Առանց երեխաների չամուսնացած կանայք ամենաերջանիկն են (ապացուցել են գիտնականները)
LifestyleԻ՞նչ է երջանկությունը և ինչպիսի՞ն պետք է այն լինի։ Առաջին հայացքից ամեն մեկն իր պատասխանը կունենա այս հարցի վերաբերյալ։ Սակայն երջանկության ֆենոմենն ուսումնասիրող մասնագետները պնդում են, որ կան բավական ընդհանուր միտումներ։ Եվ դրանցից մեկը կարող է դուր չգալ տղամարդկանց։ Իսկ թե ո՞րն է դա, եկեք պարզենք EnterTrain-ի հետ միասին։
Հետազոտությունների համաձայն՝ բնակչության ամենաերջանիկ խումբը չամուսնացած և երեխաներ չունեցող կանայք են կազմում։ Եվ խոսքն այստեղ ոչ թե աղջիկների մասին, որոնք դեռ չեն հասցրել ամուսնանալ, այլ կանանց մասին, որոնք չեն ծանրաբեռնում իրենց ընտանիք կազմելով։
Անգլիացի պրոֆեսոր Փոլ Դոլանը փորձել է հասկանալ «երջանկություն» բառի էությունը։ Նա հետազոտություն է անցկացրել, որտեղ հարցման են ենթարկվել ընտանեկան տարբեր կարգավիճակներով կանայք և տղամարդիկ. Ամուսնացածներ, բաժանվածներ, չամուսնացածներ և այրիացածներ:
Եվ այնուամենայնիվ, ամեն մեկն իր երջանկությունն ունի։ Եթե կինը կյանքում ամենից շատ երազում է մայրանալու մասին, ապա խաղաղ և ուրախ միայնության մասին զրույցները նրան ոչ մի կերպ չեն մխիթարի։ Հիմնական միտքն այն է, որ պետք է յուրաքանչյուրին հնարավորություն տրվի ապրել այնպես, ինչպես սիրտն է կամենում, այլ ոչ թե մշտապես փորձել անցնել հասարակության գծած արահետով։