվարճացնել իր երկրպագուներին, ինչը չի վրիպում լրատվամիջոցների ուշադրութունից: Նա մի շարք լուսանկարներ է հրապարակել, որոնք ուղեկցվում են տարբեր մեկնաբանություններով՝ «Բեմը երազանք դարձավ», «Արզուման Инь ու Արզուման Янь» եւ այլն: